Կարո՞ղ են Նիկոլը եւ նրա սպասարկուն հայտարարել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում – Իշխան Սաղաթելյան

Կարո՞ղ են Նիկոլը եւ նրա սպասարկուն հայտարարել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում – Իշխան Սաղաթելյան

14.05.2022 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Քաղաքականություն

Կարո՞ղ են Նիկոլն ու նրա հատուկ հանձնարարություններով սպասարկուն հայտարարել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ իրենք այդպիսի լուծում չեն տեսնում։ Մնացած ամեն ինչ մանիպուլյացիա է։ Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Էդմոն Մարուքյանի երեկվա հարցազրույցը։

«Ինչո՞ւ այս նախադասությունը չեն ասում։ Ակնհայտ է, որ ժողովրդի պահանջատիրության ֆոնին իրենք փորձում են մոնիպուլյացիաներով ասել, թե նման բան չեն ասել։ Հայաստանի իշխանությունները դիրքորոշում հստակ է. Արցախը մնա Ադրբեջանը կազմում՝ անվտանգության եւ մարդու իրավունքների ապահովման լայն երաշխիքներով։

Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը եւ մյուսները ստանձնել են Փաշինյանի ստերն ու ապատեղեկատվությունը հիմնավորելու ֆունկցիան։ Նրանց վրա դրված է Արծրունի ֆունկցիան»,- հավելեց նա։

news.am/arm/news/701807.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail