Մենք և մեր ոխերիմ դաշնակիցը – Մենք և մեր ոխերիմ դաշնակիցը – Մենք և մեր ոխերիմ դաշնակիցը

Art-A-Tsolum – Arab map of the Caliphate period – Baku was part of Armenia

Մենք և մեր ոխերիմ դաշնակիցը – Մենք և մեր ոխերիմ դաշնակիցը – Մենք և մեր ոխերիմ դաշնակիցը

30 ՅՈՒՆԻՍ 2022 – Մենք և մեր ոխերիմ դաշնակիցը

1804-ի սեպտեմբեր 2 – Գեներալ Ցիցիանովի գլխավորած ռուսական կորպուսը կողոպտեց Սբ․ Էջմիածինը։

1805 թ․ ապրիլ – Մայր տաճարի երկրորդ կողոպուտը գեներալ Նեսվետաևի կողմից։

1827 թ․ հոկտեմբեր 1-ին հայերի օգնությամբ և գործուն աջակցությամբ Երևանի բերդը պարսիկներից գրաված գեներալ Պասկևիչը բացահայտ հալածանքներ սկսեց հայ մտավորականների նկատմամբ։

1828-29 թթ․ ռուս-թուրքական պատերազմի օրերին ռուսները Արևմտահայաստանում կողոպտեցին հայկական բնակավայրերը։

1836 մարտի 11 – Պոլոժենիե։ Նիկոլայ Ա-ի հրամանով սահմանափակվեցին Հայ եկեղեցու իրավունքները։

1840 ապրիլի 10 – Նիկոլայ Ա-ի հրամանով վերացվեց 1828-ի մարտի 21-ին ստեղծված Հայկական մարզը։

1879 թ. Երևանի նահանգապետի կողմից ցարական կառավարությանը ներկայացվող ամենամյա հաշվետվության մեջ շեշտվում է, որ հայկական ծխական դպրոցների մեծ մասը հազիվ թե կարողանա ծառայել որպես լուսավորություն տարածող, և «… հետևաբար հայերի կրթական գործը հազիվ թե նպատակահարմար է մասնավոր ձեռքերում թողնել»։
Երեք անգամ՝ 1885, 1897 և 1903 թթ., հայկական դպրոցները փակվեցին: Ցարական կառավարությունը սկսեց վարել բացահայտ ռուսացման քաղաքականություն:

1890-ական թթ․ – աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ ցարական կառավարության կողմից բացահայտ աջակցություն սուլթանական կառավարությանը։

1903 հունիսի 12 – Ռուսական կայսրությունում Հայ եկեղեցուն պատկանող գույքի ու կալվածքների բռնագրավման և պետականացման մասին օրենքը։

1905-1906՝ ռուսական կառավարության կողմից Այսրկովկասում հրահրված հայ-թաթարական բախումներ ու կոտորածներ։

1912 – հայ մտավորականների պետերբուրգյան դատավարությունը։

1914-1916՝ Կովկասյան ճակատում ռուսական զորքերի միտումնավոր դանդաղ առաջխաղացում և անակնկալ նահանջների մարտավարություն, որի արդյունքում թուրքերին հաջողվեց Արևմտյան Հայաստանում ամբողջությամբ կյանքի կոչել Հայոց ցեղասպանությունը։

1918 մարտի 3 – Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը Խորհրդային Ռուսաստանի և Քառյակ միության երկրների միջև։ Հաշտության 4-րդ հոդվածով և ռուս-թուրքական լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ ռուսները Արևմտյան Հայաստանը ճանաչեցին Օսմանյան կայսրության տարածք։

1920 մայիս – Արցախի բռնազավթումը Կարմիր բանակի ու ադրբեջանական զորամասերի կողմից։

1920 հուլիս-օգոստոս՝ ռուսները բռնազավթեցին Նախիջևանն ու Զանգեզուրը։

1920 օգոստոս 4 – բոլշևիկները Գորիսում գնդակահարեցին ՀՀ խորհրդարանի անդամներ Արշակ Շիրինյանին և Վահան Խորենուն։

1920 օգոստոսի 24 – «Սրտագին ու անկեղծ բարեկամության» պայմանագիր բոլշևիկների ու քեմալականների միջև։ Արևմտահայաստանն ու Արևելահայաստանի մի մասը ճանաչվեցին թուրքական հայրենիքի անբաժան մասը։

1920 սեպտեմբերի 23 – ռուսների դրդմամբ թուրքերը հարձակվեցին ՀՀ-ի վրա։ Սկսվեց հայ-թուրքական պատերազմը։

1920 նոյեմբերի 29 – Կարմիր բանակը ներխուժեց ՀՀ և չեղած բանվորա-գյուղացիական ապստամբության անունից Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն։

1920 դեկտեմբեր 2 – Հայաստանի խորհրդայնացումը։ Առաջին հանրապետության կործանումը։

1920 դեկտեմբեր – 1921 հունվար՝ հայ մտավորականների և հայկական բանակի հրամանատարական կազմի աքսորը։ Մտավորականների կացնահարում Երևանի բանտերում։
1921 հուլիսի 5 – Կովբյուրոյի որոշմամբ Արցախը նվիրվեց Ադրբեջանին։

1921 մարտի 16-ի Մոսկվայի և նույն թվի հոկտեմբերի 13-ի Կարսի չարաբաստիկ պայմանագրերը։ Կարսի և Սուրմալուի շրջաններն անցան Թուրքիային, Շարուր-Նախիջևանը՝ Ադրբեջանին։

1926 – Մոսկվան Հայ եկեղեցուն արգելեց հիշատակի պատարագ մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։

1929-1949 -Հայաստանից աքսորվեցին, բանտերում կտտանքների ենթարկվեցին ու գնդակահարվեցին տասնյակ հազարավոր հայորդիներ։ Մտավորականության կազմակերպված ոչնչացում։

1953 մայիսի 30 – ԽՍՀՄ կառավարության հայտարարությունն այն մասին, որ պաշտոնական Մոսկվան Թուրքիայից հողային պահանջ չունի։

1966-88 – բացահայտ հալածանքների նոր ալիք այլախոհների նկատմամբ։ ԱՄԿ անդամների ձերբակալություն ու աքսոր։

1988 փետրվարի 27-29 – Սումգայիթի ցեղասպանությունը։

1988-1990- Մոսկվայի անտարբեր հայացքի ներքո ադրբեջանաբնակ հայության տեղահանում, թալան ու կոտորածներ։

1990 թ. հունվար – Բաքվի հայության ջարդերը։

1990-1992- Ադրբեջանի ինտենսիվ զինում։

1991 թ. ապրիլ-մայիս – ռուս-ադրբեջանական համատեղ իրականացված «Օղակ» գործողությունը և Արցախի տասնյակ հայկական բնակավայրերի ավերածությունները։

Map of the Ancient World Rome and Armenia – showing neither today’s Azerbaijan nor the Ottoman Empire and Republic of Turkey.

Սանասար Կարապետյան, Ֆեյսբուք։
Սերգեյ Դալլաքյան / Sergey Dallaqyan
May 29, 2018

Facebooktwitterredditpinterestlinkedinmail