Պոլսո հայոց պատրիարքը թութակի պես կրկնում է Էրդողանի խոսքերը. Հարութ Սասունյան

ԴԷՊԻ ԵՐԿԻՐ - ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Պոլսո հայոց պատրիարքը թութակի պես կրկնում է Էրդողանի խոսքերը. Հարութ Սասունյան

10 ՄԱՅԻՍ 2022 – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մայիսի 3-ին կայացած Ռուբինյան-Քըլըչ երրորդ հանդիպմանը զուգահեռ՝ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը ԱՄՆ, որտեղ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում նշել էր, որ ԱՄՆ-ը լիովին աջակցում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և կարևորում Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերն այդ գործընթացում՝ բաց թողնելով հարցը՝ արդյոք Թուրքայի կողմից ցուցաբերվածը կառուցողականությո՞ւն է, թե՞ նախապայման։

Փոխարենը՝ թուրքական կողմից Հայաստանի հետ հարաբերություններ հատատելու նախապայմանների մասին բարձրաձայնել է Թուրքիայում Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը՝ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նշելով. «Թուրքիան Հայաստանի հետ փաթեթային լուծում է ցանկանում, ներառյալ՝ Արցախի հարցը»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Էրդողանի ծրագիրն ըստ էության փոխանցեց Պոլսո Հայոց պատրիարքը, այն, ինչը թուրքական կողմը բացահայտ և այսպես համապարփակ չէր ասում, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն ասաց.

«Երկար տարիներ հետևում եմ Պոլսո Հայոց պատրիարքի հիմար հայտարարություններին։ Պատրիարքը թութակի նման կրկնում է այն, ինչ Էրդողանն է ցանկանում, նա կրկնում է Էրդողանի խոսքերը։ Ապրիլի 24-ի օրն էլ, առանց ամաչելու, խորանի մոտ կանգնած քարոզ էր անում, որտեղ խոսեց Ցեղասպանության մասին և կրկնեց այն, ինչն ասել էր Էրդողանը, թե հայերը զոհ են գնացել Առաջին համաշխարհային պատերազմին, հետևապես՝ մենք կարիք չունենք Պոլսո Հայոց պատրիարքին լսելու, որովհետև թուրքական կառավարությունը բացահայտ ասում և ցույց է տալիս իր քաղաքականությունը. օրինակ՝ շարունակում է «Գորշ գայլերի» նշանը ցույց տալ, կամ Կարո Փայլանին ասում է՝ Թուրքիայից հեռացիր»։

Ըստ Հարութ Սասունյանի՝ ի հեճուկս թուրքական կողմի, ՀՀ իշխանությունից ու նրանց սատարողներից բացի, ողջ հայ ժողովուրդը՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի, պահանջատիրության հարցում ունի այլ դիրքորոշում և տեր է կանգնելու՝ ինչպես Արցախին, այնպես էլ՝ իր պահանջատիրությանը՝ շարունակելով պահանջել հատուցում Թուրքիայից։

Մանրամասները՝ տեսանյութում

168.am/2022/05/10/1700438.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail