Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 30 – Մովսէս Նաճարեան

ԽՈՅՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏՐԱՍՏ Է ՊՈԶԱՀԱՐԵԼՈՒ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ, ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ...

Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 30 – Մովսէս Նաճարեան

30 ԱՊՐԻԼ 2022 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Մովսէս ՆաճարեանՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Մեր զարմանալի բառերը –

Յօդուածաշար, շարունակութիւն 30

Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 30

Մի փոքր շեղւում ենք բառերից, ու անցնում խորհրդանշանների։

Ձեռքի մատների կրած իմաստներն ու նրանց կցումներով արուած որոշ նշանների իսկական խորհուրդները։

Մատներով մէկից տաս հաշուելը թւում է, որ բոլորդ գիտէք, բայց իրականում ոչ բոլորդ գիտէք ճիշդ հաշուել։ Կարեւոր է սկիզբը, թէ ո՞ր մատից էք սկսում։ Թէեւ իւրաքանչիւր մատ ինքնին “մէկ” թիւը կարող է խորհրդանշել, սակայն նրանց մէջից առանձնանում է մէկը, որ երկնքում նստողի թիւի ներկայացուցիչն է։

Մի քիչ հեռուից գանք։ Ժողովրդական խօսքն ասում է, “Այս գործի մէջ Աստուծոյ մատն է խառը”։ Երբ մի հոգեւորականի հարցրի թէ այդ մատը ո՞րն է, նա ապշած ասաց․ “Ո՞վ է Աստծուն տեսել, որ մէկ էլ Նրա մատը ցոյց տանք”։

Զաւեշտալի էր։ Ախր չէ՞ որ Աստուածաշունչն ասում է, թէ Աստուած մարդուն արարեց Իր պատկերով, ուստի մարդկային պարզ տրամաբանութեամբ, մեր մատներից մէկն էլ Նրա մատը պիտի լինի չէ՞։ Հարցնում եմ հոգեւորականին․ “Ո՞ր մատով էք կնքում մկրտուողին”։

Ու ինքն էլ զարմացած ցոյց է տալիս աջ ձեռքի բութ մատը։ Ասում եմ, դուք գործնական մարդ էք, ինչո՞ւ ցուցամատը չէք թաթախում միւռոնի մէջ ու դրանով էլ կնքում։ ՉԷ՞ որ ցուցամատով աշխատելը աւելի հեշտ է։ Պատասխանում է․ “Մեզ այդպէս է աւանդուած”։

Ախր միիիիի քիչ մտածէք, այ յարգելի հոգեւորականներ, չէ՞ որ մեր երեխաները խելացի են, ու ձեզ կարող են նեղը գցել իրենց հետաքրքրասիրութեամբ։

Առակը ցոյց տուեց, որ աջ ձեռքի բութ մատն է Աստուծոյ մատը, որով էլ կնքում են երեխէքին։ Իսկ ժողովուրդը այդ մատը բարձրացնելիս ուզում է ասել, որ “շատ լաւ է”, “գերազանց է” ինչ որ անձ կամ գործ, մինչդեռ Աստուածային է։

Իսկ չէ՞ որ հին ժամանակներում որեւէ համաձայնագիր կամ պայմանագիր կնքել են հենց այդ մատով․․․ ու մագաղաթը կամ թուղթը համարուել է “Աստուծոյ մատը խառնուած մէջը”։

Քանի որ աջ ձեռքի բութ մատն է ներկայացնում “մէկ” թիւը, իսկ հայոց այբուբենում “1”-ի փոխարէն օգտագործել են “Ա” տառը, ուստի “Ա”-ի առաջին ու գլխաւոր իմաստն է “Աստուած”։

Հետեւաբար, յաջորդ մատը, ցուցամատը ներկայացնում է թէ՛ “2” թիւը, եւ թէ՛ “Բ” տառը։ Իսկ “Բ”-ն “Բանն է”, որն ի սկզբանէ էր, եւ Բանն էր Աստուած”։

Ձեռքի այս երկու մատները ամենաբանուկներն են, եւ իրար հետ կազմում են բումերանգ, որը նիւթականացուած “հոգու պատկեր”-ն է, եւ կարող է վերադառնալ տիրոջը, մարդու հոգու նման։

Դա Հայոց այբուբենում ներկայանում է “ւ” տառով։ Հիմա մտածէք, թէ Աւստրալիայի բնիկների ձեռքին որտեղի՞ց է յայտնուել այդ որսորդական հրաշալի զէնքը։

Աջ ձեռքի բութ մատն ու ցուցամատը Այբն ու Բենն են, եւ Աստուծոյ Երրորդութեան երկու գլխաւոր բաղկացուցիչներն են։

Միամտաբար չմտածէք, որ երրորդ բաղկացուցիչն էլ միջնեմատը կը լինի։

Շարունակութիւնը յաջորդիւ։

Մովսէս Նաճարեան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail