Հովսեփ Խուրշուդան – Գործակալների Մասին – Մյուս վտանգն այն է, որ այդ հատուկ ծառայություններում շարունակում են մեծ թիվ կազմել նախկին ՊԱԿ(Պետական Անվտանգության Կոմիտե)
05 ՓԵՏՐՈՒԱՐ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ:
Մյուս վտանգն այն է, որ այդ հատուկ ծառայություններում շարունակում են մեծ թիվ կազմել նախկին ՊԱԿ(Պետական Անվտանգության Կոմիտե) աշխատակիցները կամ նրան գործակալները, ինչը լի է ամենամեծ վտանգներով:
Հովսեփ Խուրշուդան
Noyan Tapan-ի եթերում Հովսեփ Խուրշուդանը անցյալ տարվա դեկտեմբերին խոսել է բավական հետաքրքիր ու կարևոր թեմայի մասին:
Հարցը վերաբերվում է գործակալներին և այն վտանգներին, թե ինչ հետևանքներ է առաջացնում գործակալ դառնալ-չդառնալը: Հովսեփ Խուրշուդյանը նաև բավական հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց տարբեր ժամանակների ու երկրների փորձից, ինչպես նաև, թե ինչ մեթոդաբանություն են կիրառում տարբեր երկրների հատուկ ծառայությունները՝ գործակալներ հավաքագրելու համար:
Մենք որոշեցինք անդրադառնալ այս թեմային պայմանավորված երկու գործոնով՝ առաջին, որ մենք 44-օրյա պատերազմի ժամանակ և ընթացքում պարբերաբար լսում էին, որ ՀՀ ԱԱԾ-ն տարբեր տրամաչափի պաշտոնյաների է ձերբակալում պետական դավաճանության մեղադրանքով և երկրորդ՝ 2018-ից ի վեր Հայաստանում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները միմյանց պարբերաբար գործակալներ են անվանում և մեղադրում դավաճանության մեջ: Հիմնականում իշխանությունը մեղադրում է ընդդիմության շատ ներկայացուցիչների՝ ռուսսական գործակալ լինելու, իսկ ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է ամերիկյան կամ թուրքական հատուկ գործակալությունների անդամ լինելու մեջ:
Մենք իհարկե չենք կարող անուններ տալ և նշել, թե ով ում գործակալն է կամ որ մեղադրանքն է ճիշտ կամ սխալ, բայց մենք տեսանք, որ փաստացի ԱԱԾ-ն բարձրաստիճան և ցածրաստիճան պաշտոնյաների է ձերբակալել պետական դավաճանության հիմքով: Եվ հասկանում ենք, թե ինչ սարսափելի հետևանքների կարող է հանգեցնել դավաճանների առկայությունը: Մենք տեսանք, թե ինչ եղավ հենց այդ ամենի հետևանքով:
Հենց այդ առումով էլ հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հովսեփ Խուրշուդյանի հաղորդումը, որտեղ նա կիսվեց իր գիտելիքներով:
Խուրշուդյանը նախ խոսեց խորհրդային և ամերիկյան գործակալական ցանցերի, թե ինչպես էին ԽՀՍՄ ՊԱԿ աշխատակիցները գործակալներ հավաքագրում, խոսեց գործակալ հավաքագրելու ամենատարածված երեք միջոցների մասին: Գաղափարական, Ֆինանսական և Կոմպրոմատ(հեղինակության վրա ազդող և վարկաբեկիչ փաստեր): Հովսեփ Խուրշուդյանն առանձին առանձին մեկնաբանեց, թե որ միջոցը որ դեպքերում է աշխատում: Նաև կենտրոնացավ, թե ինչպես է Հայաստանի տնտեսական վատ վիճակն ի զորու շատերին բարեկեցության հրապուրանքով դավաճաններ դարձնելու:
Այդ տեղեկությունները միաժամանակ շատ հետաքրքիր և մտահոգիչ են, քանի որ ելնելով վերոհիշյալից, կարող ենք ենթադրել, որ Հայաստանում վխտում են արտասահմանյան գործակալները՝ հավանաբար և՛ ռուսական, և՛ թուրքական, և՛ ամերիկյան:
Հովսեփ Խուրշուդյանն ի թիվս այլ տեղեկությունների պատմեց ռուսական մի քանի փորձի մասին, նշելով, որ ԽՍՀՄ ՊԱԿ-ի ժառանգությունն անցել է նաև ռուսական ու հետխորհրդային տարածքի հատուկ ծառայություններին և նրանք շատ դեպքերում աշխատում են հենց այդ մեթոդներով: Մյուս վտանգն այն է, որ այդ հատուկ ծառայություններում շարունակում են մեծ թիվ կազմել նախկին ՊԱԿ աշխատակիցները կամ նրան գործակալները, ինչը լի է ամենամեծ վտանգներով: Կար նաև հետաքրքիր դիտարկում առ այն, թե ինչպես են երկրների հարաբերություններն ազդում գործակալներ հավաքագրելու հանգամանքի վրա:
Հովսեփ Խուրշուդյանը խոսեց նաև լյուստրացիայի մասին, նշելով, որ դա րոպե առաջ անհրաժեշտ գործոն է, քանի դեռ Հայաստանի ԱԱԾ-ն, ՊՆ-ը և դիվանագիտական կորպուսը չեն մաքրվել արտասահմանյան գործակալներից, մեր թիկունքը մշտապես դանակ են խրելու կեղծ բարեկամներն ու դավաճանները:
Տեսանյութն ամբողջությամբ՝
mer-oughin.am/2022/02/05/12964/