Հայրենապատում – Խծաբերդը հին հայկական բնակավայր է – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ – ԱՐՑԱԽ

Հայրենապատում – Խծաբերդը հին հայկական բնակավայր է – ԱՐՑԱԽ

Հայրենապատում – Խծաբերդը հին հայկական բնակավայր է – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ – ԱՐՑԱԽ

19 ԱՊՐԻԼ 2022 – ԱՐՑԱԽ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:

Հայրենապատում / Hayrenapatum – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Խծաբերդը հին հայկական բնակավայր է: Գյուղը «Խոզաբերդ» ձևով հիշատակում է Ղևոնդ Ալիշանն իր «Սիսական» աշխատության մեջ՝ նշելով, որ Խծաբերդը հայաբնակ է:

19-րդ դարի վերջին գյուղի մասին իր «Արցախ» աշխատության մեջ հիշատակում է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը` նշելով, որ Դիզափայտի արևմտահայաց լանջին տեղակայված այս գյուղն ունի գերազանց օդ և ջուր, սուրբ Աստվածածին եկեղեցի և մի քահանա։

1918 թ․ գյուղացի մոտ 250 տղամարդ դիմադրել է թուրքական մի քանի հազարանոց կանոնավոր բանակի հարձակմանը և, թշնամին, մեծ կորուստներ կրելով, փախուստի է դիմել։

Խորհրդային շրջանում՝ Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո, Խծաբերդը գտնվում էր ԼՂԻՄ-ի Հադրութի շրջանի կազմում։

1974 թ․ գյուղը հայկական շեն բնակավայր էր և ուներ 258 բնակիչ։ Գյուղում գործում էր ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, մշտական կինո։

1989 թ․ գյուղում կազմավորված ջոկատը (հրամանատար՝ Ն․Գևորգյան) մինչև 1992 թ․ մասնակցել է գյուղի ինքնապաշտպանական մարտերին։ ՊԲ կազմավորումից հետո ջոկատի ազատամարտիկները մասնակցել են ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

2020 թ. Արցախյան երրորդ պատերազմի պատերազմի հետևանքով Խծաբերդը հայաթափվել և օկուպացվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։

Հայրենապատում – Խծաբերդը հին հայկական բնակավայր է – ԱՐՑԱԽ
Հայրենապատում – Խծաբերդը հին հայկական բնակավայր է – ԱՐՑԱԽ

www.facebook.com/hayrenapatum/photos/pcb.5519975844697746/5519971158031548

Facebooktwitterredditpinterestlinkedinmail