ՏՈւՖԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ԼՌՈւԹՅՈւՆԸ… Մեր հուշերի վարդագույն շենքերով Երևանից շա՜տ դարեր, հազարամյակներ առաջ տուֆակերտ – ԿԱՐԻՆԷ ԱՒԵՏԻՍԵԱՆ
31 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – ԷՐԿԻՐ – ՊԱՏՄՈՒԹԻՒՆ – ՄՇԱԿՈՅԹ:
Կարինէ Աւետիսեան – ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
ՏՈւՖԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ԼՌՈւԹՅՈւՆԸ...
Մեր հուշերի վարդագույն շենքերով Երևանից շա՜տ դարեր, հազարամյակներ առաջ տուֆակերտ այլ քաղաքներ են կառուցել մեր հեռավոր նախնիները:
Սակայն՝ սպիտակ տուֆից և ոչ միշտ՝ երկինք հառնող կառույցներով, այսօրվա Հայաստանի սահմաններից հեռու մի վայրում, ուր հազարամյակներ առաջ տպավորիչ երեք հրաբուխներն իրենց յուրահատուկ հետքն են թողել՝ մեզ քաջ հայտնի հմայիչ տուֆը:
Ժամանակի ընթացքում, ջրերի ներգործության արդյունքում, այստեղ զարմանահրաշ բնապատկեր է ստեղծվել, ուր բնության անձեռակերտ աշտարակներում մարդկանց կողմից փորված բնակատեղիներից բացի նաև հսկայական ստորգետնյա քաղաք է կառուցվել:
Աննախադեպ հրաշագեղ իր քաղաքներով, ամրոցներով, վանքերով ու զանազան այլ կառույցներով՝ Կապադովկիան պատմության մի խտացված գանձարան է՝ բաց երկնքի տակ:
Հայկական հնագույն աղբյուրներից մեզ հայտնի Գամիրքն է այն, Խորենացու վկայությամբ՝ Հայկյան Քաջն Արամի վերանվաճած և իր ազգական Մշակի իշխանությանը հանձնած շրջանը (Մշակի Երկիրը):
Դժվար է երևակայել, որ խստաշունչ բնապատկերով այս տարածքում արտաքուստ աներևույթ հնագույն հարյուրավոր ստորգետնյա քաղաքներ կան:
Խեթական շրջանին վերագրվող ( ն.թ.ա 15-րդ դար), բազմաթիվ կիլոմետրեր ձգվող սրահներով ստորգետնյա քաղաքների կառուցումը թերևս առավել վարպետություն էր պահանջում, քան Եգիպտոսի բուրգերը:
Հին աշխարհի տարբեր ծայրերի առևտրական ճանապարհների խաչմերուկներում գտնվող այս երկիրը հազարամյակների ընթացքում եղել է նաև անողոք մարտերի թատերաբեմ:
Բազմաթիվ ժողովուրդներ են ոտնձգություններ կատարել՝ տիրանալու համար մարտավարական մեծ կարևորություն ունեցող այս շրջանին ( հռոմեացիները, պարսիկները, մոնղոլները…):
Ստորգետնյա անծայրածիր, բազմահարկ սրահների տարբեր հարկերում համաճարակների, թշնամու հարձակումների, երկարատև պաշարումների ժամանակ բնակչության կյանքն ապահովելու համար գրեթե ամեն ինչ կար՝ դպրոց, ծիսական արարողավայր… նույնիսկ՝ գերեզմանոց:
Անցանկալի հրոսակախմբերի մուտքն արգելափակելու նպատակով սրահներում մի քանի հարյուր կիլոգրամ կշռող, 1,50 -2 մետր տրամագծով սահող կլոր քարասալեր են կիրառվել (լուսանկարը՝ ստորև):
Նմանատիպ մի այլ հնագույն անտեսանելի քաղաք, մեզ շատ մոտ ու հարազատ, ոչ հեռավոր անցյալում գրավել էր մեզ քաջ հայտնի Հայերի ուշադրությունը:
Խ.Աբովյանն իր «Ուղևորություն դեպի Անիի ավերակները» ուղեգրության մեջ գովերգում է «…Սքանչելի, շշմեցուցիչ ու շքեղ Անին՝ իր ընդհատակյա քաղաք-լաբիրինթոսով» (ճամփորդել է 1837 և 1847թվականներին՝ Արքեպիսկոպոս Հովհաննես Շահխաթունու հետ):
Ի լրումն ասվածի հավելենք, որ 1886-ին Գ.Գյուրջիևը, ոմն Պողոսյանի հետ բազմաթիվ հնագիտական պեղումների արդյունքում Անիի ստորգետնյա քաղաքից հայտնաբերել էր մեծ քանակությամբ թաքնագիտական գրականություն, ուր հնագույն մոգական իմաստնությունն էր պարփակված…
Հ.գ. Տարօրինակ, չլուսաբանված ձևով Անիի պեղումների նյութերի պարունակությամբ երկու վագոն հետագայում անհետ կորել են…
Անիից որոշ հուշեր՝ հետևյալ գրառման մեջ…
m.facebook.com/story.php?story_fbid=931903737323658&id=100015121213705
Ստորև լուսանկարներում՝
Դրվագներ 1963-ին Նեվսեհիրում (հնագույն Դերինկույու), պատահաբար հայտնաբերված 11 (ըստ որոշ մասնագետների գուցե և՝ 18) հարկանի ստորգետնյա քաղաքից…
Հիշելով նաև, որ հատուկ հանձնարարականով Փոքր Ասիայի երկրներում, այդ թվում և Հայաստանում, Պարսկաստանում ու Միջագետքում տեղացիների կենցաղի, սովորույթների, պատմական հուշարձանների նկարագրության նպատակով գործուղված՝ 19-րդ դարի ֆրանսիացի հնագետ, ճարտարապետ ու ճանապարհորդ Շարլ Տեքսիեն (Charles Texier) իր ուսումնասիրության մեջ Կապադովկիայի վերաբերյալ հիշատակություններում նշում է, որ այստեղ բնակչության մեջ մուսուլմաններից ու թուրքերից թվով ավելի շատ են Հայերը. (հիշյալ դրվագը հիշատակվում է և Կապադովկիայի մասին հետևյալ հոդվածում՝ Ch. Marquant «Cappadoce: un peu d’histoire»)…
Անցյալի բազմաթիվ այլ էջեր՝ նշված կայքում՝