Հաագայի դատարանը Հայաստանին ճանաչել է որպես Արցախի հուշարձանների սեփականատեր

International Court of Justice – Cour internationale de Justice

Հաագայի դատարանը Հայաստանին ճանաչել է որպես Արցախի հուշարձանների սեփականատեր

5 Մայիսի 2022, Արցախ – Հաագայի միջազգային դատարան:

 Հաագայի դատարանը Հայաստանին ճանաչել է որպես Արցախի հուշարձանների սեփականատեր

Հաագայի միջազգային դատարանը աննախադեպ որոշում է կայացրել. պատմության մեջ առաջին անգամ կազմակերպությունը այլ պետության տարածքում  հայտնված պատմական հուշարձանների իրավահաջորդ և իրավատեր է ճանաչել մեկ այլ երկրի․ գրում է «Միրոտվորեց» թելեգրամյան ալիքը:

«Ինչո՞ւ է այս որոշումն աննախադեպ ու անսպասելի։

Չնայած հանգամանքին, որ Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի տասնամյակ պայքարում են Արցախի հողերի համար, 44-օրյա պատերազմից հետո միջազգային հանրությունը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Բացարձակապես միշտ մինչ այս դեպքը հուշարձանների նկատմամբ ճանաչվում էր այն երկրների իրավասությունը, որի տարածքում են դրանք գտնվում։ Տխուր է, անարդար, բայց այդպես է:

Հայկական հողերի հետ մեկտեղ թշնամուն են անցել նաև մշակութային ժառանգության օբյեկտները, ինչը բողոքի և անընդունելիության ալիք է առաջացրել հանրապետության քաղաքացիների շրջանում։ Հայոց պատմության ալբանականացման անվերջ փորձերը ընկալվել և ընկալվում են ավելի ցավոտ։ Ադրբեջանը ոչ միայն յուրացնում է հուշարձանները, այլեւ բացահայտորեն պղծում դրանք։

Այս տարվա փետրվարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանն անգամ դիմեց համաշխարհային հանրության օգնությանը։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների այս նախաձեռնությունը և այն համարում հակամարդկային և հակաքաղաքակրթական գործողություն՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ մշտական թշնամության և ատելության ընդգծված դրսևորմամբ»,- նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, նաև՝ ընդգծել, որ Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական պատկանելությունը գիտականորեն ապացուցված է և անհերքելի, նույնիսկ եթե դրանք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Այժմ, ըստ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի, Հայաստանն իրավունք ունի դիմելու ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ ապացուցելու իր հուշարձանների պղծման փաստերը, և եթե դրական արձագանք չստանա, փաստերը կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

yerkir.am/news/view/269386.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail