Թուրքական պատմագիտական ընկերությունը շարունակում է իր ժխտողական քարոզչությունը

Map of Armenia - The Roman-Parthian War 58-63 CE – World History Encyclopedia

Թուրքական պատմագիտական ընկերությունը շարունակում է իր ժխտողական քարոզչությունը

20 Մայիս 2022 – ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

< Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում >

Թուրքական պատմագիտական ընկերությունը շարունակում է իր ժխտողական քարոզչությունը

Թուրքական պատմագիտական ընկերության (TTK) նախագահ պրոֆեսոր Բիրոլ Չեթինն ասել է. «Մենք մեծ պետություն ենք և մեր բոլոր արխիվները բաց են բոլորի համար՝ անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունից են գալիս»:

Թուրքական պատմագիտական ընկերության և Սև ծովի տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Հունաստանի կողմից Անատոլիայում կատարած մարդկության դեմ հանցագործություններ. կարո՞ղ է արդյոք զավթիչը լինել զոհ» խորագրով սիմպոզիումի ընթացքում Չեթինը նշել է, որ իբր իրենք ուսումնասիրություններ կատարելիս առաջնորդվում են բացառապես գիտական մեթոդներով:

Թուրքական ժխտողական թեզերի դարբնոցներից մեկը համարվող այս կառույցի ղեկավարը քննադատության է ենթարկել հատկապես հայկական ու հունական թեզերը՝ շեշտելով, որ իբր իրենց հաջողվել է այդ թեզերին և մեղադրանքներին արժանի հակափաստարկներով հանդես գալ։

Հայերի և հույների կողմից բարձրաձայնվող ցեղասպանության հարցը որակելով որպես քաղաքական ճնշման գործիք՝ թուրք պրոֆեսորը հայտարարել է, որ իրենք ճշմարտության կողմնակից են: Ըստ նրա՝ քանի որ Թուրքիան դարձել է տարածաշրջանային գերտերություն, հայերը և հույները թույնով են լցվել ու փորձում են վրեժխնդիր լինել՝ Թուրքիայի դեմ նման մեղադրանքներ հնչեցնելով:

Ըստ էության թուրքական պատմագիտական ընկերությունը շարունակում է իրականացնել ժխտողական քարոզչություն՝ առաջ քաշելով հայերի և հույների կողմից թուրք և մուսուլման բնակչության նկատմամբ իրականացված «կոտորածների» վերաբերյալ մտացածին թեզեր: Իրենց պատմական հայրենիքից զրկված այս երկու ժողովուրդներին Թուրքիան փորձում է ներկայացնել որպես «զոհ ներկայացող զավթիչներ»։

Աղբյուր` haberler.com

ermenihaber.am/am/news/2022/05/20/Թուրքիա/231356

Facebooktwitterredditpinterestlinkedinmail