Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 31 – Մովսէս Նաճարեան
01 ՄԱՅԻՍ 2022 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Մովսէս Նաճարեան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 31
Նախորդ յօդուածում իմացանք աջ ձեռքի բթամատի ու ցուցամատի կրած իմաստաւորումները։ Երեւի լսած կը լինէք, որ Քրիստոսն ասել է․ “Ես եմ Ալֆան ու Օմէգան”, ինչը թարգմանել են “Ես եմ սկիզբն ու վերջը”։
Սրա վրայ դրուած է մի մեեեծ կողպէք, որը բանալու դէպքում միայն հասկանալի կը դառնան մի քանի չլուծուած կարեւոր իմացական հարցեր։ “Ալֆա”-ն ընդգրկում է ոչ միայն “Ա” տառը, այլեւ “Ֆա”-ն (սա կողպէքն է), որով փոխարինել են այբուբենի “Բ” տառին (սա էլ կողպէքի բանալին է), ինչը յստակօրէն դրուած է մեր “Ա”-ի “Այբ” անուան մէջ։ Հետեւեաբար “Ալֆա”-ն ընդգրկում է թէ՛ Հայր Աստծուն եւ թէ՛ Նրա Բան-Հոգուն։
Մեր այբուբենի վերջին “Ք” տառն էլ որպէս Օմեգա՝ բնականաբար խորհրդանշում է Քրիստոսին, Աստուծոյ Որդուն։ Առակս ցուցանէ, որ բթամատից եւ ցուցամատից յետոյ եկող միջնեմատը, ուստի եւ նրա խորհրդանշան “Գ” տառը մաս չի՛ կազմում Աստուածային Երրորդութեան, այլ նրանով սկսկւում է մի ուրիշ համակարգ։
Առակս ցուցանէ նաեւ, որ “Գ”-ն եւ յաջորդ տառերը մինչեւ “Ք”, հասկանալ բոլոր տեսանելիներն ու անտեսանելիները՝ Աստուծոյ Երրորդութեան մէջ են գտնւում, ուստի մենք էլ Աստուծոյ մէջ ենք ու Նրա մասնիկներն ենք,,,։
Ուշադրութիւն։ Բայց ի՞նչ է Երրորդութիւնը։
Դա Աստուածաբանութեան մէջ չբացատրուած երեւոյթ է մնում։ Որոշ իմաստուններ ու վարդապետներ փորձել են այն մեկնաբանել, սակայն համոզիչ չեն։ Ահա եւ քրիստոնէութեան թուլացման ու պառակտման գլխաւոր պատճառը։ Հիմա օրինակներով խօսենք։
Ոմանք ասում են, Երրորդութիւնը ներկայացնում է Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, եւ դա բացարձակ ճշմարտութիւն է։ Բայց ըստ այնմ բացատրում են, թէ մարդու հայրը խորհրդակիրն է երկնային Հօր, որդին էլ՝ Աստուծոյ Որդուն, իսկ Սուրբ Հոգին էլ ընտանիքի մայրն է։
Սակայն ո՞ւր կը մնայ Երրորդութիւնը, երբ մարդը մի քանի որդի կ՛ունենայ։ Աւելի խելօք մտածողներ տալիս են ձուի օրինակը, թէ գիտէք, ձուն ունի կեղեւ, կեղեւի տակ սպիտակուց, սպիտակուցի մէջ էլ դեղնուց, եւ ձուն այս երեքով միասին մի ամբողջական էութիւն է։
Մի փիլիսոփայ հարցնում է այդ խելօքներին․ “Երկու դեղնուցով ձուի պարագայում՝ այդ ձուն չորրորդութի՞ւն պիտի դառնայ”։ Իրաւացի է մարդը։ Այլ կրօնների հետեւորդներ էլ քրիստոնեաներին ծաղրի են ենթարկում, ասելով․ “Չհասկացանք, ձեր կրօնը միաստուածութի՞ւն է թէ եռաստուածութիւն, այսինքն բազմաստուածութի՞ւն է”։
Ախր մենք գիտենք, որ Աստուած միակն է, նմանը չկայ, եւ իր Ամենասուրբ Երրորդութեամբ անբաժան միասնութիւն է։ Եւ քանի որ Նա մեզ արարել է իր պատկերով՝ ապա իրաւունք ունեմ ասելու, թէ իւրաքանչիւր անհատ անձնապէս Նրա նման մի երրորդութիւն պիտի լինի, եւ անձից դուրս այն որոնելը անպտուղ գործ է։ Որտեղ է բանալին։
Դա էլ է մեզ աւանդուել, բայց նկատել է պէտք, արթնացէք։ Մօտ երկու հազար տարի թմբիրի մէջ ենք, ու մեր աչքի առաջ դրուածը չենք տեսնում։ Երբ խաչակնքում ենք, նախ ասում ենք “Յանուն Հօր”, եւ մատներս դնում ենք մեր ճակատին։ Իսկ ճակատը գլուխն է․․․ Ժողովրդական մի խօսք կայ, թէ “Հայրը տան գլուխն է”։
Այո, սակայն խօսքը միայն ընտանիքի գլխուն չի ակնարկում, այլեւ անձի մարմնի կառավարիչին ու հրամանատարին, որը գլուխն է չէ՞։ Ապա շարունակելով խաչակնքել, ասում ենք “եւ Որդուոյ”։ Ի՞նչ ենք ցոյց տալիս։ Թէեւ մի քիչ անպատշաճ է, բայց պարտաւոր ենք իմանալ։
Մեր ի մի բերուած երեք մատերը դնում ենք պորտի վրայ։ Բայց պորտը ի՞նչ կապ ունի որդու հետ։ Դա սերունդների կապն է, եւ ոչ թէ որդու տեղը։ Ախր մինչեւ ծնուելը՝ որդին գտնւում է ծնողների որդեծին օրգաններում, սակայն բարեկրթութեան համար, մատներս պորտի վրայ ենք դնում։
Իսկ խաչակնքման նախավերջին կէտը մարդու սիրտն է, ուր նստում է հոգին, ինչը ծանօթ է բոլորիդ։ Այսպիսով, երբ մենք մեզ սկսում ենք ճանաչել, ապա կը ճանաչենք նաեւ Աստծուն։ Վերադառնանք մեր մատներին։
Ուրեմն միջնեմատը “Գ” տառն է, եւ ներկայացնում է մարդու գլուխը։ Մատնեմատը “Դ” տառն է, եւ ներկայացնում է հոգու նստավայր սիրտը, որի պատճառով էլ նշանդրեքի մատանին անցկացւում է այս մատին, որպէս սիրոյ խորհրդանիշ։
Ահա թէ ի՞նչու, բժիշկները հիւանդի այս մատից են վերցնում ստուգուելիք արեան կաթիլը։
Ահա թէ ի՞նչու, հոգեւոր հայրերը հաւաքուած հաւատացեալներին օրհնելիս աջ ձեռքի բութ մատն ու մատնեմատը միացնում իրար ու օդում խաչակնքում, աղերսելով որ Աստուած ներկաներին սէր փոխանցի։ Ահա թէ ի՞նչու ծալլապատիկ նստած հնդիկ յոգերը իրենց բութ մատերը միացնում են միջնեմատին, այսինքն Աստուծոյ մատը կապում են իրենց գլխի մատին, իմաստութիւն ստնալու յոյսով։
Հիմա տեսնենք, թէ իրականում ինչ խորհուրդ է կրում աջ ձեռքի բութ մատը կապելը միջնեմատին ու մատնեմատին։ Աստուծոյ մատը կապւում է անձի գլխի ու սրտի հետ, այսինքն գիտութիւն եւ սէր է աղերսւում Աստծուց։ Սակայն թիւրք գորշ գայլերը այլ բան են ակնարկում։ Ցցուած ցուցամատն ու ճկոյթը պատկերում են ցուլի կոտոշները։ Իսկ ցուլը հնագոյն նախապատմական ժամանակներից ընկալուել է որպէս տիրակալ ու աշխարհակալ, նոյնիսկ մինչեւ Աքեմենեանների ժամանակաշրջան։ Սակայն մինչեւ ջրհեղեղ աշխարհի տիրակալն է եղել Զեւսը, որը անկեալ հրեշտակի որդին էր, եւ այդուհետեւ ցուլը ընկալուել է որպէս սատանու նշան։
Այսքանը այսօրուայ համար, յաջորդիւ կը ներկայացնենք ձախ ձեռքի մատների նշանակութիւնը։
Շնորհակալութիւն հետեւողներին։
Մովսէս Նաճարեան