ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրային հեռուստաընկերությունը դարձել է Նիկոլի սելֆիի ձողը՝ ուշքի եկեք․ Իշխան Սաղաթելյան
10 Մայիսի 2022, Քաղաքական
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վաղվա անելիքները՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ժամը 12։00-ից տարբեր ուղղություններով տեղի կունենան թեկուզ 2-3 ավտոներից կազմված ավտոերթեր՝ «Զարթնի՛ր, լաո» կամ «Արցախն է կանչում» երգերը բարձր միացրած, Արցախի դրոշներով,
Զուգահեռ անհազանդության ակցիաներ,
Իսկ ժամը 16։00 Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք։
Իշխան Սաղաթելյանը դիմեց Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանություններին և միջազգային կազմակերպություններին, ասացմ որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանում ստեղծված է քաղաքական ճգնաժամ և տեղի ունեցող զարգացումները ձևավորել են Նիկոլ Փաշինայնի հեռացման պահանջ, որը թելադրած է ՀՀ անվտանգության ապահովման օրակարգը այդ մարդու կողմից ձախողելով։ Նա խնդրեց վերոշարադրյալի մասին հայտնել իրենց ներկայացրած մայրաքաղաքներ և ասել, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովրդին և ՀՀ-ն։
Նա դիմեց պետական համակարգի հանրային ծառայողներին․ ձեր նկատմամբ կա մեծ ճնշում, սպառնում են, որոշներին աշխատանքից ազատում են հայրենիքի համար մղվող պայաքրին մաս կազմելու համար։ Այդ նախարարներին ու մարզպետներին բանի տեղ մի դրեք՝ դրանց հաշված օրեր են մնացել, իսկ ում ազատել են աշխատանքից այս օրերին՝ Իշխան Սաղաթելյանը երաշխավորեց, որ այդ մարդիկ վերականգնվելու են այդ աշխատանքին՝ մի բան էլ ավելի։
Այն ինչ անում է Հանրային հեռուստաընկերությունը այս օրերին, նշեց նա, ստորություն է․ Հանրային հեռուստաընկերությունը սնվում է մեր հարկերի հաշվին, բայց Հանրային հեռուստաընկերությունը դարձել է Նիկոլի սելֆիի ձողը կամ Հայկական ժամանակի կցորդը։ Նա դիմեց, որ ներկայացնեն այն, ինչ երկրում իրականում գոյություն ունի, խելքի գա և ուշքի գաք։
Իշխան Սաղաթելյանը դիմեց նաև Ոստիկանությանը․ տղե՛րք, խելքի եկեք, չափը անցնում եք, տեղիք մի տվեք դրանց ճնշումներին, Նիկոլի նպատակն է ձեզ ներքաշել իր հանցավոր արարքների մեջ, դուք այս ժողովրդի ճնշումը չեք կարող կասեցնել, հետևաբար, քրեական գործեր մի շալակեք։
Մանրամասն՝ տեսանյութում
yerkir.am/news/view/269987.html