Խեթական սկզբնաղբյուրները Հայկական լեռնաշխարհում բնակվող Հայասա ցեղային միության մասին:
31 ՅՈՒՆՈՒԱՐ 2014 – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:
Խեթերի մասին մինչև 19դ կային բավական քիչ տեղեկություններ Աստվածաշնչում եւ Հիսուս Նավինի մասին գրքում: Սակայն այս տեղեկությունները համարվում էին պատահական:
Սակայն ամեն ինչ փոխվում է 1822թ երբ Ֆրանսուա Շամպոնյոի կողմից հայտնաբերվում է <<Ռոզեթյան>> քարը որտեղ տեղեկություններ էին պահապանվել նաեւ Խեթերի մասին:
Սակայն Խեթական թագավորության եւ քաղաքակրթության մասին հիմնական տեղեկությունները ի հայտ եկան 20դ սկզբին:
1906-07թթ Անկարայից ոչ հեռու գտնվող Բողազգյոլ գյուղի մոտ ` գերմանացի գիտնական Վինկելը և թուրք Մակրիտ Բեյը հայտնաբերում են Խեթական մայրաքաղաք Խաթուսասի ավերակները, սակայն այս ամենը բացահայտվում է միայն 1915թ չեխ լեզվաբան Բեդրժիխ Ռոզնիի կողմից:
Այս ամենի արդյունքում պարզ է դառնում, որ խեթերը շփվել են հայակական լեռնաշխարհում բնակվող Հայասա ցեղային միության հետ:
Այդ հարաբերությունները կրել են երկակի բնույթ, քանզի նրանք եւ պատերազմել եւ հաշտություններ են կնքել միմյանց հետ եւ այդ հարաբերություները զարգացել են մթա 14-12դդ:
Սակայն Խեթական պետության կործանումով վերանում են նաեւ Հայասայի մասին տեղեկություները:
Հայասայի մասին տեղեկություներ է հայտնում խեթական արքա Մուրսիլիս II-ը խոսելով իր պապ Թութխալիա III-ի դեպի Հայասա կատարած արշավանքի եւ Մանային սպանելու մասին:
Նա տեղեկություններ է հայտնում նար իր հոր Սուպիլյուլյումի դեպի Հայասա կատարած արշավանքի մասին: Վերջինս իր այս արշավանքի ընթացքում հաշտություն է կնքում Հայասայի արքա Հուգանայի հետ ապահովելով իր թիկունքը, պայմանագիրն ամրապնդվեց Սուպիլյուլյումի քրոջ և Հուգանայի ամուսնությամբ:
Խեթական հաջորդ արքան որ տեղեկություններ է հաղորդում Հայասայի մասին դա Խաթուսիլի III է: Նա տեղեկություններ է հայտնում իր պապու Մուրսիլիս II-ի մասին: Վերջինս պատժիչ արշավանք է ձեռնարկում դեպի Հայասա `Անիակայի դեմ, որը գրավել էր խեթական մի շարք տարածքներ:
Միայն տոհմային ավագանու միջոցով է հաջողվում մի կերպ հաշտություն կնքել: Այս արձանագրություների արդյունքում Հայասայի մասին պահպանվելէ շուրջ 40 բառ, որի միջոցով ուսումնասիրողները փորձել են պարզել Հայասայի դիրքը, հայերենի եւ հայասերենի փոխհարաբերությունը, ինչպես նաեւ հայեր, Հայաստան բառերի փոխհարաբերությունը Հայասա անվան հետ: