«Դու պետք է հեռանաս անարյուն, ինչքան արյուն թափել ես, հերիք է». Իշխան Սաղաթելյանը` Փաշինյանին

«Դիմադրութիւն» շարժումի «Զարթնի՛ր լաօ» երթ Երեւանի մէջ, 5 մայիս 2022

«Դու պետք է հեռանաս անարյուն, ինչքան արյուն թափել ես, հերիք է». Իշխան Սաղաթելյանը` Փաշինյանին

21.05.2022 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Քաղաքականություն, Հասարակություն

«Դիմադրություն» շարժման անդամները երթի ժամանակ կանգ առան կառավարչական առանձնատների մոտ:

Երթի մասնակիցները վանկարկեցին «Ամոթ, ամոթ», «Նիկոլ, դավաճան»:

Իշխան Սաղաթելյանը կառավարական առանձնատան մոտ դիմեց Փաշինյանին ասելով, որ նա ժողովրդի անունից երկիրը ներկայացնելու մանդատ չունի եւ նրա կողմից ձեռք բերված յուրաքանչյուր պայմանավորվածություն առ ոչինչ է:

« Մի հատ նայի քանի վարչապետ է եկել քո հետեւից ու ինչքան է գալու, դու պետք է գնաս: Դու մի ճանապարհ ունես, հեռանաս արագ եւ անցնցում, չփորձես այս երկիրը ապակայնունացնես, դու պետք է հեռանաս անարյուն, ինչքան արյուն թափել ես, հերիք է»,-ասաց նա:

Կառավարական առնձնատան մոտից երթի մասնակիցները շարունակեցին քայլել դեպի Ֆրանսիայի հրապարակ:

news.am/arm/news/703177.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail