ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլն ու նիկոլիզմը վաղը պիտի գոյություն չունենան, որ մենք մեր երկրի մեջ թուրքի ստրուկը չդառնանք – Հրաչ Ջաբրայան
21 Մայիսի 2022, – Քաղաքական
Նիկոլն ու նիկոլիզմը վաղը պիտի գոյություն չունենան, որ մենք մեր երկրի մեջ թուրքի ստրուկը չդառնանք, մենք ենք իշխելու մեր երկրի վրա, մենք ենք ապրելու, մենք ենք ծաղկեցնելու այս հայրենիքը․ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ ուզեն, թե չուզեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։
«Ձեր երևակայությունը մի վայրկյանով տանեմ 2030 թ․․ Արցախն ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի կազմում, հայաթափված է, մնացող հայերն ապրում են ադրբեջանական անձնագրերով, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը բաց է առանց նախապայմանների, Հայաստանի ու Թուրքիայի սահմանը բաց է առանց նախապայմանների, Սյունիքի մարզպետը ադրբեջանցի է, Շիրակում Գյումրիի քաղաքապետը թուրք է, Երևանի ժողովուրդը սպասարկում է թուրք բիզնեսմենների, ռեստորաններում ձեզ սպասարկողները թուրքեր են և այն թուրքերն են, որ սպանել են իմ եղբայր Քրիստափորին, ձեր, մեր որդիներին։ 8 տարի հետո սա է լինելու Հայաստանի պատկերը, եթե հենց այսօր չհեռացնենք Նիկոլին ու նիկոլիզմը»,-հայտարարեց Հրաչ Ջաբրայանը։
Բայց այս խավար պատկերի մեջ կա մի հզոր լույս, ընդգծեց նա, կա այս ընդդիմությունը, ես, դուք, որոնք չեն թողնելու, որ Նիկոլն ու նիկոլիզմը մեր երկիրը հանձնի թուրքին։
Մանրամասն՝ տեսանյութում․
yerkir.am/news/view/271104.html