Անկարան Երևանից պահանջում է ճանաչել Կարսի պայմանագիրը, տուն-տունիկը, ժպիտներն ավարտվեցին – Ռուբեն Մելքոնյան

Անկարան Երևանից պահանջում է ճանաչել Կարսի պայմանագիրը, տուն-տունիկը, ժպիտներն ավարտվեցին – Ռուբեն Մելքոնյան

2022/05/05 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԹՈՒՐՔԻԱ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Անկարան Երևանից պահանջում է ճանաչել Կարսի պայմանագիրը և հայտարարել, որ Թուրքիայից հողային պահանջներ չունի, տուն-տունիկը, ժպիտներն ավարտվեցին։ Չավուշօղլուի հայտարարությունը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների վերաճշգրտման մասին հենց դա է նշանակում։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

«Թուրքիայի հետ միշտ էլ պետք է բանակցել, սակայն` պաշտպանելով մեր կարմիր գծերը։ Քըլըչի հետ պետք է բանակցի ոչ թե Ռուբինյանը, այլ պրոֆեսիոնալ դիվանագետ, առանց քաղաքական կախվածության»,- նշել է թուրքագետը։

Նա հիշեցրել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանը վերջին անգամ ճշգրտվել է 1983 թվականին, դա իրականում տեխնիկական պրոցես է, սակայն այս դեպքում Թուրքիայի ցանկությունն ավելի շատ քաղաքական է։ Մելքոնյանը կարծում է, որ այս առումով, Հայաստանի քաղաքական թթվածինը վերջանում է, մանևրելու միակ նախադրյալը այս իշխանության հեռացումն է։

Գարտէզ-Հայաստան մեծ Հայք, փոքր Հայք, Կիլիկիա – Map Armenia Greater Armenia, Small Armenia, Cilicia – Carte Arménie Grande Arménie, Petite Arménie, Cilicie

https://www.tert.am/am/news/2022/05/04/ruben-melqonyan/3797436

Facebooktwitterredditpinterestlinkedinmail