Կուզենայի, որ հայերդ որքան հնարավոր է շուտ հասկանայիք, որ Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Հայաստանի թշնամին է
23.02.2022 | Քաղաքականություն | Lragir.am,
Հարգելի հայ բսարեկամներ, հիմա մենք՝ ուկրաինացիներս լարված օրերն ենք ապրում: Ռուսաստանը ճանաչեց Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։ Դա բացասական արձագանք առաջացրեց ոչ միայն Ուկրաինայում, այլեւ ամբողջ աշխարհում, քանի որ դա նշանակում է աշխարհի քաղաքական քարտեզի նոր վերաբաշխում։
Բոլորի համար պարզ դարավ Պուտինի նպատակը, նա ձգտում է վերականգնել Խորհրդային Միությունը նոր ձևաչափով՝ թեկուզ հազարավոր կյանքերի գնով։
Որովհետև Ուկրաինան ամեն գնով կպաշտպանի իր անկախությունը։
Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօր իր նիստում լրացուցիչ միջոցներ է հատկացրել ուկրաինական բանակին ֆինանսավորելու համար։ Իհարկե, ի վնաս սոցիալ-տնտեսական ծրագրերի։
Բայց ուկրաինացիները լավ են հիշում Չերչիլի այն խոսքերը, որոնք հաճախ էր կրկնում Ստեփան Բանդերան՝ եթե ազատության և հացի միջև հաց ես ընտրում, ոչ հաց կունենաս, ոչ ազատություն։
Մեկ օր առաջ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հրաման է ստորագրել Պահեստազորի զինծառայողների զորակոչի մասին: Սա ոչ միայն ուժեղացնում է ուկրաինական բանակը, այլեւ օկուպանտներին ու ողջ աշխարհին ցույց է տալիս ուկրաինացիների պատրաստակամությունը՝ կռվելու ռուս զավթիչների դեմ։
Ուկրաինացիները շատ երախտապարտ են մեր օտարերկրյա գործընկերներից ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ստացած աջակցության համար։
Այս առումով հատկանշական էին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երեկվա ելույթը, Գերմանիայի կանցլերի «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման կասեցումը, Ֆրանսիայի արտգործնախարարի և պետքարտուղար Բլինկենի որոշումը՝ հրաժարվել հանդիպումից ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Կուզենայի, որ հայերդ որքան հնարավոր է շուտ հասկանայիք, որ Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Հայաստանի թշնամին է։ Որովհետև Պուտինը ցանկանում է մեզնից խլել այն անկախությունը և պետականությունը, որի մասին երազել են ուկրաինացիների և հայերի տասնյակ սերունդներ, որոնց համար կռվել և զոհվել են մեր ժողովուրդների հազարավոր լավագույն զավակներ։ Նա ուզում է մեզ պոկել քաղաքակիրթ աշխարհից, որի հետ հայերն ու ուկրաինացիները միշտ սերտ կապված են եղել։ Պուտինն այսօր զորք է ուղարկում Ուկրաինայի դեմ, իսկ վաղը կստիպի Հայաստանի կառավարությանը միանալ նորաստեղծ միութենական պետությանը Մոսկվայի պայմաններով։
Առաջարկելով Հայաստանին մասնակցել ՀԱՊԿ շրջանակներում պատժիչ գործողություններին՝ Պուտինը նենգորեն փորձում է ձեզ արյունով կապել իր հանցագորցությունների հետ։
Նման մասնակցությունը ճակատագրական հարված կլինի հայ և ուկրաինացի ժողովուրդների դարավոր պատմական և հոգևոր փոխհարաբերություններին։
lragir.am/2022/02/23/700373/