ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ – Երևանի թեմական դպրոցի աշակերտները և ուսուցիչը՝ Աշոտ Ողորմած Բագրատունու գերեզմանի մոտ, 20-րդ դարի սկիզբ

ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ – Երևանի թեմական դպրոցի աշակերտները և ուսուցիչը՝ Աշոտ Ողորմած Բագրատունու գերեզմանի մոտ, 20-րդ դարի սկիզբ

26 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:

Հին լուսանկարներ. Երևանի թեմական դպրոցի աշակերտները և ուսուցիչը՝ Աշոտ Ողորմած Բագրատունու գերեզմանի մոտ, 20-րդ դարի սկիզբ։

Հայոց թագավոր Աշոտ 3-րդ Ողորմած Բագրատունու (թագավորել է 953-977 թթ.) գերեզմանը գտնվում էր Հոռոմոսի վանքային համալիրի տարածքում (1921-ից՝ Թուրքիայի կազմում է), Անիի ավերակներից 15 կմ դեպի հյուսիս-արևելք, Ախուրյան գետի աջ ափին: Այստեղ է տեղակայված եղել Անիի հայոց թագավորական տոհմի՝ Բագրատունիների դամբարանավայրը, որտեղ հուղարկավորվել են հայոց արքունիքի և հայ իշխանական տոհմերի ներկայացուցիչները: Ներկայումս գերեզմանատեղին ավերված է, իսկ վանքային մեծ համալիրից մնացել են փլատակներ:

Երևանի թեմական դպրոցի աշակերտները և ուսուցիչը՝ Աշոտ Ողորմած Բագրատունու գերեզմանի մոտ, 20-րդ դարի սկիզբ

Ruben Shukhyan

Facebooktwitterredditpinterestlinkedinmail