Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման երկրորդ նստաշրջանի բացման ժամանակ:

troch azkayin khohourti-620x264 (1)
31 ՅՈՒՆՈՒԱՐ 2016

Կեցցե ազատ, անկախ, ինքնիշխան Արեւմտյան Հայաստանը

Հարգելի բարեկամներ, հարգելի հայրենակիցներ.

Վերջապես, մենք միասին ենք եւ մենք միասին մեկ րոպե լռությամբ կհարգենք մեր նահատակների հիշատակը:
Միասին շնորհակալություն կհայտնենք նրանց, ովքեր ներկա են եւ մեզ հետ են:

Մի քանի ամիս բաժանումից հետո մենք միասին ենք եւ խիստ զգում ենք, որ մենք կարիք ունենք միասին լինելու:
Մենք կարիք ունենք միասին լինելու երկրի վրա, մեր երկրի վրա: Այս իսկ պաճառով որոշեցինք Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 2-րդ նիստն անցկացնել Երեւանում, քանի որ ժամանակն է, որ մենք այն անցկացնենք Հայրենիքում:
Անցյալ կիրակի Երեւանի տոնն եր, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը դառնում է 2796 տարեկան:

10 տարի հարկավոր եղավ, որպեսզի անցնենք ողջ այն ճանապարհը, որ սկսեցինք Շուշիից, բայց պահանջվեց 74 տարի, որպեսզի վերադառնանք ազատագրված Շուշի:

Պատմությունը սովորեցնում է, որ համբերության, քաջության եւ վճռականության շնորհիվ կարող ենք հասնել մեր նպատակներին:

Մի հապաղեք, մի կասկածեք մեր հավատարմությանը:

Սակայն, ոչ միայն հողը, ոչ միայն ժողովուրդն է մեզ միացնում, այլեւ պայքարը, որ միացնում է մեզ, պայքար՝ անարդարության դեմ, պայքար՝ մասնատման դեմ, պայքար՝ նրանց դեմ, ովքեր փորձում են ընկճել մեր գոյության բուն էությունը, մեր միտքը, Հայ ոգին:

Ցեղասպանությունից տասնյակ տարիներ հետո, մենք բոլորս, որպես Արեւմտյան Հայաստանի հայեր՝ վկան ենք ժխտողականության, կեղծարարության, որոնք ուղղված են մեր ինքնության, մեր արմատների դեմ:

Մենք, ապրող վկաներն ենք մեր ժողովրդի, որն արթնանում է ողջ աշխարհով, այդ թվում’ Արեւմտյան Հայաստանում: Մենք ապրող վկաներն ենք այն բանի, թե մինչեւ այսօր կան պետություններ, որոնք փորձում են տարբեր ձեւերով կառավարել, հսկել, ոչնչացնլ հայ ժողովրդի զարթոնքը: Դա փորձում են անել մեզ սպառնալու, մեզ ապականելու, միգուցե մեզ անպատվելու եղանակով, բայց ոչ ուղղակի մեր դեմ պայքարելու միջոցով:

Մենք ոտքի ենք, ամուր ենք, հպարտ ենք, որ հայ ենք: Մեր զենքը մեր ոգին է, մեր զրահը մեր բնությունն է: Մեր ուժը մեր լույսն է:

Կեցցե ազատ, անկախ, ինքնիշխան Արեւմտյան Հայաստանը:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Լրատվական ծառայություն

18.10.2014 թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail