Սթափվել Պատրանքներից – Մենք այլևս ժամանակ ու հնարավորություն չունենք մեր աչքերը փակելու – Կայծ Մինասյան
12 ՓԵՏՐՈՒԱՐ 2022 – ՄԵՐ ՈՒՂԻՆ
Մենք մշտապես փակել ենք մեր աչքերը, ձևացրել ենք, թե ամեն ինչ լավ է, հրաշալի է, մինչդեռ ամեն ինչ շատ վատ էր: Աղետ էր հասունանում, իսկ այստեղ զբաղված էին ինչ որ չնչին շահերով ու հետապնդումներով: Անընդհատ զոհեր սահմանին ու այդ ամենը չէր կարևորվում, պաատշաճ չէր գնահատվում:
1inAM-ը զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ:
Հաղորդման սկզբում անդրադարձ է արվել ադրբեջանական վանդալիզմին: Ինչպես հայտնի է ադրբեջանցիները իրենց կողմից օկուպացված հայկական տարածքներում ամեն ինչ անում են, որպեսզի հայկական հետքերը ջնջեն, իրականցնում են մշակութային վանդալիզմ, դրսևորում ամենածայրահեղ ռասիզմ և անհանդուրժողականություն: Հայաստանն ինչպե՞ս է կարողանալու դիմակայել այդ ամենին, ի՞նչ միջոցներով պիտի իրականացվի պայքարը դրա դեմ:
Կայծ Մինասյանը անդրադարձ անելով այդ թեմային, պատասխանել է, որ դա լիովին սպասելի էր: Մենք գիտենք, թե ադրբեջանցիներն ովքեր են ու ինչպես են վերաբերվույմ հայերին ու հայկականին: Ադրբեջանցիների վերաբերմունքը տեսել ենք շատ վաղուց և այն չի ընդհատվել երբեք: Դեռևս Սումգայիթից կարելի է տասնյակ օրինակներ բերել ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ: Ադրբեջանցիների ցանկությունն է մեզ ոչնչացնել ու նաև մշակութորեն և նա ամեն ին չանում է դրա համար: Մինչ մենք 30 տարի է մատնված ենք անգործության, ադրբեջանցիները ակտիվորեն աշխատում են:
Այդ առումով, ինչպես նշեց Կայծ Մինասյանը, միջազգային հանրությունը շատ մեծ գործ ունի անելու և բնականաբար անհրաժեշտ է նաև մեր միջամտությունն ու ջանքերը: Միջազգային հանրությունը պիտի հասկանա, պիտի տեսնի, թե ինչով են զբաղված ադրբեջանցիները: Մենք պիտի ցույց տանք ու հասկանցնենք, որ բանակցություններն անհնար են մի երկրի հետ, որը բռնապետական է, ռասիստ ու ծայրահեղական: Ցավոք մեր անգործությունը մեզ զրկում է մշակութային գործիքներից, մենք հիմնականում պարապ խոսում ենք օդի մեջ:
Կայծ Մինասյանը հստակ ասաց, որ մենք պիտի հասկականք, որ Հայաստանի Հանրապետություն, Արցախ, Սփյուռք, այդ ամենի միակ պատասխանատուն մենք ենք ու մենք պիտի զբաղվենք այդ հարցերով: Մենք պիտի հասկանանք, որ այդ ամենը մեր ու միայն մեր պատասխանատվության տակ է դրված: Եթե դա չհասկացանք, ապա մենք նորից ու նորից ենք տապալվելու և այնքան շարունակական, որ ի վերջո հասցնի վերջնական կործանման:
Ու այստեղ շատ էական հարց է առաջանում: Ասենք թե ադրբեջանցիները իրենց այդպես են պահում, թշնամական են, իսկ ի՞նչ ենք անում մենք: Ի՞նչ ենք անում ու ինչ ենք արել այսքան ժամանակ: Կայծ Մինասյանը ցավով արձանագրեց, որ ոչինչ չենք արել, միայն նստել ենք և սպասել, խոսել:
ՀՀ-ից ոչ ոք և երբեք չի խոսել, որ ադրբեջանցիները ահակբեկչական պահվածք ունեն: Միայն ինչ որ անորոշ բառեր հակառակորդ եզրույթի մասին: Երբեք և ոչ ոք պետականորեն չի շոշափել ադրբեջանցիների այդ ծայրահեղական պահվածքը, չի բարձրացրել միջազգային հարթակներում:
Ինչո՞ւ չեն ասվել, ինչու երբեք չի շոշափվել, ոչ մի ղեկավար չի նշել, որ ադրբեջանական հանրությանը ներկայացվում է հայերի սարսափելի բացասական կերպար՝ մարդկային արժեքներից զուրկ և անմարդկային գծերով:
Կայծ Մինասյանը նշեց, որ իր ձեռքում է հայտնվել ադրբեջանական պատմության դասագիրք, որտեղ հայերի մասին պարզապես սարսափելի տեղեկություններ ու նկարագրություններ կան: Քաղաքագետը վրդոված էր, թե ինչու երբեք դրանք հայերի կողմից չեն թարգմանվել ու մեկնաբանություններով չեն տարածվել՝ Նաև միջազգային հանրությանը տեղյակ պահելու, թե ինչ սկզբունքներով են ապրում ադրբեջանցիները:
Մինչդեռ վաղուց էր պետք հասկացնել, որ հնարավոր չէ այդ մարդկանց հետ հարևանություն անել, հնարավոր չէ պայմանավորվել ու բանակցել:
Մի ժամանակ կային որոշ ՊՈԱԿ-ներ, որոնք փորձել են ինչ որ գործեր անել, բայց դրանք այժմ չկան և վիճակն այդ առումով էլ ավելի ահավոր է և սարսափելի:
Եվ աստեղ խոսք գնաց նաև Սփյուռքի ու Հայաստանի մասին: Կայծ Մինասյանը կտրուկ արտահայտվեց, որ ողջ հայությունը պիտի համախմբվի միայն ու միայն ՀՀ շուրջ: Մեր բոլորի նպատակն ու կենտրոնը պիտի լինի միայն Հայաստանի Հանրապետությունը: Սփյուռքը չի կարող ապրել առանց ՀՀ: Անհրաժեշտ է հստակորեն ամրագրել, որ հայության նպատակը պիտի ամրագրված լինի հանուն Հայաստանի Հնարապետության շահերի: Մենք չպետք է Սփյուռքը դիտարկենք, որպես առանձին մեկ միավոր, այն չպետք է լինի մեկ այլ հայակենտրոն, այն պիտի լինի Հայաստանակենտրոն: Սփյուռքը պետություն չէ, չի կարող լինել, Սփյուռքը չպիտի վերածվի պետության, այն պիտի դառնա ու լինի միայն ու միայն ՀՀ մի մասը: Իսկ մենք 30 տարի է ի վեր խոսքերից այն կողմ չգնացինք:
Կայծ Մինասյանը նշեց, որ այդ ամենի հետևանքներից է նաև այն, որ պետության հանդեպ պատասխանատվության զգացում է պետք ունենալ: Պետությունը ոչ ոքի չի պատկանում, պետությունն ընդհանուր, չեզոք արժեք է, այն պատկանում է բոլորին ու մենք պիտի կարողանանք դուրս գալ այդ կլանային ու թայֆայական հայրենասիրությունից, հասկանալ ընդհանուր արժեքը: Մենք կարո՞ղ ենք ազատվել այդ կեղտոտ հոգեբանությունից, վեր կանգնել խմբային շահերից ու ընդունել ու հասկանալ ընդհանուր արժեքի գաղափարը:
Անկախության ու պետության ավանդույթներ չունենք, անգետ ենք այդ առումով, իրականությունը մերժում ենք, խոսում ենք, բայց դրա անելու ձևը չգիտենք, չենք կարողանում, չենք պլանավորում: Այդ իրավիճակը բերում է իրականաությունից կտրման: Ապրում ենք հոգեբանորեն ու աշխարհահայացքով մեկուսացված:
Կայծ Մինասյանը շարունակեց թվարկել ընդհանուր թերություններն ու հետևանքները, առանձնապես դառնորեն շեշտեց, որ քաղաքական վերնախավը զրո է, իրենից ոչինչ չի ներկայացնում: Մենք երբեք չենք կարողացել ազգային ու պետական գործիչներ ունենալ, դրա փոխարեն եղել են միայն քաղաքական գործիչներ: Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան, բոլորը պիտի պատասխան տան: Ոչ մի քաղաքական գործիչ չի ընդունում, որ որևէ սխալ կամ թերացում է ունեցել: Բոլորը գերազանց են գնահատում իրենց աշխատանքը, մինչևդեռ հենց այդ սխալների ու թերությունների հետևանքով էլ մենք ունենք սարսափելի ծանր վիճակ: Հայկական քաղաքական էլիտան կտրված է իրականությունից, չի կարողանում գնահատել ու հասկանալ որևէ բան: Դա էլ հենց անվերջ շրջապտույտ է, որից չենք կարողանում ազգովի դուրս գալ:
Քաղաքական ղեկավարությունները կործանել են Հայաստանը: Ազգային պետությունը վերածել են թատրոնի ու բեմի, կառուցել են ֆեյք պետություն ու ֆեյք պահվածքով աղետ են հասունացրել: Բացարձակապես ոչ մի առումով պետական մակարդակի որևէ գործունեություն չի իրականացվել:
Խոսելով 2018թ. հեղափոխության մասին, Կայծ Մինասյանն ասաց, որ դա շատ լավ շանս ու միջոց էր, որ քաղաքացին, ժողովուրդը պատասխանատվությունը վերցնի իր վրա, հասկանա, որ ինքը ի վիճակի է ինչ որ բան անել, կարող է և պետք է ինքը որոշի իր ճակատագիրը:
Հայաստանը դարձրել են համայնքային ու կլանային նեղ շահերի բախման օջախ, որտեղ այլևս չկա որևէ ընդհանուր երևույթի գիտակցում ու հասկացում, արժեվորում:
Կայծ Մինասյանը նաև մանրամասն արձագանք արեց այն դիտարկումներին, թե արդյոք Հայստանը պիտի ռուսական պետության մաս կազմի: Այդ ոճը պարտվողական է: Այնքան պարտվողական, որ մենք նույնիսկ վախենում ենք խոսել մեր մշակույթի ու պատմության մասին: Պետք չէ վախենալ, պետք չէ մոռանալ: Մեր պատմությունն այնքան հին ու շքեղ է, մեր այբուբենն իսկ ռուսական ներկայությունից հին է: Մենք պիտի հիշենք, մենք պիտի գնահատենք ու հասկանանք դա: Մենք պիտի հիշենք, որ երբ Հայաստանն առաջինն էր աշխարհում, որ քրիստոնեության պահպանումն իր վրա վերցրեց, սրբազան պատերազմով պաշտպանեց քրիստոենությունը, չկար Ռուսաստան, չկար Եվրոպա: Կար Հայաստան որն այնքան հիմնական էր ու կարևոր, որ համաշխարհային նշանակություն ուներ: Մենք պետք է դա կարևորենք: Դրա մասին խոսելը չի նշանակում թշնամանալ ուրիշի հետ, սեփական պատմության ու արժեքների պահպանումը չպիտի համարվի թշնամանք ուրիշի դեմ:
Հայաստանը պիտի ու կարող է հասկանալ, որ Հայաստանը կարող է ապրել միայն եթե ինքն իր տերը լինի: Այսօր մենք մեծապես կախված ենք, ինքնուրույն չենք, այս իրավիճակում հնարավոր չէ սեփական կամքն ու նպատակն ունենալ:
Պետք է հասկանանք, որ հայությունը անձնական արժեք չէ, այն չի պատկանում Նիկոլ Փաշին յանին կամ Ռոբեր Քոչարյանին: Հայությունն անանձնական արժեք է, նեղ շահից դուրս և համընդանուր երևույթ: Իսկ դա հասկանալն ու գնահատելը նշանակում է նաև մեծ պատասխանատվություն վերցնել իր վրա: Մենք կարո՞ղ ենք դա անել: Կարո՞ղ ենք հասկանալ ու ընդունել այդ ծանր պատասխանատվությունը:
Պատասխանատվությունը նաև սեփական կամքը գործողություն դարձնելն է:
Քաղաքագետ Մինասյանը խոսեց նաև, որ այս ամենը ուղիղ հետևանք է բոլոր ղեկավարնների անգործության: Մենք մշտապես փակել ենք մեր աչքերը, ձևացրել ենք, թե ամեն ինչ լավ է, հրաշալի է, մինչդեռ ամեն ինչ շատ վատ էր: Աղետ էր հասունանում, իսկ այստեղ զբաղված էին ինչ որ չնչին շահերով ու հետապնդումներով: Անընդհատ զոհեր սահմանին ու այդ ամենը չէր կարևորվում, պաատշաճ չէր գնահատվում: Այսպիսի ծանր պատերազմ, հազարավոր զոհեր, այդ ամենն ինչի՞ հետևանքն էր, եթե ոչ այդ անգործության ու պարապության: Եվ այս ամենի համար հենց պատասխան պիտի տան բոլոր ղեկավարները: Ազգային գործիչները գնահատում են իրենք իրենց, իսկ մեր ղեկավարները անհասկանալի գոհ են իրենք իրենցից, կատարյալ են գնահատում իրենց գործունեությունը: Այս պահվածքը ոճրագործություն էր Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ: Սա պետք է հստակեցնել ու հասկանալ: Ու նաև պետք է պատասխան պահանջել: Չի կարելի թույլ տալ, որ այդ ամենն անցի անհետևանք, որովհետև դրա պատճառով էլ ասյօր մենք ազգային մակարդակով աղետի առաջ ենք կանգնած:
Կայծ Մինասյանն ըստ էության հակիրճ անալիզ արեց մեր վերջին տասնամյակների բարդույթների ու սխալների պատճառահետևանքային էությունը, խորամուխ եղավ խնդիրների ու դրանց աղետալի հետևանքների մեջ:
Մենք այլևս ժամանակ ու հնարավորություն չունենք մեր աչքերը փակելու ու ձևացնելու, թե ամեն ինչ կարգին է: Մենք հիմա պարզապես չենք կարող այլ կերպ պահել մեզ, քան սթափորեն ու գիտակցված պետականորեն: Հակառակ դեպքում վիճակը լինելու է ողբերգական: Մենք արդեն տեսանք դրա հետևանքը:
Ամբողջական տեսանյութը՝ YouTube.com
mer-oughin.am/2022/02/12/սթափվել-պատրանքներից/?