Լուսաձայնային նռնակներ արձակողները դրեցին քո վերջը, Նիկոլ․ Գեղամ Նազարյան

ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆ – RESISTANCE – المقاومة – RÉSISTANCE – СОПРОТИВЛЕНИЕ

Լուսաձայնային նռնակներ արձակողները դրեցին քո վերջը, Նիկոլ․ Գեղամ Նազարյան

3 Հունիսի 2022, Քաղաքական

 Լուսաձայնային նռնակներ արձակողները դրեցին քո վերջը, Նիկոլ․ Գեղամ Նազարյան

«Այսօր մենք արձանագրեցինք՝ Նիկոլը և  իր թիմը փախան Ազգային ժողովից, կառավարությունից, կառավարական առանձնատներից, ամենակարևորը՝ փախել է  Հայաստանից, նա այլևս չի կարող լինել Հայաստանի ղեկավար, որովհետև նա լուսաձայնային զենք է կիրառել, հատուկ միջոց է կիրառել»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նա նշեց, որ եթե նախկինում նրան ասում էր վարչապետի պաշտոնակատար, այսօր դա էլ չի ասելու, քանի որ ժողովրդի դեմ հատուկ միջոց է կիրառում, ուրեմն նա այլևս նույնիսկ պաշտոնակատար չէ։

«Նիկոլ, ուրեմն այն տղերքը, ովքեր լուսաձայնային  նռնակներ արձակեցին, նրանք դրեցին քո վերջը։ Ներողություն, ես ուզում էի քո դեմքը մի քիչ փրկել, ընդհանրապես փրկել, բայց դու ամեն ինչ վերջացրիր։ Քեզ մնում է մի բան՝ ոնց փախել ես, այդպես էլ փախիր, գնա, այս երկիրը չարից ազատի»,- նշեց Գ.Նազարյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ազատ օր ու գիշեր չի ունենալու, քանի որ նա բերման է ենթարկել հերոս տղաների ծնողներին, ոստիկանները պատառոտել են հայրենիքի համար կյանքը տված հերոս Զավենի հոր վերնաշապիկը, որի վրա հենց տղայի նկարն էր։

«Նիկոլ, դու դրա համար պատասխան ես տալու, որովհետև երկնքից տղերքը մեզ հանգիստ չեն թողելու և դու անելու ես այն, ինչ նրանք են պարտադրելու։ Լույսը բացվելու է մեր երկրի վրա,  դու չես լինելու, որովհետև դու վախկոտ ես, դու չկաս։ Ազատիր քո ներկայությունից մեր երկրը»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Նա դիմեց Փաշինյանին՝ նշելով, որ մի օր գնալու է Մեղրի ու չի հանդիպելու ադրբեջանցիների, մի օր գնալու է Հադրութ ՝ այն վայրը, որտեղ զոհվել է որդին։

yerkir.am/news/view/272409.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail