Ինչու է կանգ առել ռուսական շարասյունը․ գեներալները «գցե՞լ են» Պուտինին

Մշակոյթային Ցեղասպանութիւն –Պետական մշակոյթային ցեղասպանութիւն ատրպէյճանի ֆաշիստ ռեժիմի կողմէ - Génocide culturel - Génocide culturel d'État par le régime fasciste d'Azerbaïdjan

Ինչու է կանգ առել ռուսական շարասյունը․ գեներալները «գցե՞լ են» Պուտինին

03.03.2022 | Մեկնաբանություն – Lragir.am,

Ուկրաինայի Էներգոդար քաղաքի բնակիչները ռուսական շարասյան դիմաց

Արեւմտյան զլմ-ները, որոնք հենվում են հետախուզությունների տեղեկությունների վրա (մինչ այժմ դրանք ճշգրիտ տեղեկություններ են եղել), հայտնում են, որ Պուտինը վերջին օրերին ցասման մեջ է․ Կիեւը պետք է վաղուց գրավված լիներ, իսկ մարտի 2-ին նա պետք է հանդես գար Ուկրաինայի դեմ հաղթանակի ճառով։ Սակայն բլից-կրիգը չի ստացվել, նախնական պլանները խափանվել են, ավելին, ռուսական զորքը մարդուժի եւ տեխնիկայի խոշոր կուրուստներ ունի, իսկ ուկրաինացի ժողովուրդը, որը պետք է ծաղիկներով դիմավորեր պուտինյան «ազատարարներին», իսկական դիմադրություն է սկսել բանակի եւ անվտանգության ուժերի կողքին։

Ժողովուրդը դուրս է գալիս ռուսական ռազմական շարասյուների դեմ։ Իր հերթին, մեկ այլ՝ 60 կմ ձգվող ռուսական շարասյուն՝ Կիեւի մատույցներում, մի քանի օր կանգնած է մնացել․ պարզվել է, որ տեխնիկայի մի մասը փչացել է, մի մասի վառելիքն է սպառվել, սպառվել է նաեւ զինվորների սնունդը, որոնք ստիպված են թալանով զբաղվել մոտակա բնակավայրերում։ Ի դեպ, ռուսական բանակի տեխնիկայի, գերեվարված ռուս զինվորականների վիճակի վերաբերյալ հազարավոր տեսանյութերից բավական ծանր պատկեր է բացվում, եւ այդ բանակի վիճակը տեսնում են բոլորը։

Ըստ զլմ-ների, Պուտինը հավատացած է եղել, որ ուկրաինացի ժողովուրդը աջակցում է Ուկրաինան «նացիստներից ազատելու» գործին, իսկ ուկրաինական բանակը ընդունակ չէ դիմադրության։ Ինչ վերաբերում է Զելենսկիին, ապա այդ «ծաղրածուն ու նրա թմրամոլ շրջապատը», ինչպես նրանց մասին արտահայտվում են ռուս պրոպագանդոնները, վախից պետք է կամ կապիտուլյացվեր, կամ փախչեր Կիեւից։ Սակայն դա տեղի չունեցավ, եւ Զելենսկին թերեւս բոլորի համար անակնկալ մինչ այժմ ցուցաբերում է իսկական առաջնորդի հատկանիշներ, նրան արդեն համեմատում են Չերչիլի հետ, ով պնդում էր Հիտլերին դիմադրություն ցույց տալու անհրաժեշտությունը։

Ռուսական շարասյունը Կիեւի մատույցներում

Այս ամենը Պուտինի ցասման պատճառն են։ Ներկայում, ըստ հետախուզությունների տվյալների, Պուտինը ծրագրում է Կիեւի առումն ու այնտեղ խամաճիկ կառավարություն հաստատելն ավարտել մարտի 6-ին։ Խոսվում է ՌԴ-ում մոբիլիզացիայի, Ուկրաինայում ռուսական կոնտինգենտի թվաքանակի մեծացման մասին, ինչը վկայում է լայնածավալ գրոհի նախապատրաստման մասին։ Պուտինը շտապում է, քանի որ ռազմական ռեսուրսներն անսպառ չեն, ճակատում արդյունքներ չկան, իսկ պատժամիջոցներն օրեցօր զգացնել են տալիս։

Միեւնույն ժամանակ, փորձագետները հարց են տալիս, թե ինչ է անելու Մոսկվան Ուկրաինայում հաջողության հասնելու դեպքում։ Այս հարցին պատասխան չկա նաեւ Մոսկվայում, «ապառազմականացման եւ դենացիֆիկացիայի» մանթրաներից բացի։ Բոլոր պարագաներում, Պուտինն իր արշավի արդյունքում ստանալու է ռուսատյաց երկիր, երկարատեւ ու կործանիչ պատժամիջոցներ եւ առավել քան երբեւէ համախմբված Արեւմուտք։ Սա հետեւանքների մի մասն է։

www.lragir.am/2022/03/03/702168/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail