«Ռուս խաղաղապահները եթե չլինեն, Մինսկի խումբը կքննարկի Ղարաբաղի կարգավիճակը»

ԿԱՐՕ ՔԱՀՔԷՃԵԱՆ – ՍՊԻՏԱԿ ԱՐՋԸ – ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է – ԻՄ ԵՐԿԻՐԸ

«Ռուս խաղաղապահները եթե չլինեն, Մինսկի խումբը կքննարկի Ղարաբաղի կարգավիճակը»

07.02.2022 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Բաքվի փորձագետները զգուշացնում են յուրային «հայրենասերներին» ատելություն չսերմանել ռուս խաղաղապահների նկատմամբ, քանի որ այդ մասին խոսողները «իրենց իսկ ոտքին են կրակում»։ Բաքուն ամեն գնով պետք է պահպանի եռակողմ հայտարարությունը և թույլ չտա վերադարձը Մինսկի գործընթացին, ասում են Բաքվում՝ պնդելով, որ ավելի լավ է Ստեփանակերտում լինեն ռուս խաղաղապահներ, քան սկսվի Մինսկի գործընթացը և քննարկվի Ղարաբաղի կարգավիճակը։ Բաքվում ասում են, որ եռակողմ հայտարարությունը ստորագրած Փաշինյանը չի կարող հրաժարվել դրանից, բայց հայկական «ընդդիմությունն» էլ դա չի անում։

Քաղաքական վերնախավերի զարմանալի համերաշխություն է Բաքվում և Երևանում։ Ալիեւի հետ ամեն ինչ պարզ է՝ նրա իշխանության ու պետության գոյությունն ապահովվում է եռակողմ հայտարարությամբ եւ Ստեփանակերտում ռուսական զորքերով։ Բայց ինչո՞ւ Երեւանը որպես բանակցությունների պայման առաջ չի քաշում Մինսկի գործընթացի վերսկսումը։ Որովհետև երևանյան իշխանություններն ու խորհրդարանի «ընդդիմությունը» նույնպես կախված են Ստեփանակերտում ռուսական զորքերից և եռակողմ հայտարարությունից։

Սկզբում Երևանի պասիվությունը տարակուսանք էր առաջացնում աշխարհում, սակայն այժմ բոլորի համար ակնհայտ է, որ Բաքվի և Երևանի ղեկավարություններին Մինսկի խումբը հավասարապես պետք չէ, և թե այստեղ, թե այնտեղ հավասարապես վախենում են ռուսական զորքի դուրս գալուց։ Այդ պատճառով էլ համանախագահները հրադադարի ավարտից մեկուկես տարի անց ոչ մի անգամ տարածաշրջան չեն այցելել։

Քպ-ական իշխող խմբակը պնդում է, որ սա է հանրային պահանջը՝ ժողովուրդը պատերազմ չի ուզում և «խաղաղության» է ձգտում։ Բայց իրականությունն այլ է. Ամերիկայի հանրապետական ​​ինստիտուտի հարցման համաձայն՝ Հայաստանի ժողովուրդը չի աջակցում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու կառավարության քաղաքականությանը և կարծում է, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի կամ անկախության ճանաչմամբ, կամ վերամիավորմամբ։

Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն անընդունելի է համարել սահմանային հարցերը լուծելիս խորհրդային սահմանների վրա հիմնվելը։ Նրա խոսքով, դեռ 1990-ականներին Հայաստանը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը։ «Բայց Հայաստանը սկսեց բանակցությունները, և այս ընթացքում ճանաչվեցին Կոսովոն, Հարավային Օսիան, Աբխազիան։ Հայաստանը Արցախը չճանաչեց նույնիսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո՝ դա համարելով վտանգավոր։ Մի՞թե ավելի վատ կլիներ, քան հիմա ունենք»,- ասում է Հովհաննիսյանը։ Նա վստահ է, որ գործող իշխանություններն իրավունք չունեն ներկայացնելու հայ ժողովրդին ու նրա մոտեցումները։

«Մենք ամեն ինչ անում ենք, որ լեգիտիմացնենք ադրբեջանցի զինվորականների ներկայությունը՝ հայտարարելով զորքերի հայելային հետքաշման մասին։ Երբ ադրբեջանական զինված ծառայողները փակել էին Գորիս-Կապան ճանապարհը և Կապան-Ճակատեն գյուղերի հատվածները, մենք անհապաղ միջանկյալ միջոցներ կիրառելու և հեռացնելու պահանջով կարող էինք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, էլ չեմ խոսում մյուս մարմինների մասին։

Փոխարենը մեր մոտից պաշտոնական մակարդակով հայտարարություններ սկսվեցին, որ այդ տարածքները ադրբեջանական են, որ ճանապարհն անվտանգ է ու խնդիրներ չկան։ Իշխանություններն սկսեցին միանգամից գովերգել այլընտրանքային ճանապարհները, թաքցնել խնդիրները միջազգային հանրության աչքից», – նշել է օմբուդսման Արման Թաթոյանը։

National Hero of Armenia and the Artsakh Republic Monte Melkonian

www.lragir.am/2022/02/07/697165/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail