Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը կքննվի դռնբաց․ դատարանը վերանայել է որոշումը

Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը կքննվի դռնբաց․ դատարանը վերանայել է որոշումը

01.06.2022 – Տարածաշրջան:Հայաստան – Թեմա: Քաղաքականություն, Պատահարներ – ԴԱՏԱՐԱՆ:

Նիկոլ Փաշինյանի կողմից առերեւույթ պետական դավաճանություն կատարելու եւ պաշտոնեական լիազորություններն առերեւույթ անցնելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը դատավոր Կարեն Բիշարյանի որոշմամբ այսուհետ կշարունակվի դռնբաց նիստում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդման ենթարկելու պահանջով բողոքը Վերաքննիչ դատարանը որոշել էր քննել դռնփակ ռեժիմով։ Բողոքը ներկայացրած փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը միջնորդել էին բողոքի քննությունն անցկացնել դռնբաց ռեժիմով, սակայն դատարանը միջնորդությունը լսելուց հետո առանց որեւէ դիրքորոշում հայտնելու հետաձգել է նիստը։ Այդ ընթացքում դատարանի բակում էին հավաքվել զոհվածների ծնողները, հույս ունենալով, որ դատարանն այսօր կբավարարի բողոքաբերների միջնորդությունը։ Բողոքի քննությունը հետաձգելու որոշումը ծնողներին վրդովվեցրել է, եւ նրանք գնացել էին Բարձրագույն դատական խորհուրդ՝ հանդիպելու խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Լսելով ծնողների դժգոհությունները՝ Ջհանգիրյանը նշել էր, որ այդ հարցը լուծում կստանա։

Հիշեցնենք, որ դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է եւ մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման եւ Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն եւ դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որորշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։

Մշակոյթային Ցեղասպանութիւն –Պետական մշակոյթային ցեղասպանութիւն ատրպէյճանի ֆաշիստ ռեժիմի կողմէ – Cultural Genocide – State Cultural Genocide by the Fascist Regime of Azerbaijan – Génocide culturel – Génocide culturel d’État par le régime fasciste d’Azerbaïdjan

news.am/arm/news/705115.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail