Յայտարարութիւն – ստորագրահաւաք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութիւն) կողմէ յառաջադրուած Հայոց պահանջատիրութեան փաթեթին ու Դիմումնագիրներուն միանալու եւ անոնց աջակցելու մասին

Յայտարարութիւն – ստորագրահաւաք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութիւն) կողմէ յառաջադրուած Հայոց պահանջատիրութեան փաթեթին ու Դիմումնագիրներուն միանալու եւ անոնց աջակցելու մասին

Մենք՝ ներքոյ ստորագրեալներս, սոյն յայտարարութեամբ կը յայտնենք, որ կ՛ընդունինք, կը միանանք ու կ՛աջակցինք Հայոց պահանջատիրութեան վերաբերող այն փաթեթին ու դիմումնագիրներուն, որոնք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութիւն) կողմէ՝ նախագահ Ռադիկ Խամոյեանի, վարչապետ Տիգրան Փաշաբէզեանի եւ Խորհրդարանի նախագահ Արմէն Տէր-Սարգսեանի ստորագրութեամբ, ուղարկուեր են ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհուրդի Մշտական անդամ պետութիւններուն եւ Եւրոպական խորհրդարանին։

Այդ դիմումնագիրներն են՝
1) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութիւն) դիմումնագիրը «Միացեալ Ազգերու Կազմակերպութեան՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) անոր անդամակցութեան վերաբերեալ»։ (25 Մայիս, 2018 թ.)

2) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութիւն) դիմումնագիրը ՄԱԿ-ին՝ «ԱՄՆ-ի 28–րդ նախագահ Վուդրօ Ուիլսոնի 1920 թ. Նոյեմբեր 22–ին կայացուցած Իրաւարար վճիռը կեանքի կոչելու եւ իրականացնելու մասին, որու ամբողջական անուանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահի որոշումը՝ Թիւրքիոյ եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դէպի ծով ելքի եւ հայկական սահմանին յարակից թրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ»։ (29 Մայիս, 2018 թ.)

3) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետություն) դիմումնագիրը ՄԱԿ-ին «Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիոյ տարածքներու ապառազմականացման, այնտեղէն Թիւրքիոյ Հանրապետութեան բռնագրաւիչ ուժերը դուրս բերելուն վերաբերեալ», համաձայն՝ ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրօ Ուիլսոնի Իրաւարար վճիռին։ (29 Նոյեմբեր, 2018 թ.)

4) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութիւն) դիմումնագիրը ՄԱԿ-ին՝ «Հայաստան պետութեան եւ Ատրպէյջանի Հանրապետութեան միջեւ սահմանին (սահմանազատման) վերաբերող», իրականացնելու համար Հայաստան պետութեան եւ Ատրպէյջանի Հանրապետութեան միջեւ սահմանազատումը, այս խնդրով հիմնուելով Փարիզի խաղաղութեան վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող Յատուկ եանձնաժողովի 1920 թ. Փետրուար 24-ի Զեկոյց – առաջարկի սկզբունքներուն եւ դրոյթներուն վրայ։ (7 Օգոսոտոս, 2019 թ.)

5) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութիւն) դիմումնագիրը Եւրոպական խորհրդարանին՝ «Եւրոպական խորհրդարանի 18 Յունիս 1987 թ.-ին ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւէն ներս տեղ գտած սխալները, վրիպումներն ու անընդունելի ձեւակերպումները վերաշարադրելուն եւ զայն խմբագրելուն վերաբերեալ»։ (5 Դեկտեմբեր, 2020 թ.)

6) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութիւն) դիմումնագիրը ՄԱԿ-ին՝ սոյն Հռչակագիրով․ «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ Թիւրքիոյ Հանրապետութեան հետ պետական սահմանին վերաբերեալ»։ (15 Մայիս, 2022 թ.)

Այս դիմումնագիրներուն մէջ ներկայացուած են ամբողջական իրաւական եւ քաղաքական փաստերը, իրողութիւններն ու հիմնաւորումները։

Սոյն դիմումնագիրները հայ ժողովուրդի իրաւունքներուն մասով կը վերաբերին միջազգային հանրութեան կողմէ իրապէս կայացուած որոշումներուն՝ որոնք սակայն, մինչեւ օրս կեանքի չեն կոչուած։

Մենք՝ ներքոստորագրեալներս կը յայտարարենք, որ
1) Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան եւ ընդհանուր առմամբ հայ ժողովուրդին վերաբերող խնդիրները պետք է կարգաւորուին հայ ժողովուրդին տրուած անժամանցելի եւ անբեկանելի իրաւունքներու շրջանակներուն մէջ միայն, եւ անոնց հիման վրայ՝ որոնք յատկապէս ներկայացուած են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութիւն) կողմէ՝ ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհուրդի Մշտական անդամ պետութիւններուն, նաեւ Եւրոպական Խորհրդարանին ուղղուած վերոնշեալ դիմումնագիրներուն մէջ։

2) Հարաւային Կովկասի եւ Մեծ Միջին Արեւելքի մէջ հնարաւոր է կայուն եւ երկարատեւ խաղաղութիւն հաստատել՝ տարածաշրջանի բնիկ ժողովուրդներու, այդ շարքին հայերու, յոյներու, ասորիներու, եզդիներու, քրդերու, թալիշներու, լեզգիներու… եւ այլ ժողովուրդներու իրաւունքները կեանքի կոչելու եւ իրականացնելու միջոցով։ Արեւելեան հարցի մէկ մասը հանդիսացող Հայկական հարցը մինչեւ այսօր կարգաւորուած չէ։ Տարածաշրջանէն ներս խաղաղութիւն հաստատելու հիմնական գրաւականը Հայկական հարցի արդարացի ու վերջնական կարգաւորումն է։

3) Արցախի Հանրապետութեան դէմ Ատրպէյջան – Թիւրքիայ – Պակիստան – Միջին Արեւելքի ահաբեկչական խմբաւորումներ… համագործակցութեան 2020 թ. Սեպտեմբեր 27-ին ձեռնարկած աննախադէպ պատերազմէն յետոյ, ամբողջ աշխարհի հայերը՝ հայ ժողովուրդը, իսկապէս արդէն իրաւական – քաղաքական ինքնուրոյն միաւոր է (subject), անկէ բխող եանձնառութեամբ, իրաւունքներով եւ գործողութիւններով։

4) Ինչպէս 1920 թ․ սեպտեմբերի 22-ին, այնպէս էլ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան դէմ իրականացուած ագրեսիաները նպատակ ունէին արգելափակելու Հայկական հարցի կարգաւորումը հայ ժողովրդին տրուած իրաւունքների շրջանակում:
Ըստ այդմ, հայ ժողովուրդը փրկութեան մէկ ճանապարհ ունի:
Գործածելով իրաւական քաղաքական բոլոր հնարաւորութիւնները, այդ թւում, կազմաւորելու ազգային, պետական քաղաքական, խորհրդարանական միաւորումներ ու կազմաւորումնէր, հանդէս գալու որպէս իրաւական քաղաքական միաւոր – սուբյեկտ, հնարաւոր բոլոր միջոցներով հետապնդելու Հայկական հարցի վերջնական ու արդարացի կարգաւորումը: Դա նշանակում է, որ կեանքի, զարգանալու եւ ապագայ ունենալու իրաւունքների համար հայ ժողովրդի պայքարը մտնում է որակական նոր փուլ:

Մենք, ներքոյ ստորագրեալներս,
կը հրաւիրենք անհատներ ու կազմակերպութիւններ՝ որպէսզի իրենց ստորագրութիւններով միանան սոյն յայտարարութեան, որ նոյնպէս կ՛ուղարկուի ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհուրդի Մշտական անդամ պետութիւններուն, Եւրոպական Խորհրդարանին՝ նոր ընթացք եւ ուժ հաղորդելու համար Հայոց պահանջատիրութեան փաթեթին, եւ այդ ուղութեամբ կատարուող աշխատանքներուն։

Արդիւնքի հասնելու լաւագոյն միջոցը միասին գործելն է։ Արդ, երթանք միասնութեան այդ ճանապարհով՝ ապահովելու համար հայ ժողովուրդի եւ տարածաշջանի բնիկ այլ ժողովուրդներու գոյութեան, զարգացման ու ապագայ ունենալու իրաւունքը։

Սոյն յայտարարութիւնը բաց է՝ անոր միանալու եւ ստորագրելու համար։
Կը խնդրենք Ձեզմէ, որ այդ մասին տեղեակ պահէք հետեւեալ հասցէին՝ arminfocenter@mail.ru

29 Յուլիս, 2022 թ.

Արեւմտահայերէնի վերածեց Մովսէս Նաճարեան

***

1) Էդուարդոս Փոլատիդիս (էդուարդ Փոլատով) – Հայաստանի եւ Արցախի հոյների «Պատրիդա» կազմակերպութեան ղեկավար

2) Մարտիկ Գասպարեան – Տնտեսագիտութեան եւ Խաղաղութեան Նոբելեան մրցանակի հավակնորդ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի նախագահութեան անդամ, Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնութեան միջազգային ակադեմիայի փոխնախագահ, «ԱՐՄԱԵՆ» հայկական գիտական ​​կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (ՌԲԳԱ), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի (ՌԳԱ), Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնութեան միջազգային ակադեմիայի (ԱԺՀՄՄԱ), Եվրոպական EWAN ակադեմիայի եւ Կանադական «International Informatization Academy» ակադեմիա ակադեմիկոս, գիտութեան եւ բարձր տեխնոլոգիաների գծով Եվրասիական գիտական խորհրդի անդամ, 1993 թվականից՝ Հռոմի ակումբ վերլուծական կենտրոնի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր

3) Լեւոն Բեկլարեան – Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենտրոնական տնտեսագիտութեան եւ մաթեմատիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Հայկական քաղաքակրթական խորհրդի նախագահ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (ՌԲԳԱ) ակադեմիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

4) Սաիդա Օհանեան – «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միութեան վարչութեան նախագահ, լրագրող-ազգագրագետ

5) Վահան Բաբախանեան – «Խաչմերուկ» սոցիոլոգիական եւ քաղաքագիտական նախաձեռնությունների հասարակական կազմակերպութեան ղեկավար, Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ

6) Հարմանտայեան Արմենակ – «Լուսավոր Ավետիս» էլ. տեղեկատվական եւ վերլուծական հարթակի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր (Ֆրանսիա)

7) Տիգրան Բաբաեան – Մշակութային արժեքների եւ ժառանգություն պաշտպանութեան «Պահապան» ասոցիացիայի նախագահ (Ֆրանսիա)

8) Դավիթ Բալաեան – Մոսկվայի «ՅՈՒՍԻՍԱՊԱՅԼ» առաջին ամսաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր

9) Դավիթ Խինոեւ – Ռուսաստանի «ԱՍԻԻՐԻԱ» հայրենասիրական շարժման նախագահ

10) Բեատրիս Նազարեան – «ԱՐՄԱԵՆ» հայկական գիտական ​​կենտրոնի ֆրանսիական մասնաճյուղի գիտական ​​քարտուղար, ռուսաց լեզվի դասախոս Փարիզում, Փարիզի Սորբոնայի համալսարանի Գրականութեան ինստիտուտի շրջանավարտ

11) Ալբերտ Տերեան – Իսրայելի հայկական սփյուռքի հասարակական գործիչ

12) Անաստասիա Հակոբեան – Լրագրող, Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի անդամ, Սոչիի «Ռուսաստանի հայերի միութեան» երիտասարդական ասոցիացիայի անդամ

13) Կոնստանտին Տեր-Օվանեսով – Մոսկվայի թբիլիսահայերի հայրենակցական միութեան ղեկավար

14) Վալերի Մուրադեան – Սոչիի ջավախահայերի հայրենակցական միութեան ղեկավար, Սոչիի հայ համայնքի խորհրդի անդամ

15) Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննութեան ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոն

16) Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոն

17) «ARMINFOCENTER» հայկական միջազգային տեղեկատվական-վերլուծական, մշակութայի-լուսավորչական եւ իրավական կենտրոն

18) «ԱՐՄԱԵՆ» հայկական գիտական ​​կենտրոն

19) «Թալիշ – սահմանամերձ բնակավայրեր» պատերազմի վետերանների հայրենասիրական կազմակերպություն

20) «Միաբան.ռու» հայ համայնքի էլ. տեղեկատվական եւ վերլուծական հարթակ

21) «AGA-Tribunal.info» («Հայոց ցեղասպանությունն Ադրբեջանում») Ադրբեջանի հանցագործությունների գործերով միջազգային հասարակական տրիբունալի (դատական ատեանի) տեղեկատվական եւ վերլուծական հարթակ

22) Մարաշի հայրենակցական միութիւն (Ֆրանսիա)

23) «Յոյս Հայաստանի եւ Արցախի երեխաներուն», Համահայկական բարեգործական հիմնադրամ, (Ֆրանսիա)

24) Արտաշես Միքայելեան – Տնտեսագետ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (ՌԲԳԱ) ակադեմիկոս, «ԱՐԱՐԱՏ» միջազգային ակադեմիա (Ֆրանսիա) եւ Կանադական «International Informatization Academy» ակադեմիա ակադեմիկոս տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր

25) Յուլիա Գյուլոեան – Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարար

26) Վրեժ Քյոսաեան – Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան կրթութեան նախարար

27) Հայկ Հարությունեան – Արցախեան պատերազմների մասնակից, «Սոսե Մայրիկ» կամավորական ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական կազմակերպութեան նախագահ

28) Նարեկ Աբրահամեան – Գեներալ, լիբանանեան եւ արցախեան պատերազմների մասնակից, Սփյուռքի հասարակական-քաղաքական գործիչ (Լիբանան)

29) Անդրեաս Հովհաննիսեան – Գեներալ, Արցախեան պատերազմների մասնակից,, «Արծվաբոյն» մարտական ջոկատի հրամանատար, Միջազգային Անվտանգութեան Ակադեմիայի անդամ

30) Արամ Թորգոմեան (ԱՐԱՄՈ) – Գեներալ, Արցախեան պատերազմների մասնակից, «Հայոց Ազգային Բանակ» («ՀԱԲ») կամավորական ջոկատի հրամանատար, «Հայոց Ազգային Բանակ» («ՀԱԲ») ռազմահայրենասիրական կազմակերպութեան նախագահ

31) Ռազմիկ Մադոեան – Արցախեան պատերազմի մասնակից, հրապարակախոս, թարգմանիչ.

32) Ալեքսանդր Մանասեան – Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայութեան եւ հոգեբանութեան ֆակուլտետի փիլիսոփայութեան պատմութեան, տեսութեան եւ տրամաբանութեան ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր

33) Ստեփան Սահակեան – Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

34) Հարություն Փանոսեան – «ՎԱՆ» ազգագրական համոյթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակոյթի վաստակավոր գործիչ

35) Երվանդ Թորոսեան – «ՄԱՐԱԹՈՒԿ» ազգագրական համոյթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակոյթի վաստակավոր գործիչ

36) Գուսան Հայկազուն (Գագիկ Հայկազուն) – ՀՀ մշակոյթի վաստակավոր գործիչ

37) Գուսան Ռազմար (Ռազմար Վարդումեան) – ՀՀ մշակոյթի վաստակավոր գործիչ

38) Ռազմիկ Խոսրոեւ – Թատրոնի եւ կինոյի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, հասարակական եւ ազգային գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միութեան անդամ, Գ.Սունդուկեանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ

39) Մարիա Բաղդասարեան – Իրավաբան, երիտասարդական կամավորական շարժման առաջնորդ

40) Շուշաննա Սիմոնեան – Պատերազմի վետերանների եւ հաշմանդամների բարեգործական բժշկական ծրագրերի ղեկավար, անոթային վիրաբոյժ

41) Մխիթար Մովսիսեան – ՌԴ Մոսկվայի մարզում երեխաների եւ դպրոցականների հավելյալ հայկական կրթութեան կրթական կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար

42) Արտյոմ Չերնամորեան – Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի հայ համայնքի «Նաիրի» կազմակերպութեան նախագահ, միջազգային լրագրող

43) Մհեր Հարությունեան – «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հումանիտար ամբիոնի վարիչ, պատմ.գիտ.թեկն., դոցենտ

44) Մարիամ Ավագեան – Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող, «Ադրբեջանական ԽՍՀ հայերի միավորում» ՀԿ փոխնախագահ, կենս. գիտ. թեկն․, դոցենտ

45) Խաչիկ Չալիկեան – «12-ի խորհուրդը» համահայկական մտավորականութեան նախաձեռնող եւ կազմակերպիչ, կինոռեժիսոր

46) Գուրգեն Մելիքեան – ԵՊՀ վաստակավոր պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր ուսուցիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս

47) Արմեն Մարուքեան – Հայաստանի Հանրապետութեան ԳԱԱ պատմութեան ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

48) Վարդան Խաչատրեան – Փիլիսոփա, կրոնագետ, սոցիոլոգ, քաղաքագետ. «Մտավորականների միություն» կազմակերպութեան նախկին նախագահ, Կրոնագիտութեան հանրապետական ​​կենտրոնի կրթական գծով փոխտնօրեն

49) Պողոս Ակոպով – Ռուսաստանի եւ ԽՍՀՄ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան, ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահ, արտաքին քաղաքականութեան միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, Կայսերական ուղղափառ պաղեստինեան ընկերութեան պատվավոր անդամ

50) Վալերի Պետրոսեան – Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ԱՐՄԱԵՆ-ի պատվավոր նախագահ, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական ​​համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Էկոլոգիայի ինստիտուտի ռեկտոր, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի, Մոսկվայի բնապահպանական հարցերով փորձագետ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

51) Օլեգ Գաբրիելեան – Ղրիմի Վ. Ի. Վերնադսկու անվան պետական ​​համալսարանի փիլիսոփայութեան ֆակուլտետի դեկան, փիլիսոփայութեան դոկտոր, պրոֆեսոր

52) Ալեքսանդր Սոսնովսկի – Եվրոպական «EWAN», ակադեմիայի նախագահ, գերմանացի լրագրող, «World Economics» ամսագրի գլխավոր խմբագիր, «Չեչենական համախտանիշ» եւ «Վրացական սինդրոմ» գրքերի հեղինակ, Մշակութաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Գերմանիա)

53) Թեսսա Հոֆման – Ճանաչում – ընդդեմ ցեղասպանութեան, միջազգային փոխըմբռնման աշխատանքային խմբի նախագահ, Բեռլինի ազատ համալսարանի գիտաշխատող, հայագիտութեան եւ սոցիոլոգիայի գիտաշխատող, փիլիոսփայութեան դոկտոր

54) Ազատ Վարդանեան – Կանադայի Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի նախագահ, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի, աշխարհի ժողովուրդների ակադեմիայի ակադեմիկոս, գրոսմայստեր, տնտեսագիտութեան դոկտոր, պրոֆեսոր (Կանադա)

55) Արմեն Մարուքեան – Հայաստանի Հանրապետութեան ԳԱԱ պատմութեան ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան պատմութեան ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

56) Արամ Խաչատրեան – «Russia-Armenia.info» «Ռուս-հայկական ռազմավարական եւ հասարակական նախաձեռնությունների աջակցութեան կենտրոն» տեղեկատվական պորտալի ղեկավար, ռազմական լրագրող

57) Սիմոն Մաղաքեան – «Save Armenia Monuments» կազմակերպութեան («Փրկենք հայկական հուշարձանները») գործադիր տնօրեն, հետազոտող, Թաֆթս համալսարանի կողմից հրավիրված գիտաշխատող (Դենվեր, Կոլորադո, ԱՄՆ)

58) Հենրի Թերիո – պրոֆեսոր եւ Ուորչեստերի համալսարանի փիլիսոփայութեան ամբիոնի վարիչ, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ (Ուորչեստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ)

59) Արմեն Մարսոբեան – Հարավային Կոնեկտիկուտի համալսարանի փիլիսոփայութեան պրոֆեսոր (Նյու Հեյվեն, ԱՄՆ)
60) Կարեն Արեւեան – հասարակական գործիչ, (Մեծ Բրիտանիա)

61) Ֆուգասա Մատեո – Միլանի համալսարանի ճարտարապետութեան ամբիոնի պրոֆեսոր (Իտալիա)

62) Հայկ Սարգսեան – ԵՊՀ տնտեսագիտութեան ֆակուլտետի դեկան, տնտեսագիտութեան դոկտոր, պրոֆեսոր, «ԱՐԱՐԱՏ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (Ֆրանսիա)

63) Գրիգոր Բարսեղեան – Մասնագետների միութեան նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

64) Արեւշատ Ավագեան – Հայկական մշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ, Նկարիչների միութեան եւ Հայաստանի ժուռնալիստների միութեան անդամ, բանաստեղծ, արձակագիր, նկարիչ

65) Հրանտ Թաթոս (Թաթոսեան Հրանտ Հովհաննեսի) – Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի ճարտարապետութեան ազգային համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի արվեստների ակադեմիայի եւ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս

66) Դիկո Դիկով – գեներալ, (Բուլղարիա)

67) Կիրիլ Կուլակով – Ֆինանսա – տնտեսական դատական փորձագետների միութեան նախագահ, МИСИ -ի պրոռեկտոր, տնտեսագիտութեան դոկտոր, պրոֆեսոր

68) Աննա Զաքարեան – մշակութաբանութեան պրոֆեսոր, «Ալպիական մանուշակ Ա. Բակունցի» նկարի հեղինակ, Դրեզդենի պատկերասրահ, (Գերմանիա)

69) Վլադիմիր Դելբա – Աբխազիայի պետական ​​համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտութեան դոկտոր

70) Կամա Գոգիա – Աբխազիայի պետական ​​համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտութեան դոկտոր

71) Մաքսիմ Աթաեանց – Ռուսաստանի Դաշնութեան վաստակավոր ճարտարապետ, Ռուսաստանի ճարտարապետութեան եւ շինարարական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ

72) Հովիկ Ավանեսով – Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի կովկասեան հետազոտությունների կենտրոնի ղեկավար (Արցախ)

73) Հովիկ Հայկազունի – գրող, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ

74) Արմեն Լորենց (Հարությունեան) – նկարիչ, Հայաստանի նկարիչների միութեան անդամ, Հայաստանի վաստակավոր մանկավարժ, Խ.Աբովեանի անվան Հայկական մանկավարժական համալսարանի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու

75) Նվարդ Չալիկեան – «Կացին» երիտասարդական շարժման ղեկավար

76) Նորիկ Մուրադեան – «Սպիտակ» բարեգործական հիմնադրամի նախագահ, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ ՀԿԿ Սպիտակի հանրապետական ​​կոմիտեի 1-ին քարտուղար, տնտեսագիտութեան դոկտոր, պրոֆեսոր

77) Արամայիս Գեւորգեան – պատմական գիտությունների թեկնածու

78) Ֆրանսուա Քսավյե Տուլիկունկիկո – Աֆրիկեան սփյուռքի միութեան նախագահ «Աֆրիկեան ծագում ունեցող մարդկանց ճշմարտութեան եւ իրավիճակի բարելավման համար «Ինգանզո գակոնդո» («Նախնիների կարիերա»)

79) Խդր Խաջոեան – Եզդիների ազգային միութեան նախագահ

80) Իրինա Դյաչենկո – Ռերիխ հիմնադրամի ներկայացուցիչ

81) Գալինա Օվսեանկինա – Ռերիխ հիմնադրամի ներկայացուցիչ

82) Անատոլի Լեբեդենկո – Ռերիխ հիմնադրամի ներկայացուցիչ

83) Արամ Մաշուրեան – նկարիչ, Հայաստանի նկարիչների միութեան անդամ, Գորիսի մանկական գեղագիտական ​​կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի դիզայնի եւ ճարտարապետութեան թղթակից անդամ

84) Շմավոն Շմավոնեան – նկարիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի եւ «ՄԱԴԵՄՆ» ակադեմիայի ակադեմիկոս

85) Ներսես Մելիքեան – նկարիչ, Հայաստանի նկարիչների միութեան անդամ, ՀՀ ԳԱԱ գեղարվեստական ​​ցուցահանդեսի տնօրեն, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի դիզայնի եւ ճարտարապետութեան թղթակից անդամ

86) Հարություն Չալիկեան – քանդակագործ, նկարիչ, ծաղրանկարիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի դիզայնի եւ ճարտարապետութեան թղթակից անդամ

87) Շոթա Մելիքեան – նկարիչ, Հայաստանի նկարիչների միութեան անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ դիզայնի եւ ճարտարապետութեան գծով

88) Ֆարահ Սուհեյլ – Ռուսաստանի կրթութեան ակադեմիայի արտասահմանեան անդամ, փիլիսոփայութեան դոկտոր, պրոֆեսոր (Լիբանան)

89) Յոխեն Բիթներ – Die Zeit թերթի լրագրող (Գերմանիա)

90) Յոն Թայդ – Սանկտ Պետերբուրգի Պետական ​​Համալսարանի Վ.Կյոպպենի լաբորատորիայի գիտական ​​ղեկավար, ՌԴ ԳԱ արտասահմանեան անդամ, Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի պատվավոր դոկտոր, պրոֆեսոր

91) Սեբաստիան Բրունս – Քիլսի համալսարանի անվտանգութեան քաղաքականութեան ինստիտուտի մասնագետ (Գերմանիա)

92) Նիլս Ռայմեր – Համբուրգի նավի մոդելային ավազանի («The Hamburg Ship Model Basin» (HSVA), Arctic Technology) ծրագրի ղեկավար (Գերմանիա)

93) Ֆիլիպ Հերմես – իրավաբան, BHM Penlaw խորհրդատվական ընկերութեան գործընկեր (Գերմանիա), «Արկտիկան եւ տարածաշրջանի առաջատար խաղացողների աշխարհաքաղաքական շահերը» առաջին ֆորումի գլխավոր կազմակերպիչը (Համբուրգ, Գերմանիա)

94) Յոհաննես Ռաթ – Փաստաբան, Վիլհելմսի անվան Նախարարական համալսարանի դոկտոր, (Համբուրգ, Գերմանիա)

95) Ֆեդերիկո Լոմբարդի – Վատիկանի «Ջոզեֆ Ռատցինգեր / Բենեդիկտոս XVI» հիմնադրամի նախագահ, (Վատիկան)

96) Մատեո Արտուրո Վիտորիո – Միլանի համալսարանի ճարտարապետութեան պրոֆեսոր, գլխավոր ճարտարապետ եւ Studio Associato Fugazza-ի համահիմնադիր, (Իտալիա)

97) Սանդրո Ռիչի – 1980-ից մինչեւ 2019 թվականը Ռիմինիում Ազգերի միջեւ բարեկամութեան փառատոնի («Meeting per l’amicizia fra I popoli»), աշխարհի ամենամեծ քրիստոնեական փառատոնի տնօրեն (Իտալիա)

98) Սալվատորե Լորուսո – Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական ​​համալսարանի արվեստի ֆակուլտետի հրավիրյալ պրոֆեսոր., Չժեցզեան համալսարանի մշակութային ժառանգութեան ինստիտուտի (Չինաստան) վաստակավոր պրոֆեսոր եւ հրավիրյալ պրոֆեսոր, Չժեցզեան նահանգի (ՉԺՀ) մշակութային մասունքների բյուրոյի Ազգային մշակութային ժառանգութեան պահպանման գրասենյակի ակադեմիական կոմիտեի նախագահ

99) Անժելա Մարի Բրաիդա – Բոլոնիայի համալսարանի մշակութային գիտությունների դոկտոր, մշակութային ժառանգութեան ոլորտում գիտութեան պահպանման միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր (Իտալիա)

100) Եան Քեմբլ – Չեխիայի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի (Պրահա) պրոֆեսոր

101) Ֆրան Ուլմեր – ԱՄՆ Պետդեպարտամենտի գիտութեան եւ քաղաքականութեան գծով հատուկ խորհրդական (Օբամայի վարչակազմի օրոք) (ԱՄՆ)

102) Ալեք Մորտեն – Ավագ փոխնախագահ «Marsh Maritime Advisory», (Մեծ Բրիտանիա)

103) Յասուշի Նակամուրա – Գործադիր տնօրեն, փոխնախագահ «Nippon Kaiji Kyokai», (Ճապոնիա)

104) Ֆելիքս Անրի Ցհուդի – «Tschudi Shipping Company AS» տնօրենների խորհրդի նախագահ. (Նորվեգիա)

105) Ջոն Էդվարդ Սանդնես – «Tschudi Shipping Company AS» ընկերութեան նախագահ, (Նորվեգիա)

106) Չայա Վլադիմիրի Տիգրանովիչ – ՆՊ ՇՊԱԿ-ի վարչութեան անդամ եւ հիմնադիր , Մոսկվայի պետական ​​համալսարանի տնտեսագիտութեան ֆակուլտետի հաշվապահական հաշվառման, վերլուծութեան եւ աուդիտի ամբիոնի վարիչի տեղակալ, տնտեսագիտութեան դոկտոր, պրոֆեսոր

107) Ռուստեմ Յուլդաշեւ – ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի նախագահութեան անդամ, ՌԴ արտաքին գործերի նախարարութեան (МГИМО МИД РФ) ռիսկերի կառավարման եւ ապահովագրութեան ամբիոնի վարիչ, տնտեսագիտութեան դոկտոր, պրոֆեսոր

108) Տատեանա Ան – «Նախնադարյան Ռուսաստան» («Первозданная Россия») համառուսաստանյան բնության փառատոնի ղեկավարի տեղակալ, Մոսկվայի «Իտալո Կալվինո» իտալական դպրոցի ուսուցիչ.

109) Հովհաննես Օքրոեան – ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող «Հնագոյն քաղաքներ» ֆորումի կազմկոմիտեի նախագահ, Մոսկվայում Իտալիայի Հանրապետութեան դեսպանութեան աշխատակից

110) Վարդան Գրիգորեան – Ղրիմի Հանրապետութեան հայոց ազգային-մշակութային ինքնավարութեան ռազմահայրենասիրական դաստիարակութեան հանձնաժողովի նախագահ, «Մասիսի աղավնի» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ

111) Գեորգի Չոբանեան – իրավաբան, «ԷՄՊ» իրավաբանական եւ խորհրդատվական բյուրոյի գործընկեր

112) Ելենա Հովհաննիսեան – «ԱՕԿՍ-Ուկրաինա» մշակութային կապերի հայկական ընկերութեան ղեկավար

Facebooktwitterredditpinterestlinkedinmail