Երբ պատասխանատվությունից են խոսում այդ թափթփուկները՝ պետք է պատասխան տան 5000 տղերքի համար․ Ի․ Սաղաթելյան

ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆ – RESISTANCE – المقاومة – RÉSISTANCE – СОПРОТИВЛЕНИЕ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ պատասխանատվությունից են խոսում այդ թափթփուկները՝ պետք է պատասխան տան 5000 տղերքի համար․ Ի․ Սաղաթելյան

3 Հունիսի 2022, Քաղաքական

 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ պատասխանատվությունից են խոսում այդ թափթփուկները՝ պետք է պատասխան տան 5000 տղերքի համար․ Ի․ Սաղաթելյան

Անընդհատ փորձում են հիմքեր ստեղծել առնվազն ինձ կալանքի տանելու համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Անկեղծ ասե՞մ, մանրամասնեց նա, գլուխները պատին կտան՝ կարա՞ն, թող անեն։

Սաղաթելյանը անդրադարձավ նաև բախումների համար իր պատասխանատվության մասին խոսակցություններին։

«Ես պատասխանատվություն կրում եմ այս շարժման համար, առնվազն այն քաղաքացու համար, ում ոտքերը ջարդել է ոստիկանը, ու նաև այն ոստիկանի համար, որ վնասվել է, բայց սադրանքը ամբողջությամբ կազմակերպել է Ոստիկանությունը՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ այն մարդու, ով պատասխանատվություն է կրում երկիրը հանձնելու համար, հասկանո՞ւմ եք, ինքը պատասխանատվություն է կրում 5 000 զոհերի համար։

Ես ասել եմ, որ պայքարի եմ ելնում՝ գնալու եմ մինչև վերջ, իսկ երբ որ պատասխանատվությունից են խոսում այդ թափթփուկները, պետք է պատասխան տան 5000 տղերքի, 157 գյուղ, 6 քաղաք, Արցախի 70 տոկոսը, Հայաստանի տարածքից հատվածներ․․․

ես իմ պատասխանատվությունը կրում եմ նույնիսկ նրա համար, որ իրենք մնացել են իշխանության ու շարունակում են երկիրը հանձնել։ Ես ոչ պատասխանատվությունից խուսափող եմ, ոչ էլ թռնող եմ․ 35 օր ոչ մի հայելի չի կոտրվել։

Իսկ այսօր Նիկոլի հրահանգով՝ հասկանալով, որ օրեցօր կորցնում են իշխանությունը, կազմակերպել են «Կոլցո» օպերացիա ու ջարդել են ժողովրդին»,-հայտարարեց նա։

Սրա համար հատ-հատ պատասխան  են տալու՝ վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am/news/view/272413.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail