«ԳԱԼ ՏԱՐԻ ՔՐՏԱԿԱ՞Ն… ՎԱՆԻ ՄԷՋ» Սեւակ Յակոբյանի հոդվածում բարձրացված հարցադրման պատասխանը Հայկական օրակարգի վերաբերյալ՝

troch azkayin khohourti-620x264 (1)
11 ՅՈՒՆՈՒԱՐ 2016

«ԳԱԼ ՏԱՐԻ ՔՐՏԱԿԱ՞Ն… ՎԱՆԻ ՄԷՋ» Սեւակ Յակոբյանի հոդվածում բարձրացված հարցադրման պատասխանը Հայկական օրակարգի վերաբերյալ՝ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության խնդիրների հետ կապված

Հայկական Հարցի սկզբնավորումից (1878 թ.) եւ Հայերի ցեղասպությունից (1894–1923 թթ.) հետո ընկած ժամանակահատվածում Հայկական Հարցի վերջնական կարգավորման նոր օրակարգ (համազգային ծրագիր) չի ձեւավորվել, բացառությամբ 1973–1985 թթ. Նորագույն զինյալ–ազատագրական պայքարի գործունեության ու ծրագրի: Փոխարենը՝ Արտերկրի հայության օրակարգում տեղական համայնքների կազմավորման, Հայապահպանության, Հայերի ցեղասպանության ճանաչման եւ Խորհրդային Հայաստանի ապագայի հետ կապված խնդիրներն էին:

Խորհրդային Հայաստանի Հանրապետության օրակարգում Խորհրդային Հայաստանի Հանրապետության վերածննդի ու զարգացման, Հայրենադարձության խնդիրներն էին: Հայաստանի Հանրապետության օրակարգում Արցախի հայության, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության, ագրեսիայի ու շրջափակման հաղթահարման, ինքնորոշման իրավունքի, ազատության եւ անկախության հաստատման ու պահպանման խնդիրներն են:

Եվ ինչպես 1980–ի վերջերին եւ 1990–ի սկզբներին հայ հասարակական–քաղաքական միտքը, մեծ հաշվով, պատրաստ չէր Հայաստանի Հանրապետության անկախության վերահաս իրողությանը, այնպես էլ այսօր նա պատրաստ չէ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (այդ թվում՝ Կիլիկիայի) անկախության անկասելի վերահաս իրողությանը:

Այսօր հակված ենք այն մտքին, որ Հայկական Հարցի վերջնական կարգավորման նոր օրակարգ (ազգային–պետական ծրագիր) ձեւավորվում է 2004–2014 թթ. ընթացքում, երբ 2004 թ. դեկտեմբերի 17–ին՝ Շուշիում, հիմնադրվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը: Նույն օրը ընդունվում է հռչակագիր Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, իսկ 2007 թ. հռչակագիր Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների վերաբերյալ որպես Հայկական լեռնաշխարհի բնիկներ:

2011 թ. փետրվարի 4–ին հայտարարվում է Արեւմտյան Հայաստանի Կառավարության կազմավորման գործընթացի սկիզբը: 2014 թ. հունվարին նախօրոք կայացած ընտրությունների միջոցով ձեւավորվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը), որն էլ ընտրում է Արեւմտյան Հայաստանի նախագահ:

Այստեղ պետք է հատուկ նշել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից ՄԱԿ–ի Բնիկ ժողովուրդների Փորձագիտական մեխանիզմի շրջանակներում 2006–ից ի վեր իրականացված աշխատանքները եւ դրա հիման վրա ստեղծված Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության կառույցը: Այս իրավական քաղաքական հիմքի վրա է ձեւավորվում Արեւմտյան Հայաստանի պետական համակարգը, որի միջոցով էլ իրականացվում է Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ողջ գործընթացը:

Այսպիսով տեսանելի է, որ Հայկական Հարցի կարգավորման եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նոր օրակարգի ձեւավորումը սերտորեն կապվում է երկու հիմնական հարցադրումների հետ.

ա/ Արեւմտյան Հայաստանի նկատմամբ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ավելի ստույգ՝ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության, եւ

բ/ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական համակարգի ձեւավորման:

Այս ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական – քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ
01.09.2015 թ.

——————-
Լույս է տեսել

«Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթի» (Единый политико–правовой пакет документов о защите прав Западной Армении и армян Западной Армении, Сборник документов, 2-е дополненное издание, 2015 г.) ռուսերեն օրինակը:

Ժողովածուն ներկայացնում է Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական փաթեթի առանցքային-հիմնական բաժինը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները:

Հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր չորս գլուխներում:
Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան Տապան» հրատարակչությունում զանգահարելով՝

(+374 60) 2764 62: Հասցեն՝ ՀՀ, Երեւան, Իսահակյան 28: Էլ. փոստ` contact@nt.am:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության
Լրատվական Բաժին
11.01.2016 թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail