ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հենց մոտենում ես իշխանությանը՝ օրենքը վերանում է․ ընդդիմադիր պատգամավորները՝ իրենց մուտքը «Մարիոթ» արգելելու մասին

ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ-Mayr-Hayasdan

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հենց մոտենում ես իշխանությանը՝ օրենքը վերանում է․ ընդդիմադիր պատգամավորները՝ իրենց մուտքը «Մարիոթ» արգելելու մասին

20 Մայիսի 2022, Քաղաքական

 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հենց մոտենում ես իշխանությանը՝ օրենքը վերանում է․ ընդդիմադիր պատգամավորները՝ իրենց մուտքը «Մարիոթ» արգելելու մասին

Մենք կարողացանք մտնել շենք, որովհետև դուք մեր մեջքի ետևում կանգնած էիք, առանց ձեր աջակցության այս պատը ևս չէին կարողանալու ճեղքել, ներս մտնելուց հետո «ժողովրդավարության բաստիոնում» չկարողացանք հանդիպել այն մարդկանց, ովքեր ասում էին, որ սատարում են 2018-ը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը «Մարիոթ» հյուրանոցից դուրս գալով, ուր մտել էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրենց ուղերձը փոխանցելու համար, բայց մուտքից ներս նրանց արգելել էին առաջ գնալ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ իրենց մուտքը օրենքն է սահմանում։

«Մտանք ներս, բարձրացանք վերև, բայց հենց ավելի մոտենում ես իշխանությանը՝ օրենքը վերանում է։ Լավ, օրենքը վերանում է, բայց հայ տղամարդու վարքագիծ կա, բարոյական սահմաններ կան՝ իմ գործընկեր Աննա Գրիգորյանի ձեռքից քաշում է հայ տղամարդը, հանուն ինչի՞»,-հայտարարեց նա։

Պատգամավորներն արձանագրեցին, որ այս վարքագծից, իհարկե, որևէ մեկը չի ընկճվել։

Մուտքի համար, պարզվում է, ցուցակ է եղել տրամադրված ժողովրդավարության թեման քննարկելու համար, բայց դրա մեջ ընդդիմադիր մարդ չի եղել։

Պատգամավորները փաստեցին, որ այս վիճակն ավարտի մեկ տարբերակ ունի՝ ժողովրդի միասնականությունն ու պայքարը։

Նշենք, որ լրագրողները ևս բողոքի ակցիա նախաձեռնեցին՝ իրենց մուտքը արգելելու դեմ։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am/news/view/270986.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail