Բոլոր նրանք, որ կը փորձեն խօսել միութենական պետութեան օգտին, պէտք է համարուեն թշնամիներ եւ ըստ այդմ վերաբերմունքի արժանանան – Ժիրայր Սէֆիլեան

«… բոլոր նրանք, որ կը փորձեն խօսել միութենական պետութեան օգտին, պէտք է համարուեն թշնամիներ եւ ըստ այդմ վերաբերմունքի արժանանան։

Պատմութիւնն, այո, կարող է կրկնուել, եթէ թողնենք, որ արտաքին ու ներքին թշնամին անարգել գործեն մեր երկրում։ Բայց այս անգամ մեր ժողովրդի կամքով եւ ուժով շրջելու ենք պատմութեան անիւը։

Առաջին հերթին պատժուելու է ներքին թշնամին։

Սա է պետութիւն եւ ապագայ ունենալու առաջին քայլը եւ այդ քայլը մենք անելու ենք մեր ժողովրդի հետ միասին»։

Ժիրայր Սէֆիլեան

Ռուս-թուրքական հրեշավոր ծրագրի ապահովման համար Հայաստանում գործում է նեոբոլշևիկների երկու թև

20.02.2022 | Ներքին կյանք | Lragir.am,

Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը բարձրաձայնեց Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ մտնելու մասին։ Այս հանգամանքը պետք է ահազանգ դառնա հայության և Հայաստանի քաղաքացիների համար։

Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են ավարտել ու լեգիտիմացնել Հայաստանի Հանրապետության ոչնչացման գործընթացը, որ մեկնարկել է 1920-21 թթ. ռուս-թուրքական ագրեսիայով։

Հայաստանի ոչնչացման ռուս-թուրքական այսօրվա ծրագիրը նախատեսում է Հայաստանը զրկել անկախությունից, ազգային-պետական իրավունքներից ու ապագայից և որպես ազդեցության տարածք` վերաբաժանել Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։

Ըստ այդմ, նախատեսվում է Հայաստան պետությունը ոչնչացնել և յուրացնել հետևյալ ռազմավարությամբ.

1) անկախությունն ու կառավարումը հանձնել Ռուսաստանին,
2) իրավունքներն ու ապագան` Թուրքիային և Ադրբեջանին,
3) տարածքը և ռեսուրսները տնօրինել փոխադարձ համաձայնությամբ:

Այս հրեշավոր ծրագրի ապահովման համար Հայաստանում գործում է նեոբոլշևիկների երկու թև։ Ծրագրի առաջին մասը` Ռուսաստանին մեր անկախության և կառավարման հանձնումը, հիմնականում սպասարկում է ռոբերտքոչարյանական թևը` իրեն մասամբ առանձին դիրքավորող սերժսարգսյանական ճյուղի հետ միասին, իսկ երկրորդ և երրորդ մասերը` իրավունքների ու ապագայի և տարածքի ու ռեսուրսների հանձնումը, սպասարկում է տերպետրոսյանական արմատով նիկոլփաշինյանական թևը։

Այս համախումբ նեոբոլշևիկյան կուսակցության տարբեր թևերի ու ճյուղերի հակադրությունը մակերեսային է, կառավարվում է Մոսկվայից, մասամբ արդեն նաև Թուրքիայից, և ծառայեցվում է վերը նկարագրված հրեշավոր ծրագրին։

Քանի որ Արևմուտքը առայժմ թեկուզ դանդաղ, բայց հետևողականորեն հաստատվում է մեր տարածաշրջանում, ռուս-թուրք-ադրբեջանական ծրագրի երկրորդ և երրորդ մասերի իրականացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե իրականացվի առաջին մասը` Հայաստանը հրաժարվի դե յուրե անկախությունից ու իր կառավարումը հանձնի Ռուսաստանին։ Հակառակ պարագայում Արևմուտքը, օգտագործելով Հայաստանի դե յուրե անկախության լծակը, կմիջամտի ու կխափանի։ Ուստի բոլոր նրանք, որ կփորձեն խոսել միութենական պետության օգտին, պետք է համարվեն թշնամիներ և ըստ այդմ վերաբերմունքի արժանանան։

Պատմությունն, այո, կարող է կրկնվել, եթե թողնենք, որ արտաքին ու ներքին թշնամին անարգել գործեն մեր երկրում։ Բայց այս անգամ մեր ժողովրդի կամքով և ուժով շրջելու ենք պատմության անիվը։

Առաջին հերթին պատժվելու է ներքին թշնամին։

Սա է պետություն և ապագա ունենալու առաջին քայլը և այդ քայլը մենք անելու ենք մեր ժողովրդի հետ միասին։

Ժիրայր Սէֆիլյան

lragir.am/2022/02/20/699629/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail