100-ից ավելի մարդ են բերման ենթարկել. Որևէ մեկին չթվա, որ կարող է քաղաքացուն խփի ու մարսի. Սաղաթելյան
30.05.2022 – Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման մասնակիցները կառավարության 3-րդ մասնաշենքից երթով վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ։
«Առաջին օրվանից ասել եմ՝ այս պայքարը պահանջում է համառություն, տոկունություն, զոհաբերություն»,- երթի ընթացքում, որին նախորդել էր բախում, քաշքշոց քաղաքացիների ու ոստիկանների միջև, ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նա դիմեց քաղաքացիներին՝ պատրա՞ստ են արդյոք դրան, արձագանքը եղավ՝ «Այո»։
«Հնարավո՞ր է կասեցնել այս շարժումը, թե՞ ոչ»։
Արձագանքը եղավ՝ «Ոչ։
«Դե ուրեմն մինչև վերջ։ Հատ-հատ պատասխան են տալու, բոլորն են տալու, որևէ մեկին չթվա, որ կարող է քաղաքացուն խփի ու մարսի, չեն պլստալու»,- աաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով, իշխանությունը ցայտնոտի մեջ է, 100-ից ավելի մարդ են բերման ենթարկել. «Թող ենթարկեն։ Ինչքան բերման ենթարկենք, այնքան շատանալու ենք, ավելանալու ենք։ Թուրքի ոտքը Հայաստան չի մտնելու, թշնամին Հայաստանից հեռանալու է։
Ուրեմն՝ հունիսի 3-ը ջրբժան է, բոլորը պետք է կողմնորոշվեն՝ կամ ժողովրդի հետ են, կամ ժողովրդի դեմ են»։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները առավոտից երթով հասել էին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները նախ թույլ չտվեցին պատգամավորներին ներս մտնել, ապա նաեւ որոշ ժամանակ անց հրմշտոց ու բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ:
Կան տուժածներ եւ բազմաթիվ բերման ենթարկվածներ: Պատառոտված են ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի շապիկը, հարվածներ էր ստացել նաեւ Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը: Նրա վերնաշապիկը պատառ-պատառ էր եղած:
Ցուցարարները կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից երթով շարժվեցին Նալբանդյան փողոցով դեպի վեր:
news.am/arm/news/704679.html