Հայ ժողովուրդը 44 օր դիմադրեց` չունենալով պետական համակարգ… Սամվել Ասլիկյան

National Hero of Armenia and the Artsakh Republic Monte Melkonian

Հայ ժողովուրդը 44 օր դիմադրեց` չունենալով պետական համակարգ… Սամվել Ասլիկյան

25.01.2022 | Ներքին կյանք | Lragir.am,

Հայ ժողովուրդը 44 օր դիմադրեց ադրբեջանական զինուժին, որին աջակցում էր թուրքական բանակի ղեկավար կազմը, Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումները, ռուսական ռազմաքաղաքական էլիտան և վերջիններիս տեղային խամաճիկները` պետության ղեկավար կազմի բոլոր ռազմավարական նշանականություն ունեցող թևերում: Մենք 44 օր ձգեցինք պատերազմը, որի տևողությունն այդ ավանտյուրան կազմակերպողների կողմից ենթադրվում էր 4-5 օր:

Իրականում հայ ժողովուրդը չունենալով պետական համակարգ, չունենալով արտաքին քաղաքականություն վարելու գործառույթներ, և ըստ դրա` չունենալով արտաքին աշխարհում դաշնակիցներ, անպետական վիճակով հնարավորինս կազմակերպվեց և կռվեց Հայրենիքի համար:

Այս ամենն ինչի՞ մասին է վկայում:

Սա մեզ հուշում է այն, որ հայերն ի զորու են պաշտպանել իրենց երկիրը, 21-րդ դարի համապատասխան պետական հատկանիշների առկայության դեպքում:

Մենք, եթե ունենանք ազգային կառավարություն, որը կվարի ինքնիշխան քաղաքականություն, և որի արդյունքում մեր պետությունը դուրս կգա իզոլյացիոն կարգավիճակից աշխարհում` մեր ժողովուրդն, արտաքին ռազմական ու քաղաքական աջակցության և ժողովրդի ու բանակի կազմակերպչական ճիշտ մարտավարության դեպքում, ի զորու է պաշպանել մեր երկիրն արտաքին վտանգներից:

ՀԱՊԿ ռազմական դաշինքում ներառված Ռուսաստանը, նույն դաշինքի անդամ Հայաստանին դեռևս չի մատակարարել 2016թ․-ին վճարված 300 մլն դոլարի սպառազինությունը։ Նույնիսկ 2020 թ. պատերազմից հետո այդ մատակարարումը ավարտված չէ:

Ուկրաինան, որը դեռևս ոչ ՆԱՏՕ, ոչ էլ ԵՄ անդամ է, վերջին մեկ ամսում ստացել է արևմտյան պետությունների կողմից, ավելի քան 450 մլն դոլարի անհատույց ռազմական օգնություն։

Ստանալով այն ռազմաքաղաքական աջակցությունը, որն այսօր ստանում են Ուկրաինան և Վրաստանը` հայ ժողովուրդն ամբողջությամբ կապահովի իր անվտանգությունը։

Ռուսաստանը լքելու է այս տարածաշրջանը՝ իր տեղը զիջելով Թուրքիային: Հայ ժողովրդի ակտիվ հատվածից է կախված Հայաստանը կմնա իբրև ռուս-թուրքական առ ու ծախի վերջնական զոհ, թե կշարժվի դեպի նոր դաշնակցային հարաբերությունների ձեռք բերմանն` ինչի շնորհիվ կապահովվի իր անվտանգությունը:

44 օրյա պատերազմի նահատակներն իրենց պայքարով մեզ տվել են հույս և ժամանակ, որպեսզի փրկվենք կործանման ծուղակից և առաջ շարժվենք մեր քաղաքակրթական ճանապարհով:

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից

www.lragir.am/2022/01/25/695091/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail