Թուրքիայում բնակվող հայերի թիվը. միֆ և իրականություն – Էդիկ հովսեփյան

Culture - Karnoy, Daronk or Darun fortress fortress, old and famous fortress, Kogvit province of Ararat, that 15 centuries, It has been known as Payazet

Թուրքիայում բնակվող հայերի թիվը. միֆ և իրականություն – Էդիկ հովսեփյան

05 ՅՈՒԼԻՍ 2022 – ՀԱՅ ԴԱՏ – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ:

Թուրքիայի կառավարությունը բավականին ուշ հասկացավ, որ Յուսուֆ Հալաջօղլուն իրականում ոչ միայն հակահայկական քարոզչություն է իրականացնում, այլ նաև` հակաթուրքական:

Այդ պարագայում նրան իսկույն ազատեցին Թուրքիայի պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնից: Իսկ ինչն էր հակաթուրքական Հալաջօղլու հայտարարությունների մեջ:

Հալաջողլուն չէր ընդունում Ցեղասպանությունը, սակայն պնդում էր, որ 700-ից 750 հազար աքսորվել են, որոնց մեծ մասը մահացել է աքսորի ճանապարհին:

Առաջին անգամ Թուրքիայում պետական պաշտոնյան, որը նաև գիտնական էր համարվում, ընդունեց, որ Թուրքիայում պետական մակարդակով հայերի նկատմամբ բռնի տեղահանում է կատարվել:

Նա Ցեղասպանության արդյունքում զոհված 1.5 մլն հայերի թիվը չէր ընդունում, այլ տարբեր առիթներով շրջանառության մեջ էր դնում 500-ից 600 հազար թիվը:

Թուրքական կառավարությունը հանկարծ հասկացավ, որ այն տվյալները և այն կռվանները, որ առաջ է բերում Հալաջօղլուն, նույնպես կարելի է Ցեղասպանություն որակել:

Մյուս հանգամանքը, որ դուր չէր եկել թուրքական իշխանություններին, այն էր, որ Հլաջօղլուն իր հակակահայկական մոլուցքի մեջ այնքան հեռու էր գնացել, որ ներկայացրել էր թուրքկական տեսանկյունից 1915 թ-ի զոհերի այնպիսի քանակ, որը պետք է պարտադիր ցածր նիշ համարվեր և ոչ ոք այլևս դրանից փոքր թիվ չէր կարող հայատարարել, միայն` ավելի մեծը:

Սակայն Հալաջօղլուն հակահայկական քարոզչական դաշտում էլ ավելի հեռու գնաց և հայտարարեց, որ Թուրքիայում ներկայումս բնակվում են առնվազն 500 հազար հավատափոխ հայեր:

Նա ուզում էր ինչ որ ձևով հիմնավորել իր անհիմն թվերը: Սակայն երկրում շատ մարդիկ, հավատալով նրան, սկսեցին փնտրել իրենց հայկական արմատները: Կային նաև այնպիսի մարդիկ, որոնք լինելով իրենց բնույթով թուրք ազգայնամոլ, սկսեցին ստուգել իրենց արմատները` հանկարծ ու հայ դուրս չգան: Անգամ զավեշտալի դեպքեր գրանցվեցին:

Պարզվեց, որ MHP կուսակցության ղեկավար Բահչելու վեց եղբայրներից մեկը բնակվում է Գերմանիայում և փախստականի կարգավիճակ է ստացել քրիստոնյա հայ լինելու հիմքով:

Սակայն Հալաջողլուն կատարեց այնպիսի քայլ, որն արդեն Թուրքիայի կառավարությունը չէր կարող ներել: Նա հայտարարեց, որ 1936-37 թվականներին, Դերսիմի դեպքերից դաս քաղելու համար, թուրքական ոստիկանությունը նահանգ առ նահանգ հաշվառել է կրոնափոխ հայ ընտանիքների քանակը:

Եվ հաշվառվել են ոչ միայն նրանք, ովքեր կրոնափոխ են եղել 1915 թ. ցեղասպանությունից հետո, այլ նաև այն ընտանիքները, որոնք կրոնափոխ են եղել դրանից մեկ սերունդ առաջ:

Այդ տվյալները ներկայումս գաղտնի պահվում են Թուրքիայի գլխ վոր շտաբի Տիեզերական սենյակում գրանցված գաղտնի արխիվներում:

Հալաջօղլուն պնդում էր, որ այդ արխիվներ ցույց կտան, որ ալեվի քրդերը ևս հայկական արմատներ ունեն:

Հետաքրքիրն այն է, որ ալեվիներն այս հայտարարությանը չարձագանքեցին և չհերքեցին Հալաջօղլու հայտարարությունը:

Իսկ Թուրքիայում բնակվող ալեվի քրդերի քանակը, ամենահամեստ հաշվարկներով, անցնում է 3 մլն-ը: Սակայն կան աղբյուրներ և ինտերնետային հրապարակումներ, որոնք փորձում են ի հայտ բերել Թուրքիայում բնակվող կրոնափոխ հայերի համեմատաբար իրական թիվը: Իհարկե դրանք լիարժեք ճշմարտացի չեն համարվի, բայց մոտ են իրականությանը:

Ահա այդ վիճահարույց տվյալները`Կարադենիզ-արևելք և Արդվին` 9200 ընտանիք, Դիարբեքիր (Տիգրանակերտ)` 1000 ընտանիք, Մալաթիա` 3655 ընտանիք, Կայսերի (Կեսարիա)` 5000 ընտանիք, Էլազիգ (Էլազիզ)` 1000 ընտանիք, Վան` 4000 ընտանիք, Թունջելի (Դերսիմ)` 2000 ընտանիք, Սիիրթ (Սղերդ)`1200 ընտանիք, Շանլըուրֆա` 3500 ընտանիք, Հաթայ (Անտիոք)` 1100 ընտանիք, Բիթլիս (Բաղեշ)` 200 ընտանիք, Էրզրում (Կարին)` 3000 ընտանիք, Էրզինջան (Երզնկա)` 1300 ընտանիք, Սվաս (Սեբաստիա)` 2000 ընտանիք, Քահրաման Մարաշ` 3000 ընտանիք, Ադըյաման` 1600 ընտանիք, Ադանա` 2000 ընտանիք, Մերսին և Տարսուս`1200 ընտանիք:

Սակայն հավատափոխ հայերի թիվը իրապես հայտնի կդառնա, երբ բացվեն արխիվները, և մարդիկ հնարավորություն ունենան տեղյակ լինել իրենց անցյալին և արմատներին:

Արևմտահայաստանը չի կարելի Սփյուռք համարել, քանի որ այնտեղի հայերն ապրում են իրենց հայրենիքում:

Եթե Սփյուռքում կարևորագույն խնդիր է հայապահպանությունը, ապա Արևմտահայաստանում կարևորագույն խնդիր է կամավոր հայացումը:

Մշակոյթ – Կարնոյ, Դարօնք կամ Դարունից բերդ ամրոց, հին եւ հռչակաւոր ամրոց, Արարատեան Կոգվիտ գաւառ, որ ԺԵ. դարէ սկսեալ ծանօթ է Պայազէտ անուամբ

Էդիկ հովսեփյան

Կրոնափոխ հայեր

Facebooktwitterredditpinterestlinkedinmail