Հայաստան – Հայկական Բանակի Անգլիացի Սպան – ՕԼԻՎԵՐ ԲՈԼԴՈՒԻՆ

ՕԼԻՎԵՐ ԲՈԼԴՈՒԻՆ – Հայկական Բանակի Անգլիացի Սպան

Հայաստան – Հայկական Բանակի Անգլիացի Սպան – ՕԼԻՎԵՐ ԲՈԼԴՈՒԻՆ

16 ԱՊՐԻԼ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

1920 թ. դեկտեմբերի 9-ին բոլշևիկները ձերբակալեցին ու բանտարկեցին Բոլդուինին: Նա միայն կարողացավ ազատվել 1921 թ. փետրվարյան ապստամբությունից հետո:

 

Մեծ Բրիտանիայի եռակի վարչապետ Սթենլի Բոլդուինի որդին՝ ՕԼԻՎԵՐ ԲՈԼԴՈՒԻՆԸ (1899-1958) ՀՀ Զինված Ուժերի սպայի համազգեստով: Երևան, 1920 թ.
Ուսադիրների վրա «ՀՀ»՝
Հայաստանի Հանրապետութիւն հապավումը:

Օլիվեր Բոլդուինը 1920 թ. աշնանը ժամանեց Երևան իբրև հրետանու հրահանգիչ և եռանդուն կերպով սկսեց մարզել Հայոց բանակի հրետանավոր ստորաբաժանումները, սակայն դրանից ընդամենը շաբաթներ անց, Հայաստանի Հանրապետությունը ենթարկվեց քեմալա-բոլշևիկյան ագրեսիայի, բռնազավթվելով և մասնատվելով այդ երկու՝ միջազգայնորեն չճանաչված խմբավորումների կողմից:|

11-րդ Կարմիր Բանակի Երևան մուտք գործելուց առաջ Բոլդուինը հրաժարվեց հեռանալ Երևանից: Երևան մուտք գործելուց հետո, մի քանի օր անց 1920 թ. դեկտեմբերի 9-ին բոլշևիկները ձերբակալեցին ու բանտարկեցին Բոլդուինին: Նա միայն կարողացավ ազատվել 1921 թ. փետրվարյան ապստամբությունից հետո: Բոլշևիկների դեմ մարտերից հետո, 1921 թ. ապրիլին Բոլդուինը մի շարք այլ ՀՀ բանակի սպաների հետ ստիպված եղավ լքել Հայաստանը, սակայն քեմալականների կողմից բռնազավթված Կարսում նորից բանտարկվեց, այս անգամ արդեն թուրքերի կողմից և մնաց բանտարկված շուրջ կես տարի, ազատվելով միայն բրիտանական կառավարության միջամտությունից հետո:

1925 թ. Բոլդուինը գրեց «Վեց բանտ և երկու հեղափոխություն» գիրքը, որում նա մանրամասնորեն պատմում էր ՀՀ դեմ քեմալա-բոլշևիկյան ագրեսիայիայի ու նրա բռնազավթման, Փետրվարյան ապստամբության և իր բանտարկման մասին:

1929-1947 թթ. Բոլդուինը իբրև բրիտանական խորհրդարանի անդամ շարունակեց պայքարել հանուն հայերի արդար իրավունքների համար պարբերաբար բարձացնելով բռնազավթված Հայաստանի անկախության վերականգնման անհրաժեշտությունը:

«Վեց բանտ և երկու հեղափոխություն» գրքում Բոլդուինը մասնավորապես նշում էր.

Լ«Հայաստանի վրա քեմալականների հարձակումը սկսվեց 1920 թ. սեպտեմբերի կեսերին: Այն հրահրվել էր Ռուսաստանի կողմից: Կարաբեքիրի հարձակումից հետո Մոսկվան ՀՀ-ից պահանջեց թուրքերին միանալու միջանցք տրամադրել, ինչպես նաև ետ կանգնել Սևրի պայմանագրից և Դաշնակիցների հետ խզել բոլոր կապերը»:

ՕԼԻՎԵՐ ԲՈԼԴՈՒԻՆ – Հայկական Բանակի Անգլիացի Սպան

Աղբյուրը՝ Facebook.com

mer-oughin.am/2022/04/16/հայկական-բանակի-անգլիացի-սպան/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail