Բոլոր այն մարդիկ, որոնք սպասարկել են ու սպասարկում են դավաճանին, խարանով դաջվելու են իրենց գերդաստաններով, որպես դավաճանների գերդաստաններ – հայտարարեց Արմեն Աշոտյան

ԴԷՊԻ ԵՐԿԻՐ - ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Բոլոր այն մարդիկ, որոնք սպասարկել են ու սպասարկում են դավաճանին, խարանով դաջվելու են իրենց գերդաստաններով, որպես դավաճանների գերդաստաններ – հայտարարեց Արմեն Աշոտյան

Բրյուսելյան հանդիպումը խայտառակություն է հայ ժողովրդի պատմության մեջ. Արմեն Աշոտյան

24.05.2022 Տարածաշրջան: Հայաստան, Արցախ Թեմա: Քաղաքականություն

Ամիսներ շարունակ մենք ահազանգում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հանձնում է Արցախը Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ Թուրքիային. Մենք բերում էինք ձեզ ապացույցներ, վերլուծություններ և ահա 2 օր առաջ Բրյուսելում դավաճան Նիկոլը և Արարատը համաձայնել են շարունակել մի գործընթաց, որի արդյունքում Արցախի ապագան դրված է հարվածի տակ, որի արդյունքում Հայաստանը զրկվելու է ինքնիշխանությունից։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԳՆ շենքի մոտ «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Բրյուսելյան հանդիպումը խայտառակություն է հայ ժողովրդի պատմության մեջ, բոլոր այն մարդիկ, որոնք սպասարկել են ու սպասարկում են դավաճանին, խարանով դաջվելու են իրենց գերդաստաններով, որպես դավաճանների գերդաստաններ»,-հայտարարեց Աշոտյանը:

«Ես հիշում եմ ժամանակներ, երբ ԱԳ նախարարությունը ներկայացնում էր Հայաստանը։ Ես հիշում եմ ժամանակներ, երբ ԱԳ նախարարությունն ամրագրում էր մեր բանակի հաղթանակները։ Բանակը հաղթում էր ռազմաճակատում, դիվանագետները՝ արտաքին ճակատում։ Եվ այս հենսայուներով կանգուն էր Հայաստանը, կանգուն էր Արցախը։ Այսօր ԱԳ նախարարությունը վերածվել է Նիկոլի դուքյանի, այստեղ աշխատող հայրենասեր մարդիկ վաղուց լքել են այս գործը, այս շենքը»,-ասաց նա։

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը:

news.am/arm/news/703503.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail