ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՀԱՅ ՄԱՐԴ, ՄԻ ԼՔԻՐ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԴ

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - HAMLET MARTIROSYAN - ARMENIAN IS THE ORIGIN OF THE HUMAN RACE, AT LEAST 50,000 YEARS OLD

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՀԱՅ ՄԱՐԴ, ՄԻ ԼՔԻՐ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԴ

16 ԱՊՐԻԼ 2022 – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆԱԽՈՐԴԸ ՅՕԴՈՒԱԾԸ// Կարդալ նաեւ՝:

ՀԱՅ ՄԱՐԴ, ՄԻ ԼՔԻՐ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԴ

Հիշու՞մ եք Արշակ Բ արքայի հետ կապված պատմությունը։ Երբ Շապուհի մոտ հյուր էր, Պարսից թագավորը որոշում է Արշակին փորձության ենթարկել։ Շապուհը հող է բերել տալիս Հայաստանից և Արշակի հետ զրուցում մեկ հայոց հողի վրա, մեկ՝ պարսից։

Պարսից հողի վրա կանգնած Արշակը Շապուհի հետ խոսում է խոնարհ ձայնով, որպես հպատակ։ Երբ Արշակը կանգնում է հայոց հողի վրա, դառնում է ինքնիշխան, ըմբոստ ու խոսում է սպառնալիքներով։

Այսպիսի ուժ ունի Հայոց հողը։ Հայոց հողի վրա կանգնած Հայը զօրավոր է ու անպարտելի։

Աշխարհում չկա որևէ այլ տարածք, որ արժանացած լինի այն սրբազնագույն կարգավիճակին, որին անհիշելի ժամանակներից արժանացել է Հայքը։ Հայքը նախասկզբնական Սրբազան Երկիրն է, աստվածների բնակավայրն է, արարչության վայրը, ջրհեղեղից փրկության վայրը, քաղաքակրթության միակ նախնական օջախը, ․․․։ Այս շարքը շատ երկար է։

Թշնամին դարեր շարունակ բախվել էր հայոց ուժի հետ և գիտեր, որ նա անպարտելի է, քանի դեռ, որպես միասնություն, ապրում է իր հողի վրա։ Ու թշնամին որոշեց այլ միջոցներով և այլոց ձեռքերով հային դուրս մղել իր Հայրենիքից։

Առաջին խոշոր արտագաղթը տեղի ունեցավ Հայաստանի քրիստոնեացման ժամանակ։ Ապա հետևեց Հայաստանի բաժանումը Հռոմի ու Պարսկաստանի միջև, արաբական արշավանքներ, Անիի կործանում, թուրքեր, եղեռն,․․․։

Արտագաղթը դարձավ շարունակական մինչ օրս (փոքրաթիվ հայրենադարձություն եղավ ԽՍՀՄ տարիներին)։

Պակասեցին բնակիչները, շագրենու կաշվի նման փոքրացավ և Հայրենիքը։ Դարեր շարունակ թշնամին ոչ մի միջոց չի խնայել Հայքը հայաթափելու համար։ Թշնամին շատ լավ գիտի Հայոց հող ու ջրի աստվածային առանձնահատուկ ուժը։ Իսկ մենք, ցավալի է, բայց փաստ, մոռացության ենք մատնել այդ աստվածատուր շնորհը, որը մեր զօրության աղբյուրն է։

Այսօր էլ թշնամին, առանց միջոցների խտրականության, աշխատում է Հայաստանում այնպիսի իրավիճակներ ստեղծել, որպեսզի հայը կամավոր հեռանա իր Հայրենիքից։ Արդյունքում, անկախացումից հետո Հայաստանի բնակչության գրեթէ կեսը լքեց Հայրենիքը։

Մտածեք այս մասին Հայ մարդիկ․ մի հրապուրվեք դրսի «քաղաքակրթական արժեքներով», մի նեղացեք Հայրենիքից հանցագործների, զոռբաների ու տգետների պատճառով։ Ետ եկեք, հաստատեք արդարություն, կառուցեք, շենացրեք, զօրացրեք Հայաստանը։

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail