Թշնամին իրականացնում է սողացող պատերազմ՝ դա կոչելով «խաղաղութեան օրակարգ». Վարուժան Գեղամեան

Cultural Genocide – State Cultural Genocide by the Fascist Regime of Azerbaijan *–* Génocide culturel – Génocide culturel d'État par le régime fasciste d'Azerbaïdjan

Թշնամին իրականացնում է սողացող պատերազմ՝ դա կոչելով «խաղաղութեան օրակարգ». Վարուժան Գեղամեան

30 ՄԱՅԻՍ 2022 – Վարուժան Գեղամեան – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ

Horizon Weekly Newspaper

Ադրբեջանը սողացող ձեւով (անաղմուկ եւ մանր քայլերով) նուաճում է Սիւնիքի մարզը՝ նորանոր տարածքներ վերցնելով փաստացի իր ԶՈՒ վերահսկողութեան տակ։ Այս մասին իր «Տելեգրամ» ալիքում գրել է պատմական գիտութիւնների թեկնածու, թուրքագէտ Վարուժան Գեղամեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Զուգահեռ այնտեղ կատարում է ամրաշինական աշխատանքներ՝ հիմք ստեղծելով յաջորդական յարձակումների համար։ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւն ու Թուրքիայի նախագահ Ռ. Թայիփ Էրդողանն գրեթէ ամէնօրեայ ռեժիմով անթաքոյց կերպով խօսում են Հայաստանի Հանրապետութեան սուվէրն տարածքի հանդէպ իրենց յաւակնութիւնների մասին՝ փաստացի նպատակ հետապնդելով վերացնել հայկական պետականութիւնը (առնուազն այն տարածքում, որում այն կայ այսօր)։

Այս փաստացի պատերազմական գործողութիւններին ի պատասխան ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնը դիմում է «միջազգային հանրութիւն» գոյութիւն չունեցող կողմին, որպէսզի վերջիններս «գնահատական» տան Ադրբեջանի թշնամական գործողութիւններին ու նորից խօսում «զօրքերի հայելային յետքաշում» անհեթեթութեան մասին, որի պատճառով մենք արդէն իսկ կորցրել ենք նոր բնակավայրեր 2020 թ. նոյեմբերից յետոյ։ Այլ բառերով՝ թշնամին իրականացնում է սողացող պատերազմ՝ դա կոչելով «խաղաղութեան օրակարգ», իսկ հայ ժողովրդի անվտանգութիւնը ապահովելու առաջնային պարտաւորութիւն ունեցող դէ ֆակտօ թուրքամէտների իշխանութիւնը կապիտուլիանտի գլխաւորութեամբ մեր անվտանգութիւնը յանձնում է «միջազգային հանրութեան» բարեգթութեանն ու ոչ մի խօսք ու գործողութիւն չի անում դիմադրելու, պաշտպանուելու պատրաստակամութեան առումով։

Վերեւում նկարագրուածը իրականութիւն է ոչ թէ այն պատճառով, որ սա միակ հնարաւոր տարբերակն է այս պահին (ինչպէս քարոզում են ամէն օր), այլ այն պարզ պատճառով, որ մենք դեռ հանդուրժում ենք այս կապիտուլիանտ իշխանութիւնը՝ յանձնելով հայրենիքը։

Ու ոչ մի արդարացում, թէ ինչու պայքարի դուրս չենք գալիս, այլեւս չի աշխատում»։

horizonweekly.ca/en/թշնամին-իրականացնում-է-սողացող-պատեր/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail