Խիստ դատապարտելի է Շուշիում անցկացված Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցությանը նվիրված միջոցառումը. Արտակ Բեգլարյան

Artsakh State Minister Artak Beglaryan

Խիստ դատապարտելի է Շուշիում անցկացված Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցությանը նվիրված միջոցառումը. Արտակ Բեգլարյան

20 ՄԱՐՏ 2022 – ԱՐՑԱԽ – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Խիստ դատապարտելի է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում անցկացված միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին: Էլ ավելի դատապարտելի է ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և ադրբեջանական սադրանքին մասնակցությունը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Եվ ՄԱԿ-ի չափազանց հումանիստ ու արժեքահեն պաշտոնյաները այդ սադրանքը կատարում են հետևյալ պայմաններում՝

1. ՄԱԿ-ի ոչ մի պաշտոնյա այդպես էլ չայցելեց Արցախ պատերազմի ու հետպատերազմյան տառապանքներն ու ադրբեջանական վայրագությունները արձանագրելու և կանխելու նպատակով.

2. 40,000 տեղահանված, որից 5,000 շուշեցի զրկված են իրենց հայրենի տներից ու բազմաթիվ այլ իրավունքներից, իսկ ՄԱԿ-ը շարունակում է Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությունը.

3. Նույն օրերին նույն Շուշիում վնասված էր Արցախի միակ գազատարը և ադրբեջանական կողմը դիտավորյալ ձգձգում էր վերականգնումը՝ հարուցելով 100,000 մարդու լրացուցիչ տառապանքներ, իսկ ՄԱԿ-ը լուռ էր:

Սրա՞նք են ձեր դավանած արժեքները, թե՞ խավիարն ու նավթադոլարները…»,֊ նշում է պետնախարարը։

artsakhpress.am/arm/news/160556/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail