ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բազմաթիվ ոստիկաններ դուրս են գալիս համակարգից, որ չկատարեն խելագարի հրահանգները. Իշխան Սաղաթելյան
12 Մայիսի 2022, Քաղաքական
1994 թ-ի այս օրը մեր փառապանծ բանակը զինադադար պարտադրեց Ադրբեջանին, մինչև 2020 թ-ի նոյեմբերի 9-ը «մայիսի 12»-ը մեզ համար հաղթանակի օր էր, իսկ անցած տարի մայիսի 12-ին այս դավաճան իշխանության գործունեության հետևանքով ադրբեջանական զորքերը մտան Սյունիք, գրավեցին Սև լճի տարածքը, այս օրը ևս պղծվեց այս իշխանության կողմից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայասանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։
Սա է այսօրվա իշխանության դեմքը՝ հայտարարեց նա։
«Մենք մայիսի 12-ի հաղթանակի օրը ևս վերականգնելու ենք»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։
Նիկոլը պատերազմի ու պարտության խորհրդանիշ է, ասաց նա, ի դեմս նրա մեր երկրին չեն հարգում ո՛չ թշնամիները, ո՛չ մեր բարեկամները։
Նիկոլը շարունակում է մնալ Ադրբեջանի և Թուրքիայի սրտի վարչապետը, հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, քանի որ նրա մնալը ձեռնտու է միայն մեր թշնամիներին։
«Մեր դիմադրության շնորհիվ այսօր պրոցեսներ են տեղի ունենում նաև Ոստիկանությունում․ բազմաթիվ արժանապատիվ ոստիկաններ այսօր հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ և դիմում են գրում ու դուրս գալիս համակարգից։
Ինձ փոխանցեցին, որ մայոր Թովմասյան Խաչիկը, որը կարմիրբերետավորներից է և Հարությունյան Նարեկը՝ ավագ լեյտենանտ, դիմում են գրել և դուրս եկել համակարգից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Վաղը անհնազանդության ակցիաները շարունակվում են։
16։00 Ֆրանսիայի հրապարակում հավաք, քանի որ կարևոր գործ կա անելու։
Մանրամասն՝ տեսանյութում․
yerkir.am/news/view/270220.html