Պուտինը սկսո՞ւմ է հարձակումը – Պուտինը սկսո՞ւմ է հարձակումը – Պուտինը սկսո՞ւմ է հարձակումը

Պուտինը սկսո՞ւմ է հարձակումը – Պուտինը սկսո՞ւմ է հարձակումը – Պուտինը սկսո՞ւմ է հարձակումը

18.02.2022 | Քաղաքականություն | Lragir.am,

Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո ասուլիսում Պուտինը հայտարարել է, որ Դոնվասում իրավիճակը սրվում է։ Արդեն մի քանի օր է՝ Դոնբասի ռուսական վերահսկողության գոտոց ռուսական զլմ-ները հաղորդագրություններ են տարածում իբր Ուկրաինայի ինտենսիվ գնդակոծությունների ու դիվերսիաների փորձերի, ռուսախոս բնակչության «ցեղասպանության» մասին։ Իսկ այսօր Դոնբասի այդ շրջաններում հայտարարվել է բնակչության զանգվածային տարհանման մասին։ Սա հնարավոր հարձակման տեղեկատվական անհրաժեշտ ֆոնն է՝ «հայրենակիցներին պաշտպանելու» պատրվակ։

Անվտանգության երաշխիքների անվան տակ ռուսական վերջնագրերի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից համառ մերժումներից հետո Մոսկվան շիկացնում է իրավիճակը Ուկրաինայի շուրջ։ Պուտինն ու Լավրովն իրենց հերթին անցել են բացահայտ փողոցային բառապաշարի։ Փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից սկզբունքային դիրքորոշման պահպանման դեպքում Պուտինին այլ բան չի մնա, քան նահանջը կամ ռազմական գործողությունը։

Ռուսական համացանցում ավելի վաղ նկարագրված սցենարը կարծես թե մնում է ուժի մեջ։ Ըստ այդմ՝ ամեն ինչ պատրաստ է ռազմական գործողությունների համար, հնարավոր ժամկետ է նշվում՝ Պեկինի օլիմպիադայի փակումից հետո։ Ըստ այդ տեղեկությունների, կազմակերպվելու են սադրանքներ, եւ պատասխանի պատրվակով հրթիռային հեռահար հարվածներ են հասցվելու Ուկրաինայի ռազմական օբյեկտներին եւ ենթակառուցվածքներին։ Մոսկվան այսօր հայտարարել է ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունների մասին։

Ո՞ւմ նյարդերն ավելի ամուր կլինեն՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի՞, թե Ռուսաստանի, որը ամեն գնով ցանկանում է սկզբունքային զիջումներ կորզել ԱՄՆ-ից։

www.lragir.am/2022/02/18/699406/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail