Ոստիկանները բերման են ենթարկել Համբիկ Սասունյանին, Համբիկ Սասունյանին ձերբակալելով՝ Նիկոլն ու Ոստիկանությունն ուզում էին թուրքերին դուր գալ

Ոստիկանները բերման են ենթարկել Համբիկ Սասունյանին, Համբիկ Սասունյանին ձերբակալելով՝ Նիկոլն ու Ոստիկանությունն ուզում էին թուրքերին դուր գալ

5 Մայիսի 2022, Հասարակություն


Ոստիկանները բերման են ենթարկել Համբիկ Սասունյանին

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համբիկ Սասունյանին ձերբակալելով՝ Նիկոլն ու Ոստիկանությունն ուզում էին թուրքերին դուր գալ․ Իշխան Սաղաթելյան

5 Մայիսի 2022, Քաղաքական

Բերման է ենթարկվել նաև Համբիկ Սասունյանը՝ արդարության մարտիկ, Նիկոլն ու Ոստիկանությունն այդ քայլով, հավանաբար, ցանկանում են թուրքերին ու ադրբեջանցիներին դուր գալ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսում։

«Տեսաք թուրքական մամուլի արձագանքը՝ որքան երջանիկ ու ուրախ էին, որ հայ վրիժառուն 40 տարի բանտարկվելուց հետո Հայաստանի մայրաքաղաքում մայթեզրին կանգնած հարձակման է ենթարկվում հայ ոստիկանների կողմից․ սրանով ամեն ինչ ասված է, բայց ժողովրդի կամքն անկասելի է՝ որքան ձերբակալեն, այնքան ավելանալու ենք և դա փաստ է»,-ասաց Սաղաթելյանը։

Սրանով միայն խայտառակում են իրենց,նշեց նա, շարունակում են կատարել վարչապետի աթոռին հայտնված անձի ապօրինի հրահանգները, բայց երկար չեն կարողանալու, որովհետև մի պահ գալու է, որ պարտավորված են լինելու իրեն զեկեւցել, որ այլևս իրավիաճակին չի տիրապետում։

«Երբ ինձ հարցնում են՝ ե՞րբ է հրաժարականի օրը, ուրեմն, դա այն օրն է, երբ ուժային կառույցները զեկուցեն կառավարության ղեկին հայտնված այդ անձին, որ այլևս չեն կարողանում կասեցնել ժողովրդի ցասումը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ավելի վաղ ներկայացրել էինք ոստիկանությունից դուրս եկած Համբիկ Սասունյանի ամոթանքը Նիկոլին․ «Ասում եմ՝ Նիկոլ, ամոթ քեզ, հազար ամոթ»։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am/news/view/269426.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail