ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուրեմն, լսի՛, արա՛, մենք ընդունում ենք քո մարտահրավերը՝ գնալու ենք մինչև վերջ․ Իշխան Սաղաթելյան
3 Հունիսի 2022, Քաղաքական
Էդ կապիտուլյանտին թվում էր, որ ուժ կիրառի, հատուկ միջոցնոր, բռնության ենթարկի ժողվորդին, մարդկանց թիվը նվազելու է․ մի հատ ձեր շուրջը նայեք ու յուրաքանչյուրդ ձեր կողքինով հպարտացեք, որ հայ ազգը ծնկի չի գալու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։
Նա ներկայացրեց օրվա ընթացքում տեղի ունեցածը ու ասաց, որ իրենք վստահ էին, որ ՔՊ-ականները չեն գալու ԱԺ և դիրքորոշում չեն հայտնելու Արցախի մասին, քանի որ դավաճան են, բայց իրենց այս ամենն արեցին, որ տանը նստած մարդկանց համար ևս սա պարզ լինի։
«Այո՛, այսօր ջրբաժան է․ ջրբաժան է նրանց միջև, ովքեր ուզում են ունենալ հայկական Արցախ, պետականություն, հայրենիք։ Պարզ՝ ուզում են հայ մնան, չեն ուզում թուրքի առաջ ծնկի գան։ Սա ջրբաժան է»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նիկոլն այսօր հերթական անգամ պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին՝ նշեց նա։
«Ուրեմն, լսի՛, արա՛, մենք ընդունում ենք քո մարտահրավերը, մենք պատրաստ ենք մեզ պաշտպանելու»,-հայտարարեց նա։
Սաղաթելյանը փաստեց, որ լկտի ուժ են կիրառել ժողովրդի նկատմամբ, և հատ-հատ պատասխան են տալու։
Այսօրվա փաստը, նրա համոզմամբ, ցույց տվեց, որ Նիկոլն այլևս չի դիմանում։
Սա էր պատճառը, որ անիմաստ գնացին սադրանքի։
«Ճանապարհը չեն բացել, որ ցույց տան, որ կարան ժողովրդի ճանապարհը փակեն․ ես էլ ասում եմ՝ չեք կարա փակեք»,-ասաց Սաղաթելյանը։
Առաջիկա անելիքի մասին․
Սաղաթելյանը կոչ արեց որքան հնարավոր է շատ մնալ Ֆրանսիայի հրապարակում․ գնալ, հանգստանալ ու էլի հետ գալ հենց այսօր։ Երկու խմբակցության պատգամավորները լինելու են հրապարակում․ «Եկեք, որ ցույց տանք՝ ինչքան պինդ ենք, ինչքան վճռական ենք ու ինչքան ուժ կիրառեք՝ այնքան շատանալու ենք»։
Վաղը ժամը 19։00 Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք։
Պայքարն անկասելի է՝ վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
yerkir.am/news/view/272406.html