ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ասում եմ՝ Նիկո՛լ, ամոթ քեզ, հազար ամոթ». Համբիկ Սասունյանը դուրս եկավ ոստիկանությունից

Համբիկ Սասունյանը դուրս եկավ ոստիկանությունից

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ասում եմ՝ Նիկո՛լ, ամոթ քեզ, հազար ամոթ». Համբիկ Սասունյանը դուրս եկավ ոստիկանությունից

5 Մայիսի 2022, Հասարակություն

Այսօր առավոտյան ոստիկանության բաժին բերման ենթարկված Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել։

«Ես պարզապես քայլում էի, և կարմիրբերետավորները ձերբակալում էին մեր տղաներին ու աղջիկներին։ Ես պարզապես հարց տվեցի, թե ինչո՞ւ եք ձերբակալում, երկու հոգի ինձ բռնեցին և վայրի կերպով մտցրեցին մեքենայի մեջ, գլուխս էլ խփեցին մեքենայի վերին մասին։ Հուսախաբ եմ իմ ժողովրդի ոստիկանության պահվածքից, իրենք հայ են կոչվում և այդպիսի վարմունք ունեն մեր ժողովրդի վերաբերյալ:

Ասում եմ՝ Նիկոլ, ամոթ քեզ, հազար ամոթ։ Դու չորս տարի այս նույն քայլերն արեցիր իշխանության հասնելու համար, և հիմա դիկտատոր ես դարձել և թույլ չես տալիս, որ ուրիշներն անեն նույն բանը, որ դու ես արել։ Ամոթ քեզ, դու թուրքերից ոչ մի բանով ավելի չես, դու դավաճան ես։ Վախկոտ մի՛ եղիր, Ալիևի հետ սուրճ ես խմում, արի մեզ հետ էլ սուրճ խմիր, ամոթ քեզ», – ոստիկանությունից դուրս գալիս հայտարարեց Համբիկ Սասունյանը։

Նշենք, որ նա գլխարկին ամրացրել էր Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների դրոշները։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am/news/view/269406.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail