ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ աշխատակցի մեզ ողջունելու համար եթե հետապնդեք՝ այսքանով կգանք հա՛մ ձեր տուն, հա՛մ էլ կաբինետ․ Իշխան Սաղաթելյան
13 Մայիսի 2022, Քաղաքական
Մեզ տեղեկացրին, որ նախարարության այն աշխատակիցները, ովքեր մեզ ձեռքով էին անում, ողջունում էին, բոլորին նկարել են՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՀ կառավարության՝ ցուցարարների կողմից շրջափակված 3-րդ մասնաշենքի դիմաց։
«Եթե որևէ մեկը նրանց փորձի աշխատանքից ազատել՝ այսքան մարդով գնալու ենք իր կաբինետ։ Հետևաբար, զգուշացնում եմ, որևէ աշխատակից մեզ ողջունելու, մեզ միանալու կամ իր քաղաքական հայացքների համար հանկարծ ենթարկվեց հետապնդման՝ այսքանով կգանք հա՛մ ձեր տուն, հա՛մ էլ կաբինետ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ցուցարարները ավարտեցին շենքի շրջափակումը, շարունակեցին երթը՝ ժամը 20։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք անցկացնելու ծրագրով։
Մանրամասն՝ տեսանյութում․
yerkir.am/news/view/270335.html