ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ – Հունվարի 26 – Քարինտակ – Մոռացված հերոսամարտ – Նայե՛ք լուսանկարին – Ճանաչո՞ւմ եք այս մարդուն

ԿԱՐՕ ՔԱՀՔԷՃԵԱՆ – ՍՊԻՏԱԿ ԱՐՋԸ – ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է – ԻՄ ԵՐԿԻՐԸ

ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ – Հունվարի 26 – Քարինտակ – Մոռացված հերոսամարտ – Նայե՛ք լուսանկարին – Ճանաչո՞ւմ եք այս մարդուն:

13 ՓԵՏՐՈՒԱՐ 2022 – Քարինտակ, ԼՂՀ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն, Արցախի Հանրապետութիւն

Իսկ գիտե՞ք, որ այս Մարդը իր կամավորական ջոկատով ջախջախել է Շամիլ Բասաևին, ով Ղարաբաղ էր եկել չեչենական «սպեցնազի» ուղեկցությամբ: Եկել էր մուսուլման եղբայրներին օգնելու:

Այո այո, այն նույն Բասաևին, ով տարիներ շարունակ ահ ու սարսափի մեջ էր պահում ողջ Ռուսաստանը իր գերհզոր բանակի հետ մեկտեղ: Քարինտակի ճակատամարտից օրեր անց Բասաևը փախավ Ղարաբաղից…

Այս Մարդը ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ է, Քարինտակի ջոկատի հրամանատարը: Նա 1992 թվականի սկզբին Վաղարշակ Առուշանյանի զոհվելուց հետո մինչև պատերազմի ավարտը գլխավորել է Քարինտակի ջոկատը:

Համոզված եմ, շատերդ չգիտեիք: Բա էլ ո՞րն է ըստ ձեզ հայրենասիրությունը, եթե ոչ նման մարդկանց ճանաչելն ու մեծարելը:

Ո՞ւր են ձեր հայրենասիրական գրառումները:

Ինչո՞ւ լրատվամիջոցները հունվարի 26-ին գոնե մեկ տող չգրեցին: Ո՞ւր են ձեր հայրենասիրական տողերը: Թե՞ դրանք միայն հունվարի 28-ի և սեպտեմբերի 21-ի համար են:

Հունվարի 26-ը Քարինտակի հերոսամարտի օրն է: Այս չափազանց կարևոր ճակատամարտից անցել է 22 տարի:

1992թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը ադրբեջանական զինուժը շրջապատում է Քարինտակը և առավոտյան 6:30-ին սկսում հարձակումը:

Ռազմական գործողություններն անձամբ ղեկավարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Թաջեդին Մեհտիևը: Գրոհին մասնակցում էին մի քանի հարյուր ադրբեջանցի զինվորներ և 3 զրահամեքենա:

Հակառակորդի շուրջ 300 զինվորները շրջափակել էին գյուղը, դրանից բացի նրանց օգնություոն էին ցուցաբերում Շուշիի բարձունքում դիրքավորված ադրբեջանցի դիպուկահարներն ու ականանետները: Քարինտակի ինքնապաշտպանության ջոկատի 60-70 ազատամարտիկները ընդունում են անհավասար մարտը:

Շուրջ 12 ժամ տևած մարտերից հետո ադրբեջանցիները փախուստի են դիմում` մարտադաշտում թողնելով 150-ից ավելի դիակներ:

Քարինտակում ադրբեջանցիների կրած պարտությունն այնքան մեծ էր, որ նրանք տեղանքն անվանում են <<Արյունոտ ձոր>>:

Հրամանատարի խոսքով, ճակատամարտից հետո թշնամու անտեր դիակներն այնքան շատ էին, որ թաղելու համար ստիպված են եղել տրակտորով փոս փորել:

Հունվարի 26-ին մերոնք Քարինտակում ջաղջախիչ հաղթանակ տարան: Այդ օրը մենք ունեցանք 23 զոհ, մինչդեռ հակառակորդի կորուստներ շուրջ 8 անգամ ավելին էին:

Հ.Գ. Մտածված եմ մեկ օր ուշ գրում, որ շատերը չփորձեն գրագողության հայտնի մեթոդով ջրից չոր դուրս գալ:

ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ է, Քարինտակի ջոկատի հրամանատարը

Hayk Bejanyan is at Քարինտակ, ԼՂՀ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail