Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ․ ընդդիմությունը հանրահավաք և երթ անցկացրեց

ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՈՒՈՅ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org

Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ․ ընդդիմությունը հանրահավաք և երթ անցկացրեց

12 Մայիսի 2022, Հասարակություն

Այսօր, մայիսի 12-ին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Դիմադրության» շարժման հանրահավաքը։

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ողջունելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց՝ նույնիսկ անձրևն ու եղանակը չեն կարող հետ պահել պայքարից։

«Անձրևին էլ հումորով վերաբերվեք։ Այն գալիս է շատ կեղտեր մաքրելու համար։ Վաղվանից լավ եղանակ է լինելու»,-ասաց նա եւ խոսքը փոխանցեց «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արամ Վարդևանյանին․ «Գնում ենք Դատախազության մոտ հերոսների ծնողներին մեր աջակցությունը հայտնելու, իրենց պահանջը արդար է իրենց պահանջը պայքարի մասին է»,- ասաց Վարդեւանյանը։

Վարդևանյանը նշեց, որ Գլխավոր Դատախազության դիմաց ծնողները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։

Երթը մեկնարկեց։ Մասնակիցները անցան Սայաթ-Նովա-Աբովյան-Վազգեն Սարգսյան փողոցներով։

Դիմադրության շարժման անդամները Դատախազության մոտ միացան զոհված զինծառայողների հարազատներին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարեց․ «Մենք այստեղ ենք հայտնելու մեր համերաշխությունը, մարդկային ու հայկական աջակցությունը իրենց՝ բնության մեջ ամենաարդար պայքարին։ Նրանք ուզում են մեկ բան՝ պատժել իրենց որդիների անժամանակ ողբերգական մահվան մեջ մեղավոր անձանց։ Արդեն տասը օր է ծնողներն ակտիվ պայքարում են, որպեսզի պետական դավաճանության հետևանքով տեղի ունեցած պատերազմում զոհված իրենց որդիների հոգիները խաղաղվեն,- ասաց նա»։

«Չի կարող Հայաստանում լինել մի կառույց, որը պարզապես ծառայում է մեկ պաշտոնյայի, որը պարզապես հրաժարվում է իր անկախությունից, այդպես չի լինելու։ Դատախազությունը ունի բոլոր լիազորությունները նույն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով, դատախազությունից պահանջվում է կամք և վճռականություն Փաշինյանին ձերբակալելու և ապօրինի կալավորումները վերացնելու համար։

«Առանց նիկոլ Հայաստան» վանկարկեցին ակցիայի մասնակիցները։

Երթի մասնակիցները դատախազությունից պահանջեցին մնալ օրիանականության սահմաներում։

«Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկումների ներքո երթը շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ Ժամը 19։00-ին հանրահավաքը շարունակվեց։

Ելույթներով հանդես եկան մանկավարժ Տաթեւ Թադեւոսյանը, Գեղամասար հաայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը, ՀՅԴ ԳՄ անդամ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արծվիկ Մինասյանը, Բիտլիսմեն ընկերության հիմնադիր Աշոտ Մինասյանը, դերասանուհի Ժաննա Բուտուլյանը։

tert.am/am/news/2022/05/12/Proteset/3800576

Facebooktwitterredditpinterestlinkedinmail