Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը (ուղիղ)

Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը (ուղիղ)

05.04.2022 Տարածաշրջան:Հայաստան, Արցախ Թեմա: Քաղաքականություն

Երեւանի կենտրոնում, Օպերային թատրոնի շենքի դիմաց, Ազատության հրապարակում սկսվել է խորհրդարանական ընդդիմության՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած հանրահավաքը։ Հանրահավաքին միացել են մի շարք քաղաքական ուժեր, ընդդիմադիր հասարակական գործիչներ։ Զանգվածային հանրահավաքի նախաձեռնողները քաղաքացիներին կոչ են անում կանգնել Արցախի եւ Հայաստանի պաշտպանության դիրքերում, որոնց, ինչպես հավաստիացնում են ընդդիմադիրները, մահացու վտանգ է սպառնում։

Հանրահավաքի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», «Թուրքն իմ թշնամին է», «Հայաստանը թուրքական միջանցք չէ», «Նիկոլը չի ներկայացնում հայկական շահը», «Recognize Artsakh»:

Ընդդիմությունը փակել է Ֆրանսիայի հրապարակի բոլոր մուտքերը (ուղիղ)

Երևանի Ազատության հրապարակում «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած հանրահավաքի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակի բոլոր մուտքերը և այնտեղ տեղադրել են Արցախի դրոշը։

Հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև ասաց, որ Ֆրանսիայի հրապարակը փակ է մնալու մեկ ժամ։

«Մենք այսօր միասին Ֆրանսիայի հրապարակում կզետեղենք Արցախի դրոշը։ Սա իր մեջ ունի խորհուրդ, սա մեր պայքարի սկիզբն է, մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն եռագույնի, հանուն մեր միասնության և վաղվա հաղթանակի»,– հայտարարեց նա։

news.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail