Ուկրաինայի դիմադրությունը փոխել է իրողությունները․ դեօկուպացիայի պահանջներ

Մշակոյթային Ցեղասպանութիւն –Պետական մշակոյթային ցեղասպանութիւն ատրպէյճանի ֆաշիստ ռեժիմի կողմէ - Génocide culturel - Génocide culturel d'État par le régime fasciste d'Azerbaïdjan

Ուկրաինայի դիմադրությունը փոխել է իրողությունները․ դեօկուպացիայի պահանջներ

22.04.2022 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Կալինինգրադի շրջանի շրջափակումն անհնար է, ՌԻԱ Նովոստիին ասել է նահանգապետ Անտոն Ալիխանովը։

Շրջանի ղեկավարը պարզաբանել է, որ ինքնաթիռները թռչում են չեզոք երթուղիներով, իսկ ջրային տրանսպորտը կապում է տարածաշրջանը մնացած Ռուսաստանի հետ։

Ալիխանովը նաև կարծում է, որ Կալինինգրադով երկաթուղային տարանցման փակումը շահավետ չէ եվրոպական հարևանների համար։

Ապրիլի սկզբին Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին երկրի իշխանությունները կարող են փակել սահմանները Ռուսաստանի և Բելառուսի հետ։ Դա թույլ չի տա շրջանի բնակիչներին հեռանալ Կալինինգրադի մարզից հարավային սահմաններով։

Վերջերս Կալինինգրադ/Քյոնիգսբերգի հանդեպ պահանջներ է ներկայացրել նաև Լեհաստանը: Կալինինգրադի մարզը պատմականորեն լեհական տարածք է, որը ներկայում օկուպացված է Ռուսաստանի կողմից, հայտարարել էր Լեհաստանի ցամաքային զորքերի նախկին հրամանատար, գեներալ Վալդեմար Սկրզիպչակը։ «Արժե բարձրացնել Կալինինգրադի հարցը, որը, իմ կարծիքով, Լեհաստանի տարածքն է»,- ասել է նա։

Ուկրաինայի դիմադրությունը փոխել է իրողությունները, եւ եթե նախկինում հարեւանները փորձում էին չխոսել ռուսական էքսպանսիայից իրենց ինքնապաշտպանության իրավունքի մասին, ապա այժմ իրավիճակը փոխվել է։ Ավելի ու ավելի շատ է խոսվում նախկինում օկուպացված շրջանների, այդ թվում՝ Ղրիմի դեօկուպացիայի մասին, որի հետ շատերը գրեթե հաշտվել են։

2003 թվականից ի վեր առաջին անգամ Ճապոնիան այս տարվա դիվանագիտության կապույտ գրքում «հյուսիսային տարածքները» (Հարավային Կուրիլները) պաշտոնապես անվանել է «ապօրինի օկուպացված» Ռուսաստանի կողմից։

2019 թվականի Կապույտ գրքում նշվում էր, որ երկու երկրներն իրենց ղեկավարների գլխավորությամբ աշխատում են տարածքային խնդրի լուծման ուղղությամբ։ 2020 թվականին վերադառնում է կղզիների սահմանումը որպես «Ճապոնիայի ինքնիշխանությանը ենթակա տարածքներ»։ Հիմա դրանք կոչվում են օկուպացված։

Այս գործընթացը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլեւ նրա «եղբայր» Թուրքիային։ Օրերս Թուրքիան գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքում, որն արդեն առաջացրել է քրդերի կատաղի դիմադրությունը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին, «որին փոխանցվել են մեր ակնկալիքները 2022 թվականի ապրիլի 18-ին Հյուսիսային Իրաքում ահաբեկչական տարրերի դեմ սկսված «Ճանկեր-ամրոց» գործողության վերաբերյալ իրաքյան իշխանությունների հայտարարություններից հետո, և մեր դժգոհությունն անհիմն մեղադրանքների կապակցությամբ»։

Ռուսաստանի և Թուրքիայի «համատեղ հատուկ գործողությունները», որոնք իրագործվել են Սիրիայում և Հայաստանում, կարող են ավարտվել դեօկուպացիայով, եթե օկուպացված երկրների իշխանություններն իրերն անվանեն իրենց անուններով: Փոխարենը, Հայաստանի իշխանությունը խոսում է «խաղաղության դարաշրջանի», նշաձողն իջեցնելու և ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու մասին։

lragir.am/2022/04/22/712686/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail