Ամեն գնով փորձում են գnղшնшլ ուրիշ ազգի հողերը , մշակույթի կոթողները , եկեղեցիները . Սա ի՞նչ գnղшնшլnւ մnլnւցք է: Դադիվանքը 1-ին դարի հայկական եկեղեցի է, որտե՞ղ էին ադրբեջանցիները առաջին դարում . Վիտալի Միլոնով
21 ԱՊՐԻԼ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը գրում է .
«Դադիվանքը 1-ին դարի հայկական եկեղեցի է: Այն հիմնել են առաջին քրիստոնյաները: Իմ համար լրիվ անհասկանալի է , թե ինչպե՞ս դա կարող է պատկանել ադրբեջանցիներին: Ինչպե՞ս կարող են ադրբեջանցիները այդտեղ կրոնական ծեսեր կազմակերպել:
Ալիևի այն խոսքերը , թե իբր դա ադրբեջանցիների կամ ալբանացիների եկեղեցին է՝ զшվեշտ է: Որտե՞ղ էին ադրբեջանցիները առաջին դարում: Կամ ի՞նչ կապ ունեն շիա մահմեդական ադրբեջանցիները եկեղեցիների հետ: Սա ի՞նչ գnղшնшլnւ մnլnւցք է: Ամեն գնով փորձում են գnղшնшլ ուրիշ ազգի հողերը , տարածքները , մշակույթի կոթողները , եկեղեցիները:
Եթե՝ թույլ տանք , որ այսպիսի պարզ փաստերը ևս կե-ղծվեն , ապա շատ ցшվшլի և տխnւր հետևшնքներ կունենանք» . ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնով:
Նշենք , որ այսօր Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լելյա Աբդուլաևան հայտարարել էր ,որ իբր թե «ադրբեջանցի ժողովրդի հիշողության մեջ Հայաստանի տարածքն անվանվում է Արևմտյան Ադրբեջան, որտեղից ադրբեջանցիներն шրտшքuվել են 3 անգամ, վերջին անգամ՝ 1988-ին»:
Իսկ մի՞թե միջազգային հանրությունը կանգնեցրել է Թուրքիային և Ադրբեջանին, երբ նրանք ռմբահարում էին Արցախը․ Միլոնով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվեց արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ:
Երեկ խորհրդարանում տարբեր հարցերի քննարկման ընթացքում թիվ մեկ թեման ալիևյան «պուրակն» էր, և պատգամավորները դատապարտեցին Իլհամ Ալիևի նման վարքագիծը, հայտարարություններ տարածեց նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ և Արցախի ԱԳՆ-ները: «Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին և պատասխանատվության ենթարկի 44-օրյա պատերազմի ընթացքում գործած մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար»,- հայտարարում է Արցախի օմբուդսմենը: Իսկ ի՞նչ է ասում աշխարհը. Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Վիտալիյ Միլոնովը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ նաև Արցախ էր այցելել, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս քայլով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պատերազմի ընթացքն իր համար հաջողություն է համարում:
«Ադրբեջանը հպարտանում է պատերազմով և դա չի ընդունում որպես ողբերգություն, որը տեղի է ունեցել երկու ազգերի միջև: Պարոն Ալիևը փորձում է հայերի սպանությունն օգտագործել որպես քաղաքական քայլ: Բոլորը շատ լավ հասկանում են, որ Ալիևն այս պատերազմում շարժվել է Էրդողանի խորհրդով, և ինձ համար շատ ողբերգական է, որ հենց նա է սկսել այս ամենը»:
Խոսելով միջազգային հանրության լռության մասին՝ նա նշեց. «Իսկ մի՞թե միջազգային հանրությունը կանգնեցրել է Թուրքիային և Ադրբեջանին, երբ նրանք ռմբահարում էին Արցախը. իհարկե ոչ: Ես կարծում եմ, որ Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանին ընկալում է միայն որպես իրեն հպատակ երկիր»: Հավելենք, որ նախօրեին այս և առհասարակ հայ ռազմագերիների վերադարձի հարցով մեծ քննարկում է տեղի ունեցել նաև Եվրոպայի խորհրդում» ։
livenews.am/press/2021/101448/14/12/12/
mediablog.am/time/92281/