ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլը կրկին հայի արյուն է ուզում՝ էդ արյունը չի լինելու, բայց իրեն ռադ ենք անելու․ Իշխան Սաղաթելյան
4 Մայիսի 2022, : Քաղաքական – ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՈՒՈՅ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org
Նիկոլն Ազգային ժողովի շենքում 2000 հոգի ոստիկան էր դրել՝ Նիկոլը կրկին հայի արյուն է ուզում․ էդ արյունը չի լինելու, բայց իրեն ռադ ենք անելու, մենք իրեն պետք է հեռացնենք առանց արյուն, այն քաղաքացին, որին ինքը վրաերթի ենթարկեց՝ պիտի լինի Նիկոլի վերջին զոհը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ՝օրվա եզրափակիչ հանրահավաքի ժամանակ։
«Կարող էինք շենքը գրավել, բայց չգրավեցինք, որովհետև այդ շենքում իշխանություն չկա՝ իշխանությունը փողոցում է, իշխանությունը դուք եք»,-ասաց նա։
Նա նշեց, որ այսօր «Դիմադրություն» շարժման մասնակիցները շատ հստակ Ֆրանսիայի հրապարակից ձևակերպեցին վարչապետի աթոռին հայտնված անձի հեռացման համազգային պահանջը։
«Մենք ԱԺ չէինք գնացել այդ շենքը գրավելու․ այսօր մենք ունեինք նպատակ՝ իր ճակատին ասելու, որ դու լեգիտիմ չես, մանդատ չունես, ռադդ քաշի՛։ Խորհրդարանական խմբակցությունները դա արեցին ներսում, մենք՝ ձեզ հետ միասին, Բաղրամյան, այնուհետև, բացելով, Դեմիրճյան փողոցում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով երրորդ ուժի մասին խոսակցություններին՝ նա ասաց, որ Ֆրանսիայի հրապարակի հարթակը բոլորինն է․ թող գան, կանգնեն այդ հարթակին, միանան ժողովրդի պայքարին․ «Ով այս պայքարի հետ չի՝ ինքը Նիկոլն է, որովհետև սա ժողովրդի համազգային և համահայկական պայքարն է»։
Շարունակում ենք մեր պայքարը՝ նշեց Սաղաթելյանը։
«Դուք հաղթանակին էնքան մոտ եք, որ չեք պատկերացնում․ ՔՊ-ականները իրենց նեղ շրջանակներում արդեն քննարկում են, որ Նիկոլին ժերտվա տանք, մենակ մենք պրծնենք։ Դրա համար հոգնել չկա, նահանջել չկա։ Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվության չափը՝ 72 ժամ չենք քնել, առաջիկա 72 ժամն էլ չենք քնի․ այդ 72-ը պատահական չեմ ասում՝ հեռացնում ենք դրան ու կասեցնում ենք այս ընթացքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Այստեղ մենակ մի վախեցող կա, վստահեցրեց նա, Նիկոլն է։
«Արա՛, դու ո՞վ ես, որ քեզանից մենք վախենանք, քեզ հեսա շուտով մտցնելու ենք բունկեր, դրանից հետո էլ դատարան։ Ժողովրդի կամքը անկասելի է»,-հայտարարեց նա։
Վաղվա գործողությունների մասին Իշխան Սաղաթելյանն ասաց, որ առավոտից, կազմակերպված խմբերով, առանց սպասելու հրահանգի, անհանզանդության բողոքի ակցիաներ են արվելու։ Մարզերում ևս։ Առավոտյան նա հայտարարություններով հանդես կգա՝ կոնկրետ տեղերում կոնկերտ գործողություններ անելու համար։ Վաղը երեկոյան նորից հանրահավաք է լինելու։
Մանրամասն՝ տեսանյութում․
yerkir.am/news/view/269350.html