Սուրբ Կիրակոսում պատարագից հետո կատարվել է նաև իսլամացած հայերի մկրտություն․ Akunq.net-ի թղթակցի ֆոտոռեպորտաժը Դիարբեքիրից

Culture-Dativank Monastery in Artsakh Armenia

Սուրբ Կիրակոսում պատարագից հետո կատարվել է նաև իսլամացած հայերի մկրտություն․ Akunq.net-ի թղթակցի ֆոտոռեպորտաժը Դիարբեքիրից

2022/05/10 – ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ, ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Կարոտ Սասունյան

Կարոտ Սասունյան

Դիարբեքիրում գտնվող՝ Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցում՝ Սուրբ Կիրակոսում, 7 տարվա դադարից հետո պատարագ է մատուցվել։

Դիարբեքիրի հայ համայնքի՝ 1980-ականներին Ստամբուլ գաղթելու և աշխարհի հայկական գաղթօջախներում ցրվելու հետևանքով Սուրբ Կիրակոսը լքված վիճակում էր հայտնվել։ Եկեղեցին, երկար տարիներ անտեր մնալու պատճառով, ավերակի էր վերածվել, իսկ տանիքը՝ քանդվել։

2011 թ․ Դիարբեքիրի հայերը համայն աշխարհում նվիրատվության արշավ էին մեկնարկել։ Այդ նվիրատվությունների, ինչպես նաև՝ տեղի հաստատությունների աջակցությամբ Սուրբ Կիրակոս եկեղեցին վերանորոգվել էր։ Եկեղեցու համար նոր զանգակատուն էր կառուցվել, և այն բացվել էր պաշտամունքի համար։ Սակայն եկեղեցական ծեսերն իրականացնելու համար Սուրբ Կիրակոսը հոգևոր սպասավոր չուներ։ Դրա համար էլ այնտեղ պատարագներ մատուցվում էին տարեկան 1-2 անգամ, Կ․Պոլսո Հայոց պատրիարքի կողմից ուղարկված հոգևորականների միջոցով։

2015 թ․ Թուրքիայի պետության ու քրդերի միջև սկսված ընդհարումների հետևանքով եկեղեցին մեծ վնաս էր կրել։ 7-ամյա դադարից հետո եկեղեցին վերանորոգվել է Թուրքիայի Հիմնադրամների ընդհանուր տնօրինության կողմից և վերաբացվել պաշտամունքային ծեսերի համար։

Կարոտի որդին՝ Սասունը 

2022 թ․ մայիսի 7-ին թուրք պետական պաշտոնյաների և Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի, ինչպես նաև՝ ասորի հոգևորականների մասնակցությամբ իրականացվեց Սուրբ Կիրակոսի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա գտնվեցին նաև Սփյուռքից ու Ստամբուլից եկած շուրջ 700 հոգի։ Բացմանն ընդհանուր մասնակցեց մոտ 2000 մարդ, որոնց շարքերում կային Դիարբեքիրի, Սասունի, Մուշի, Խարբերդի, Մալաթիայի հայեր, նաև՝ դիարբեքիրցի քրդեր ու այստեղ պաշտոններ ունեցող թուրքեր։

Մայիսի 8-ին, կիրակի առավոտյան եկեղեցին վերաօծվեց և վերաբացվեց կրոնական արարողությունների համար։ Պատարագին մասնակցեցին մոտ 1000 հոգի։ Արարողությունից հետո իրականացվեց նաև 4 հայի մկրտությունը։

Թուրքերենից թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

Facebooktwitterredditpinterestlinkedinmail