Նիկոլի խաղերը Մոսկվայում ջարդվեցին. ընդդիմությունն այս անգամ պիտի հաջողի. Աբրահամ Գասպարյան

Նիկոլի խաղերը Մոսկվայում ջարդվեցին. ընդդիմությունն այս անգամ պիտի հաջողի. Աբրահամ Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 2022:

Այս անգամ ընդդիմությունը պետք է հաջողի, այս անգամ ինչ-որ բան պետք է ստացվի, քանզի հերի՛ք է, այստեղ խնդիրը նախկինն ու ներկաները չեն, կա պետության լինել-չլինելու խնդիր, կա՛մ մեր պետությունը պահում ենք, կա՛մ չենք պահում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքագետ, դոցենտ, «Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ վաղուց քաշվել է կարմիր գիծը, և մենք այլևս ռեսուրս չունենք ներքին պառակտման: «Եթե ընդդիմության այս քայլերը չհաջողեցին, ես ձեզ վստահեցնում եմ՝ ՀՀ-ն համալրելու է աշխարհի մակարդակով ավտորիտար և տոտալիտար պետությունների առաջին հնգյակը, և գործող անձը շարունակելու է ղեկավարել 2-3 շրջան»,-ասել է Գասպարյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև Փաշինյանի մոսկովյան այցին, որոշ թաքնված մեսիջներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

24news.am/news/231228?fbclid

Facebooktwitterredditpinterestlinkedinmail